Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Երեք հայ գործարար՝ Forbes-ի մարտի համարում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ռուսաստանի Forbes-ի 2025 թվականի մարտի համարում ներկայացված է անշարժ գույքի խոշոր սեփականատերերի վարկանիշային աղյուսակը, որտեղ տեղ է գտել երկու հայկական անուն։

Ցուցակը ներառում է 30 խոշոր գործարարների, որոնցից երկուսը՝ Սամվել Կարապետյանը և Դավիթ Ամարյանը, հայկական ծագում ունեն։«Տաշիր» խմբի նախագահ Սամվել Կարապետյանը վարկանիշային աղյուսակում երկրորդ հորիզոնականում է։

2024 թվականին 2023 թվականի համեմատությամբ նրա եկամուտը միայն վարձակալությունից աճել է 7,3 %-ով՝ կազմելով 685 միլիոն դոլար։ Սա չի ներկայացնում նրա ընդհանուր եկամուտը, այլ միայն այն մասը, որը ստացվել է կոմերցիոն և այլ տեսակի անշարժ գույքի վարձակալությունից։

Կարապետյանը տարիներ շարունակ ակտիվորեն զբաղվում է անշարժ գույքի ներդրումներով ոչ միայն Ռուսաստանում և Հայաստանում, այլ նաև նախկին խորհրդային երկրների տարածքում։

Հաջորդ հայ գործարարը, որը ներառվել է Forbes-ի այս համարում, «Բալչուգ Կապիտալ» ընկերության հիմնադիր Դավիթ Ամարյանն է։ Նրա եկամուտը վարձակալությունից 2024 թվականին աճել է 10 %-ով և կազմել 55 միլիոն դոլար։

Ամարյանի «Բալչուգ Կապիտալ» ընկերությանը պատկանում են մի շարք բիզնես կենտրոններ, ինչպես նաև Մոսկվայի ամենախոշոր առևտրի և ժամանցի կենտրոններից մեկը՝ «Մետրոպոլիսը»։

Նրա ընկերությունն ակտիվ ներդրումներ է կատարում անշարժ գույքի ոլորտում՝ զարգացնելով խոշոր կոմերցիոն և առևտրային նախագծեր։

Հետաքրքիր է, որ Forbes-ի նույն համարում անդրադարձ է կատարվել նաև գործարար Վրույր Փենեսյանի նախագծին։ Մասնավորաբար, նշվում է, որ Փենեսյանը պատրաստվում է Մոսկվայում ներկայացնել 2 միլիարդ դոլարին համարժեք անշարժ գույք Հայաստանից:

Նրա նախաձեռնությամբ ապրիլին կազմակերպվելու է ցուցահանդես «Արարատ Պարկ Հյաթթ Մոսկվա» հյուրանոցում, որին ներկայացվելու են Հայաստանի լավագույն նորակառույցները։

Ռուսաստանի խոշոր ներդրողների համար կազմակերպվելու է առանձին բիզնես հանդիպում, որի շրջանակում ներկայացվելու են լայնամասշտաբ ներդրումային նախագծեր Հայաստանից։

Ըստ Փենեսյանի, նախաձեռնության հիմնական նպատակը ներդրումների խթանումն է դեպի Հայաստան, ինչպես նաև երկրի անշարժ գույքի ճանաչելիության բարձրացումը միջազգային հարթակներում և նոր գործարար կապերի ստեղծումը։

Այս տվյալները վկայում են այն մասին, որ հայկական ծագում ունեցող գործարարները շարունակում են մեծ ներդրումներ կատարել անշարժ գույքի ոլորտում՝ ինչպես միջազգային, այնպես էլ Հայաստանի շուկայում։

Լրահոս

Բա Ռուբեն Մխիթարյանին ինչի՞ չեք հարցնում Մեղրիի ՔՊ-ական քաղաքապետի՝ հանքերի թալանի մասին. Վարդևանյան
Հորս հարցով Նիկոլ Փաշինյանը փորձում է հաճոյանալ Ալիևին․ Լևոն Քոչարյան
Չինացիները Փաշինյանին առագաստանավ են նվիրել ․ Երևանում հայրը բռնաբարել է անչափահաս աղջկան
«Դոդի Գագոները», «բուլկի Արամներն» ու «նեմեց Ռուբոները» իշխանության չեն գալու․ Արթուր Հովհաննիսյան
ԿԲ-ն պանիկա ա ստեղծում, ասում ա` արագ վարկ վերցրեք, հեսա տոկոսները թանկանալու են․ Տիգրան Աբրահամյան
Քաղցկեղից ես քույր եմ կորցրել. վերահսկեք թունաքիմիկատները. Հարություն Մնացականյան
Իրավաբան Նազելի Բաղդասարյանը չգիտի՞ «սեռական» և «սեռային» բառերի տարբերությունը
ՈՒՂԻՂ․ Կառավարության նիստ
Վաղուց անցել են էն ժամանակները, երբ ՀՀ-ն տեր ուներ, մոռացեք, էլ հետ չի գալու․ Ռուբեն Ռուբինյան
Ասում ա՝ ղարաբաղցի ա ու տուն ունի, ոնց ես կարողացել փստցնես․ Կարապետյանը՝ Փաշինյանի ելույթի մասին
Հայաստանի իշխանությունը Գրոնոյի առաջ ինքնիշխան հեզությամբ լռել է. Սյուզաննա Ավետիսյան
Հասնենք Սասուն, մտնենք Վան. Արման Եղոյանի հավերժ փորացավը` Դաշնակցություն
Կարևոր
«Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» խորագրով միջազգային համաժողովին հանդես եմ գալիս ելույթով․ Փաշինյան
Թրամփը հայտարարել է, որ ուկրաինական հակամարտությունը շուտով կավարտվի
ՈՒՂԻՂ․ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի նիստ. թեժ ելույթներ
Ալիևի նոր հայտարարությունները․ սպառնալիքներ, մեղադրանքներ ու «խաղաղության» թեզեր. «Փաստ»
Ծառուկյանին բանտարկեցին, սպորտն անտեր մնաց. «Հրապարակ»
Սկսվեց ընտրողին կաշառելու սեզոնը. «Հրապարակ»
«Հրապարակ»․ Չինացիները Փաշինյանին առագաստանավ են նվիրել
ՔՊ-ն պատրաստվում է Հայկ Սարգսյանին հեռացնել կուսակցությունից․ «Հրապարակ»

Լրացուցիչ նորություններ

...

Չինացիները Փաշինյանին առագաստանավ են նվիրել ․ Երևանում հայրը բռնաբարել է անչափահաս աղջկան

Ալիևի նոր հայտարարությունները․ սպառնալիքներ, մեղադրանքներ ու «խաղաղության» թեզեր. «Փաստ»

Ծառուկյանին բանտարկեցին, սպորտն անտեր մնաց. «Հրապարակ»

Սկսվեց ընտրողին կաշառելու սեզոնը. «Հրապարակ»

«Հրապարակ»․ Չինացիները Փաշինյանին առագաստանավ են նվիրել

ՔՊ-ն պատրաստվում է Հայկ Սարգսյանին հեռացնել կուսակցությունից․ «Հրապարակ»

«Հրապարակ»․ Ձեւավորվել են ԱԺ «տուր-­ագենտստվոները»

Ինչու Փաշինյանը Ալիևի մոտ չի բարձրաձայնել հայ գերիների խոշտանգումների հարցը. «Ժողովուրդ»

Ով և ինչու է Ալեն Սիմոնյանին քաշքշել Մոսկվայում. բացահայտում․ «Ժողովուրդ»

Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ»

Հովիկ Աբրահամյանի որդու ճակատագիրը որոշող դատավորը ի՞նչ ունեցվածք ունի․ «Ժողովուրդ»

Չի՞ մոռացել Նիկոլ Փաշինյանը «սյունյանց ողջույնները»․ թեժ իրավիճակ՝ Մեղրիի ընտրությունների նախաշեմին․ «Ժողովուրդ»

Սահմանադրական դատարանում արդեն «ճամպրուկային» տրամադրություններ են․ «Ժողովուրդ»

Թանկացումների նոր վտանգ․ ԿԲ-ն բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը. «Փաստ»

25 եվրո Փաշինյանին՝ Խաղաղության մրցանակի հետ միասին․ Խաղացողների թիվն աճե՞լ է

«Հրապարակ». COP, հեծանիվ ու բյուջեից մսխվող միլիարդներ. ինչպես է փոշիանում պետության փողը

Ծավի խմելու ջրում սնդիկի հայտնաբերման գործը հասել է Փաշինյանին․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Օրենքի ընդունումից հետո խաղացողների թիվն աճե՞լ է

ՔՊ վարչությունում քննարկել են Հայկ Սարգսյանի հարցը․ Սյունիքի թեկնածուների հարցը հետաձգվել է․ «Ժողովուրդ»

Փաշինյանը Գերմանիա է մեկնում՝ խաղաղության մրցանակ ստանալու․ 25 հազար եվրո կտան․ «Ժողովուրդ»