Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Մարդկային և նյութական կորուստները նվազագույնի հասցնելը առաջնային նպատակ է. ՆԳՆ ՓԾ

Քաղաքացիական պաշտպանության արդյունավետ կազմակերպումը կարևոր բաղադրիչ է պետության անվտանգության և պաշտպանունակության բարձրացման գործում։ Գործընթացի անխափան իրականացումը պահանջում է համակարգվածություն, պետական և մասնավոր կառույցների արագ արձագանքման կարողություն և թիրախային համագործակցություն: Իսկ նպատակը քաղաքացիների անվտանգության ապահովումն ու մարդկային և նյութական կորուստները նվազագույնի հասցնելն է:

Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվան նվիրված՝ մարտի 3-ին ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչությունը անցկացրել է «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը հակառակորդի հարձակման դեպքում» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն։

Ուսումնավարժությունն ընթացավ նախապես սահմանված սցենարով, ըստ որի՝ հակառակորդի օդուժը ռմբակոծել և վնասել է շինություններ, կոմունալ-էներգետիկ համակարգեր, առաջացել են հրդեհի օջախներ, փլուզումներ, կան վիրավորներ:

ՓԾ անձնակազմը պայմանական դեպքի վայր ժամանելուց հետո օպերատիվ կերպով գործի է դնում ողջ զինանոցը: Մարտական հաշվարկներն իրականացնում են հետախուզություն, որի ընթացքում հայտնաբերվում է չպայթած զինամթերք և դրանք վնասազերծելու նպատակով անմիջապես սահմանազատվում է տարածքը:
Վթարային ծառայությունների խմբերը նույնպես արագ արձագանքում են՝ վերականգնելով շենքի վթարված կոմունալ-էներգետիկ համակարգը: Իրականացվում է հրդեհաշիջում, ծխահարված անձի տարհանում և տեղափոխում շտապօգնության մեքենա, փրկարարական պարաններով արգելափակված աշխատակիցների, ինչպես նաև վնասված մեքենայից տուժածի դուրսբերում:

Ուսումնավարժանքի ավարտին ղեկավարը ներկայացնում է արդյունքները, ինչպես նաև թերությունների վերացման ուղղությամբ տալիս հանձնարարականներ:

Օրվա խորհուրդը քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կարևորության մասին հիշեցումն էր: Այս համատեքստում ուսումնավարժությունները, դասախոսությունները, սեմինարներն ու բաց դասերն ուղղված են աղետների ռիսկի նվազեցմանը, մասնավորապես՝ հասարակության իրազեկվածության և պատրաստվածության բարձրացմանը, ինչպես նաև պետական կառավարման համակարգի, տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների համագործակցության ամրապնդմանը։

Քաղաքացիական պաշտպանության համակարգի շարունակական զարգացումը և կարողությունների հզորացումը Ներքին գործերի նախարարության գերակա ուղղություններից է։ Իսկ հերթական ուսումնավարժությունը ևս մեկ հնարավորություն էր՝ կարևորելու քաղաքացիական պաշտպանությանն ուղղված միջոցառումների անհրաժեշտությունը:

Լրահոս

«Մենք ուժեղ ենք միասին, Նիկոլ Սաֆարով»․ Արմեն Աշոտյանը ծաղրում է Փաշինյանին
Արթուր Օսիպյանի ֆանատը չեմ, բայց նա Արցախում պայքարում էր կոռուպցիայի դեմ. Դանիել Իոննիսյան
Իրանի առողջապահության նախարարությունը հրապարակել է երկրի գերագույն առաջնորդի վիճակի մասին տեղեկատվություն
Կարևոր
Ավո Ադամյանը՝ «Քո սիրուց հետո» հեռուստաֆիլմում նկարահանվելու մասին
Նեթանյահուն Իրանի հարցով անվտանգության կաբինետի նիստ կհրավիրի
Վիտամին D-ի երկարատև անբավարարության վտանգները․ հատկապես տարեցների համար ռիսկը մեծ է
ԵԱՀԿ ԽՎ դիտորդական պատվիրակության ղեկավարը Հայաստան կժամանի մայիսի 22-ին
Արամ Սարգսյանն ու Ռոման Մուրադյանը հանդիպել են Նորագյուղի բնակիչների հետ
Փաշինյանի պահվածքը սերիական խարդախի պահվածք է. Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
Եվրոպան որոշում է՝ ով կգնա Մոսկվա. Արամ Ա-ն հանդիպել է Հռոմի պապին
Դատական նիստերը կարող են անցկացվել տեսակապով` երաշխիքների պահպանմամբ
Հոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներում
Թեհրանը պատրաստվում է պատերազմին․ Իրանում զենք են բաժանում քաղաքացիներին
Փեզեշքիան. Իրանը չի հրաժարվի ԱՄՆ-ին ներկայացրած իր պահանջներից
Վերընտրվելու պարագայում Փաշինյանը կորոշի՝ ԵՄ, թե՞ ԵԱՏՄ, ընդ որում՝ առանց հանրաքվեի․ քաղաքագետ
Ռադդ քաշի․ Արցախը հանձնած Փաշինյանը ջղաձգված հրեց արցախցուն, ով արդարացի պահանջ ունի
Վրաստանը մեղադրել է արևմտյան երկրներին անկարգություններ հրահրելու մեջ
Tasnim. Իրանի նոր առաջարկը ԱՄՆ-ին պարունակում է 14 կետ
«Այս իշխանությունն անցնում է կարմիր գծերը»․ ինչո՞ւ են ձերբակալվել «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցները
Մերկելը կարծում է, որ ԵՄ ներկայիս քաղաքական գործիչները պետք է բանակցեն Ռուսաստանի հետ

Լրացուցիչ նորություններ

...

Ավո Ադամյանը՝ «Քո սիրուց հետո» հեռուստաֆիլմում նկարահանվելու մասին

Հոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներում

Ընտրություննե՞ր, թե՞ հանրաքվե

Թեպետ ՀՀԿ-ն անմիջական չի մասնակցում ընտրություններին, սակայն շարունակում է մնալ ՔՊ-ի կոկորդում. պատգամավոր

Իջևանի որոշ բնակավայրերի գազամատակարարումը կդադարեցվի

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Օդի ջերմաստիճանն այսօր կնվազի

Հունիսի 7-ին փակելու ենք մահերով, կորուստներով լի այս էջը. Պատգամավոր

Նիկոլ պատերшզմաբերի նոր SMS-ը. Սուրենյանց

ՆԳՆ արձագանքել է բերման ենթարկված, այնուհետև ինքնшuպшնության դիմած քաղաքացու դեպքին

Ոստիկանները հայտնաբերել են Երևանում կրակոցներ արձակած 21-ամյա տղային

Գերմանիայից արտաքսված հայերին տեղափոխել են Երևան

Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան

Սրբազանը շատ լավ էր. փաստաբանը մանրամասներ է հայտնում

Դուք խոսում եք «պետության մեջք ունենալուց», բայց հենց ձեր կառավարման օրոք բժիշկները լքում են համակարգը. Տիգրան Խաչատրյան

Վարորդական իրավունքից զրկված անձանց առաջարկել ենք հետևյալը․ խնդրում եմ արտահայտել Ձեր դիրքորոշումը․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանում քննարկվում է մինչև 16 տարեկան երեխաների մուտքը սոցիալական ցանցեր սահմանափակելու հարցը

Վոլոդինի կոշտ արձագանքը՝ Փաշինյանին. ԱՄՆ-ն կարող է հասնել Իրանի կապիտուլյացիային․ Թրամփ (տեսանյութ)

Մարդկային պատմություններով՝ ազգային ցավերի մասին․ «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմի շնորհանդեսը (տեսանյութ)

Հանրապետության տարբեր հատվածներում ատրճանակներ են հայտնաբերվել․ կան ձերբակալվածներ (Լուսանկարներ)