ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումից պահանջել է ազատ արձակել բոլոր իսրայելցի պատանդներին՝ մերժման դեպքում սպառնալով հատուցմամբ, այս մասին նա գրել է իր Truth Social սոցիալական ցանցում։
«Ազատ արձակեք բոլոր պատանդներին հիմա, ոչ թե հետո և անհապաղ վերադարձրեք այն բոլոր մարդկանց մարմինները, որոնց դուք սպանել եք, կամ ձեզ համար ամեն բան ավարտված է», - գրել է Թրամփը։Նա նախազգուշացրել է, որ «ՀԱՄԱՍ-ի ոչ մի անդամ անվտանգ չի լինի», քանի դեռ պաղեստինյան շարժումը չի կատարել իր պայմանները։
«Սա ձեր վերջին նախազգուշացումն է: Հիմա ժամանակն է, որ ղեկավարությունը հեռանա Գազայից, քանի դեռ հնարավորություն ունեք», - ընդգծել է ԱՄՆ նախագահը։Թրամփը նաև դիմել է Գազայի բնակիչներին՝ խոստանալով հիանալի ապագա, եթե նրանք չպահեն պատանդներին։