Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Մեծ-մեծ խոստումներով հանձնեցին Արցախը, իսկ հիմա փորձում են փակել Արցախի էջը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այսօր լրանում է Ղարաբաղյան շարժման 37-ամյակը: Արցախի թեման միշտ զգայուն հարց է եղել մեր հասարակության համար, այդ թվում՝ նույնիսկ խորհրդային տարիներին։

Ի՞նչ ունենք այսօր՝ 37 տարի անց, իսկ ավելի ստույգ՝ «նիկոլական իշխանափոխությունից» 7 տարի անց:Հայաստանի ղեկավարները 28 տարի շարունակ բանակցությունների սեղանին եղած բովանդակությունը, որը պետք է տաներ հիմնախնդրի քաղաքական կարգավորմանը, հիմնական դրույթներով հանրայնացնում էին։

Այնքան, որքան թույլատրելի էր: Ու այնպես չի եղել, որ բանակցությունները սեպարատ կամ գաղտնի եղած լինեն, քանի որ դրանք ընթացել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո կազմակերպվող հանդիպումներում և համանախագահների հետ քննարկումների արդյունքում։

Սակայն միջնորդները ոչ միայն հանդիպումներն են կազմակերպել, այլև որոշակի առաջարկներ են ներկայացրել։ Ըստ այդմ, եղել են բանակցային որոշակի մոտեցումներ, որոնց հիման վրա Արցախի հիմնախնդիրը պետք է կարգավորվեր։

Իսկ 2007 թվականին արդեն այդ առաջարկները բյուրեղացան Մադրիդյան սկզբունքների տեսքով, որոնք, ընդհանուր առմամբ, հակամարտության կողմերի համար ընդունելի էին։

Մյուս կողմից էլ՝ ժամանակի ընթացքում ներկայացվեցին տարբեր բանակցային փաթեթներ, որոնց մի մասն էլ, ճիշտ է, մեր երազած տարբերակը չէր, այնուամենայնիվ, որոշակի փոխզիջումային լուծումներ էր նախատեսում։

Ավելին, Արցախի թեմայով ողջ բանակցային պատմության մեջ չի եղել որևէ առաջարկ, որտեղ Արցախի հայ բնակչության իրավունքների հարցը չի դիտարկվել այս կամ այն չափով։ Բայց նույնիսկ այդ պարագայում քննադատությունների պակաս չկար։ Որոշ քաղաքական շրջանակներ էլ փորձում էին խաղալ ժողովրդի հույզերի վրա։

Օրինակ՝ 2016 թվականին Փաշինյանը հայտարարում էր, թե «դաշինք է կազմվել Ղարաբաղի հարցում, այսպես կոչված, մի ծրագիր իրագործելու համար, որը դիվանագիտական շրջանակներում հայտնի է «Լավրովյան պլան» անունով»։

Իշխանության գալուց հետո ևս Փաշինյանն օգտագործում էր Արցախի թեման ու ճոռոմ խոստումներ տալիս։ Նա, մասնավորապես, նշում էր, թե «ժողովուրդը պետք է որոշի՝ Ղարաբաղի հարցի լուծման տարբերակը մեզ ձեռնտու է, թե չէ»:

Կամ՝ «նույնիսկ ամենաբռնապետական իշխանությունը չի կարող Ղարաբաղի հարցը լուծել առանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու»։ Ընդ որում, սկզբից նա հայտարարում էր, թե Արցախի ժողովուրդն իրեն մանդատ չի տվել բանակցությունների համար, իսկ Արցախը պետք է ներգրավվի բանակցային գործընթացում՝ որպես հակամարտության հիմնական կողմ։

Բայց Արցախին բանակցային կողմ դարձնելու խոստումը ևս իրականություն չդարձավ, քանի որ Ադրբեջանն էլ առաջ էր մղում այն մոտեցումը, թե այդ դեպքում կողմ պետք է դառնա նաև Ղարաբաղի, այսպես կոչված, «ադրբեջանական համայնքը»։

Տարբեր օտարերկրյա պաշտոնյաներ էլ սկսեցին պաշտոնական հանդիպումներ ունենալ այդ համայնքի ներկայացուցիչների հետ։

Բացի այդ, Փաշինյանն Արցախի շուրջ ծավալվող գործընթացներում հանկարծ «մոռացավ», որ ինքը մանդատ չի ստացել բանակցությունների համար ու սկսեց կոնկրետ բանակցել ու հանդիպումներ ունենալ Ադրբեջանի նախագահի հետ։

Նա հատուկ ընդգծում էր, որ ինքը բանակցությունները չի շարունակում նախկինների թողած ժառանգությանը համապատասխան, քանի որ իրեն շատ ծանր ժառանգություն են թողել Արցախյան հիմնախնդրի հարցում, և ինքը բանակցությունները սկսում է զրոյական կետից։

Իսկ նրա պատկերացրած լուծումն այն էր, որ դա «պետք է ընդունելի լիներ Հայաստանի, Արցախի, Ադրբեջանի ժողովուրդների համար»։

Մի լուծում, որն ի սկզբանե անհնար էր թվում, քանի որ շատ դժվար է միանգամից այնպիսի տարբերակ գտնել, որը կարող էր բոլոր կողմերին միաժամանակ բավարարել, հատկապես այն պայմաններում, երբ Ադրբեջանը մաքսիմալիստական մոտեցում էր որդեգրել։

Ու այդ ֆոնին Փաշինյանը նույնիսկ հայտարարում էր, թե «Ղարաբաղյան հակամարտությունը չունի ռազմական լուծում», «Արցախը Հայաստան է, և վերջ», «թավշյա հեղափոխությունը պետք է բերի Արցախի ինքնորոշման միջազգային դե յուրե ճանաչման» և այլն։ Արդյունքում տեսանք, թե որտեղ հայտնվեցին այս հայտարարությունները, երբ այսօր իշխանությունների համար ուղղակի Արցախի թեման փակված է։ Նրանց մտքի ծայրով անգամ չի անցնում խոսել նույնիսկ արցախցիների վերադարձի իրավունքի մասին։Մի խոսքով՝ Արցախի հետ կապված բոլոր խոստումներում են իշխանությունները տոտալ ձախողում ունեցել։

44- օրյա պատերազմից օրեր անց Փաշինյանը ճանապարհային քարտեզ հրապարակեց, որտեղ առանձին նշում էր ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափով Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացի վերականգնման անհրաժեշտության մասին՝ Արցախի կարգավիճակի և իրենց բնակության վայրեր արցախցիների վերադարձի հարցի առաջնահերթության ընդգծմամբ:

Բայց, արի ու տես, որ Փաշինյանը հիմա արդեն փորձում է «հիմնավորել» ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու ադրբեջանական պահանջի իրականացման անհրաժեշտությունը, թե իբր մեզ «30 տարի մեշոկի նման էս կողմից շպրտել են էն կողմ»։

Այսքանից հետո էլ իշխանությունների լեզուն դեռ պտտվում է այնպիսի թեզեր տարածելու հարցում, թե «նախկիններն» արդեն հանձնել էին Արցախը, նրանք մեկ հարցի շուրջ էին բանակցում, թե ինչպես հանձնեն և այլն։

Բայց եթե համեմատում ենք նախկինների ժամանակ բանակցված փոխզիջումների տարբերակները, նույնիսկ դրանցից ամենածանրը մեզ համար շատ ավելի լավ պայմաններ է նախատեսել, քան այն, ինչ ունենք հիմա Նիկոլ Փաշինյանի «թեթև ձեռքով»։

Սարերի ու ձորերի տարբերություն կա։Մանավանդ, որ այլընտրանք կար նաև հենց Փաշինյանի ժամանակ, բայց գնացին այլ ճանապարհով։ 2019 թվականին միջնորդների կողմից նախկինում բանակցվածի հիման վրա որոշակի փոխզիջումային տարբերակ է առաջարկվել Փաշինյանին, սակայն նա մերժել է այդ տարբերակը։

Չէ՞ որ ինքը պետք է տարբերվեր, բանակցությունները զրոյական կետից սկսեր ու իր պահանջներն իրականություն դարձներ, բայց այսօր նրա պատճառով բոլորս կանգնել ենք «կոտրած տաշտակի առաջ»։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 

Լրահոս

COP17-ի շրջանակում մեկնարկել է Սևանա լճի էկոհամակարգի պահպանության ծրագիրը
Վերին Լարսի ռուսական կողմում ավելի քան 800 բեռնատար է կուտակվել
ԱԷԿ-ի ԺՊ է նշանակվել․ Ալիեվն ամրապնդում է Բաքվի դիրքերը Եվրոպայում
Ավարտվել է 23․4 մլն դրամի փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Մրգավետում հարսանեկան արարողության մասնակիցները, վերադառնալով տուն, այն հայտնաբերել են թալանված
Բագրատ Սրբազանը կիրակի կմեկնի Իջևան՝ մասնակցելու ՏԻՄ ընտրություններին
Գերիների ճակատագիրը, ՀԱՊԿ-ի շուրջ անորոշությունն ու Հայաստանի նոր մարտահրավերները
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ մեկ շաբաթում ձերբակալվել է ահաբեկչության մեջ կասկածվող 70 մարդ
Թրամփը չի կարողացել համոզել Google-ին վերանվանել Ատլանտյան օվկիանոսը
Թուրքիայում հանքահորում տեղի ունեցած պայթյունի հետևանքով երկու մարդ է զոհվել
Իրանը ներկայացրել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների պայմանները
Bloomberg. Մասկը հանրապետականներին աջակցելու համար ծախսել է ավելի քան 445 միլիոն դոլար
Հանձնարարական է իջեցվել․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում
AP. Գուտերեշը Եգիպտոսի հետ կքննարկի Սուդանի, Լիբիայի և Եմենի հարցերը
Տիբեթում 7 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 16 մարդ, ավերվել են հարյուրավոր տներ
Թրամփը չի բացառել Ուկրաինայում հակամարտության մոտալուտ ավարտը
Քուշները հերքել է գաղտնի ֆինանսական գործարքներին մասնակցելու մեղադրանքները
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում քննարկվել են հատուկ դպրոցների գործունեությանն առնչվող հարցեր
ՀԱՊԿ-ը կարող է նոյեմբերի 11-ին քննարկել Հայաստանի անդամակցության հարցը
Զովաբեր բնակավայրում «BMW»-ն հայտնվել է դաշտում․ բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար

Լրացուցիչ նորություններ

...

Հանձնարարական է իջեցվել․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

«Հրապարակ»․ Հանձնարարական է իջեցվել

ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ ի՞նչ է սպասվում իշխանականներին․ «Ժողովուրդ»

Ե՞րբ կարող է չեղարկվել ուսանողական վիզան․ ԱՄՆ դեսպանատուն

Ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են․ Պուտին

Ցնցումների մեջ է հայտնվելու քաղաքական դաշտը․ նոր «աժիոտաժ» է սպասվում

Եվրոպայի փողոցները եռում են․ ցույցեր Հունաստանում, Ալբանիայում ու Ֆրանսիայում

Կիևը հրթիռակոծվում է, Պուտինը պատրաստ է բանակցել․ Եվրոպան փնտրում է իր դերը

Հուսով ենք՝ հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումների հարցը մոտ ժամանակներս կլուծվի

Թրամփը Կիևի վրա ռուսական հարձակման ձախողման մեջ մեղադրել է մի «հիմար գեներալի»

Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը

Կեղծ հայտարարություններ ու խարդախություն. ԵՄ-ն պաշտոնական հետաքննություն է սկսել Booking.com-ի դեմ

ԹՐԻՓՓ, ՀԱՊԿ և 1,2 մլրդ դրամի գույք․ Հայաստանի շուրջ օրվա գլխավոր թեմաները

Քրվարույթ՝ Մասիսի ՔՊ-ական թեկնածուի նկատմամբ. Ձերբակալվել է Էրդողանի նախկին խորհրդականը

Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը գիտակցում է ԵՄ-ի հետ մերձեցման բոլոր ռիսկերը․ Գրուշկո

Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ ՍԴ նախագահի ընտրության նոր սցենարներ

«Հրապարակ»․ Սառը ցնցուղ Փաշինյանի համար

«Հրապարակ». 8 միլիոն՝ աֆրիկացիներին Երեւան բերելու համար