Իսրայելական բանակի օդային և հրետանային ռմբակոծությունների հետևանքով Գազայի հատվածում մեկ օրում շուրջ 60 զոհ է գրանցվել, այս մասին հայտնել է Al Jazeera-ն:Գազայի առողջապահական իշխանությունները հայտնել են, որ 24 ժամվա ընթացքում գրանցվել է 58 զոհ և 213 վիրավոր։Գազայում կառավարական լրատվական գրասենյակը հայտնել է, որ ևս մեկ լրագրող է զոհվել. այդպիսով, պատերազմի ընթացքում զոհված լրագրողների թիվը հասել է 211-ի։
Գրասենյակը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով աշխարհի բոլոր մեդիա հաստատություններին դատապարտել Իսրայելի կողմից Գազայի հատվածում լրագրողների նկատմամբ իրականացվող հանցագործությունները։
Տեղեկությունների համաձայն՝ ապրիլի 8-ի լուսադեմից ի վեր Գազայի հատվածի մի քանի շրջանների վրա իսրայելական ավիահարվածների հետևանքով 15 պաղեստինցի է զոհվել։