Իսրայելական ռազմական մի քանի մեքենաներ զենք և զինամթերք որոնելու նպատակով ներխուժել են Սիրիայի հարավ-արևմուտքում գտնվող ալ-Կունեյտրա շրջանի Այն ալ-Նուրիա գյուղ, Ում Բատնա և Սուեյսա գյուղաքաղաքներ, այս մասին հայտնում է Al Jazeera-ն։ 24 ժամվա ընթացքում իսրայելական ուժերի կողմից սա արդեն երրորդ նմանատիպ ներխուժումն է սիրիական տարածքներ:
Տեղեկություններ կան այն մասին, որ իսրայելական ուժերը ռազմական ենթակառուցվածքի մի քանի օբյեկտներ ու զենքի պահեստներ են ոչնչացրել Թալ ալ-Մալ շրջանում, որոնք նախկինում օգտագործվում էին իրանամետ ուժերի կողմից: Բացի այդ, Կունեյտրա նահանգի հարավային հատվածում իսրայելական զորքերը ոչնչացրել են սիրիական բանակի նախկին դիտակետ։
Սիրիական օկուպացված Գոլանի հարևանությամբ գտնվող սիրիական գյուղերն ու քաղաքները ականատես են լինում շարունակական ներխուժումների։