Ֆրանսիայի և Եգիպտոսի նախագահներ Էմանուել Մակրոնը և Աբդել Ֆաթթահ ալ-Սիսին, ինչպես նաև Հորդանանի թագավոր Աբդալլահ II-ը Կահիրեում անցկացրել են եռակողմ գագաթնաժողով Գազայում տիրող իրավիճակի վերաբերյալ, այս մասին հաղորդում է CNN-ը։
Հորդանանի, Եգիպտոսի և Ֆրանսիայի ղեկավարները համատեղ հայտարարությամբ կոչ են արել «անհապաղ վերականգնել Գազայի հատվածում հրադադարը և իրականացնել հունվարի 19-ին ստորագրված համաձայնագիրը, որը նախատեսում է բոլոր պատանդների ազատ արձակման և բոլորի անվտանգության երաշխիքը»՝ ընդգծելով նաև հումանիտար օգնություն տրամադրելու անհրաժեշտությունը։ Ֆրանսիայի, Եգիպտոսի և Հորդանանի առաջնորդները հայտարարել են, որ Պաղեստինի ինքնավարությունը պետք է ստանձնի Գազայի հետպատերազմյան կառավարումը:
«Գազայի, ինչպես նաև պաղեստինյան բոլոր տարածքների կառավարումը, օրենքն ու կարգուկանոնը, ինչպես նաև անվտանգությունը միջազգային աջակցությամբ պետք է լինեն Պաղեստինի ինքնավարության պատասխանատվության ներքո», - ասվում է երեք պետությունների ղեկավարների համատեղ հայտարարության մեջ: