Ուժի մեջ է մտել Թուրքիայի և Ադրբեջանի կառավարությունների միջև ստորագրված բնական գազի ոլորտում համագործակցության համաձայնագիրը, այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը։
Նշվում է, որ փաստաթղթի նպատակն է նպաստել այս ոլորտում երկու երկրների համագործակցության ամրապնդմանը, ինչպես նաև Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում Ադրբեջանի ներդրմանը։
Թուրքիայի և Ադրբեջանի միջև այս համաձայնագիրը ստորագրվել էր 2024-ի մայիսի 14-ին Ստամբուլում: