Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ոնց թե դու իմ «թանին թթու ասե՞ս». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մինչ ամբողջ ֆուտբոլային հանրությունն ու պարզապես ֆուտբոլասերները սպասում էին ՀՖՖ նախագահի հրաժարականին, նա որոշել էր ասուլիս տալ: Թե ինչու նա հրաժարական չտվեց, թե ինչպես հաջողվեց համոզել Նիկոլ Փաշինյանին, դեռ կանդրադառնանք: Այս անգամ խոսքն այդ մասին չէ: Պարզապես այն տոնայնությունը, այն բառապաշարը, այն մակարդակը, որով պաշտպանվում ու քննադատություններին արձագանքում էին ՀՖՖ նախագահն ու նրա տեղակալը (էլ «պատվիրված», էլ «ծրագրավորված», էլ «նախկիններ», էլ «ալան-թալան» և այլն), որոշակի մտորումների առիթ է տալիս:

Հասկանալի է, ֆուտբոլային նշյալ երկու պաշտոնյաների հակադարձման ոճն ու լեզվամտածողությունը տիպիկ քպական է: Բայց հարցն այն է, որ քննադատություններին արձագանքելու ծայրահեղական դրսևորումներն, ընդհանրապես, բնորոշ են դառնում հասարակական- քաղաքական դաշտի ակտորների մի զգալի մասին: Իհարկե, նորմալ է, որ պաշտոնյան, քաղաքական գործիչը, քաղաքական ուժը կարող է անդրադառնալ, արձագանքել իր հասցեին հնչող քննադատությանը, հրապարակմանը, այս կամ այն ելույթին, հարցազրույցին:

Ավելին, հակառակը կարող է ընկալվել որպես աննորմալ երևույթ: Բայց ամեն ինչ մի տեսակ մոլագարության է նմանվում, երբ այդ արձագանքները հիստերիկ, տոտալ, «համակարգային», հիվանդագին բնույթ են կրում՝ առավել ևս «հիմարը դու ես» բակային տարբերակով:

Տեսեք, բավական է որևէ պաշտոնյա (հանուն արդարության, բոլոր ժամանակներում պաշտոնյաների որոշ մասն ավելի հավասարակշռված է եղել այս առումով), առավել ևս՝ որևէ քաղաքական գործիչ կամ կուսակցություն քննադատվի, ու սկսվում է իսկական փոթորիկ. մի նեղացածություն, մի հարձակում՝ բոլոր կողմնակիցներով, հատկապես «Հռոմի պապից ավելի կաթոլիկներով», իրական դեմքերով ու ֆեյքերով, հինգ րոպեն մեկ գրառումներով:

Շատ ավելի վատ է, որ մեր իրականության մեջ, հատկապես քաղաքական իրականության մեջ հաճախ հաշվի չեն առնվում ոչ միայն այլոց, այլև սեփական սխալները՝ անցյալի, թե ներկայի: Բոլորը սրբեր են, անսխալական են, անթերի, ճշմարտության ակունք, իսկ ահա նրանք, որոնք իրենց «թանին թթու են ասում», այդ թվում՝ լրատվամիջոցները, դավաճաններ են, պետության ու պետականության դեմ են, մի խոսքով՝ «քըխ» են...

Լրահոս

Հայաստանում զանգովի և կամայական արդարադատություն է. Կանխատեսումներ անելը բավականին դժվար է
Սթոունհենջ․ հնագույն մեգալիթյան առեղծվածը
Պատգամավորական ցուցակներում ինձ մի փնտրեք. Նաիրի Սարգսյան
Մենք իրենց մակարդակին չենք իջնելու, որովհետև դա իրենց մակարդակն է, մերը չէ. Դավիթ Ղազինյան
Կարևոր
Գրիգորի Խաչատուրովը կալանավորվել է
Տեսե՞լ եք դեպք, որ իշխանության անդամը ազատվի աշխատանքից ճնշում գործադրելու համար, ոչ. Մինասյան
Արցախի թեմի առաջնորդը Վեհափառի մոտ բարեխոսող է փնտրում. 102 մլն վարկով՝ առողջապահություն
Առաջիկա ընտրությունները երկիրը կտոր-կտոր թշնամուն հանձնող իշխանությունից ազատվելու մասին են
Նիկոլը վախենում է բոլորից. ասում է՝ խաղաղություն, անում հակառակը. Սամվել Կարապետյանի աջակից
«Սամվել Ալեքսանյանն աջակցո՞ւմ է Ձեզ, նրանից քվե ակնկալո՞ւմ եք». հարց՝ Վահագն Ալեքսանյանին
Մարդ պետք է հոգով հայ լինի, ոչ թե անձնագրով. Միքայելյան
Եթե ասեք՝ ուսման վարձ չունեմ, ես ասեմ՝ կլուծենք, ինձ պետք է դատեն. Ալեքսանյան
Նիկոլին դաս եմ տվել, նա 3-ի աշակերտ է եղել, երկու բառ չէր կարողանում կազմել. ռուսաց լեզվի մասնագետ
ՔՊ-ն վախենում է Սամվել Կարապետյանի ազատ արձակվելուց, բարերարը մեծամասնություն ունի քաղաքական դաշտում
Հույս ունենանք, որ այսօր Կարապետյանն ազատ կարձակվի ու կտեսնենք թե ով է հաղթողը լինելու հունիսի 7-ին
Արդարության ոլորտում դեռ չենք հասել հաջողության, որ գնահատվի լավ կամ բավարար․ Փաշինյան
Ո՞նց է ստացվում, որ մարդկանց ձերբակալում են, տանում են կալանքի, երբ չկա թեկնածու. Մինասյան
Ի՞նչ նախապատրաստական աշխատանքներ է իրականացնում ԿԸՀ-ն ընտրություններից առաջ
Ընտրություններին մասնակցող վստահված անձանց համար դասընթաց կկազմակերվի. Հովակիմյան
ՈՒՂԻՂ․ Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը

Լրացուցիչ նորություններ

...

Արցախի թեմի առաջնորդ Վրթանես Սրբազանը Վեհափառի մոտ իր համար բարեխոսող է փնտրում. «Իրավունք»

Դպրոցների հետ կապված՝ Փաշինյանն իրականացնում է «նախկինների ծրագիրը»․ «Հրապարակ»

ՔՊ-ի նախընտրական ցուցակը խմբագրման փուլում է. «Հրապարակ»

Ալիևը մտադիր է շահագործել Արցախի բոլոր հանքերը. «Ժողովուրդ»

Վարկով առողջապահություն. 102 մլն վարկ՝ ապահովագրության համակարգի համար. «Ժողովուրդ»

Փոսերի տակ մնացած վարկանիշ. ՔՊ-ն Երևանում ձայն է փնտրում, իսկ Ավինյանը՝ արդարացումներ. «Ժողովուրդ»

«Ահա այս ձայնագրության համար են ձերբակալել կրծքով կերակրող բազամազավակ մորը, մեր ուժեղ Գոհար Ղումաշյանին». Նարեկ Կարապետյանը մանրամասներ է հայտնում (Տեսանյութ)

ՀՀ ԱԳ նախարարը և և ԵՄ հանձնակատարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ

Պատանիների փայլուն ելույթը` Թաոլու-Գունգֆուի ՀՀ առաջնությունում. ովքեր են հաղթողները

Բիզնեսը դժգոհ է Փաշինյանից. Աբրահամյանին չեն ուզում ՀՀ-ից դուրս թողնել

«Հրապարակ»․ Բիզնեսը դժգոհ է Փաշինյանից

«Հրապարակ»․ Հովիկ Աբրահամյանին չեն ուզում ՀՀ-ից դուրս թողնել

Փշրված խոստումներ և արյունոտ իրականություն. հեղափոխությունների ողբերգական օրինաչափությունը. «Փաստ»

ՌԴ-ն անցնում է կոշտ սցենարի. կարգելվի նաև «Ջերմուկի» արտահանումը Ռուսաստան. «Փաստ»

«Հրապարակ»․ ՔՊ-ում սպասում են Փաշինյանի խոսքին

Բազմամարդ հանրահավաքով ի՞նչ «մեսիջ» տվեց «Ուժեղ Հայաստանը» Նիկոլ Փաշինյանին. «Փաստ»

Հիմա էլ` դաշինքով. Թաթոյանը փոխում է ընտրություններին մասնակցելու ձևաչափը. «Փաստ»

«Պոդքաստի» գործընկերը՝ նախընտրական ցուցակի երկրորդ համար. «Փաստ»

Ծաղրում են հիվանդ պատանուն, որի հիվանդություններին գումարվել էր նաև Նիկոլի ախրանիկի հարվածը. Ժաննա Ալեքսանյան

Ասիայում գազի մատակարարումները հասել են 6 տարվա նվազագույնին