Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հույս է հայտնել, որ կկարողանա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին համոզել, որ նա մաքսատուրքեր չսահմանի եվրոպական ապրանքների նկատմամբ, այս մասին նա ասել է մարտի 5-ի երեկոյան հեռուստաուղերձում։
Ֆրանսիայի ղեկավարը հայտարարել է, թե հույս ունի «Միացյալ Նահանգների նախագահին համոզել և հետ պահել» ԵՄ-ից ներմուծվող ապրանքների նկատմամբ մաքսատուրքեր սահմանելուց:«Ես վարչապետին և կառավարությանը խնդրել եմ առաջարկություններ անել՝ հաշվի առնելով այս նոր համատեքստը», - հավելել է Մակրոնը։
Ավելի վաղ նախագահ Թրամփը հայտարարել էր ԵՄ-ից բոլոր տեսակի ապրանքների համար մաքսատուրքեր սահմանելու որոշման մասին։