Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը կտրականապես դեմ է հանդես գալիս Ուկրաինայի անհապաղ անդամակցությանը Եվրամիությանը, բայց հնարավոր է համարում, որ դա կարող է տեղի ունենալ ապագայում։«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պատասխանելով Kossuth ռադիոկայանի հարցերին՝ Հունգարիայի կառավարության ղեկավարը հայտարարել է, որ ներկայում ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությունը լիովին հակասում է իր երկրի շահերին։ Օրբանն ընդգծել է, որ «բացահայտորեն առարկում է» Ուկրաինան ԵՄ ընդունելուն։
Միևնույն ժամանակ, նա չի պնդում, որ այդ իրավիճակը «հավերժ կպահպանվի»։