Օրեր առաջ քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Երևանի քրեական վարչության մի քանի աշխատակիցներ մեկնել են Վրաստան ու պատճառը եղել է այն, որ քրեական ոստիկանությունում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ անցյալ տարվա հոկտեմբերի 1-ին Երևանում գործող «Արթմեդ» բժշկական կենտրոնից փախուստի դիմած ու տարիներ առաջ ինքնաձիգով Շենգավիթում «Շենգավիթցի Կյաժ Աշոտ»-ին սպանած «Կոկո» մականվան՝ քրեական պատմություններով հայտնի Կոնստանտին Հունանյանը գտնվում է Վրաստանում։
Վրաստանում հայտնաբերվել է «Արթմեդ» ԲԿ-ից փախուստի դիմած «Ալավերդյանցի Կոկոն»
