Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Խոշոր հանքարդյունաբերող «Գեոպրոմայնինգ»-ը խոշոր հարկատուների ցանկից անհետացել է. «Ժողովուրդ»


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ռուսական հանքարդյունաբերական «Գեոպրոմայնինգ» ՍՊԸ-ն նախորդ տարի հայտնվել էր Վաշինգտոնի կողմից հրապարակված հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթի ներդրման շարքում։ Այս մասին գրել էր «Հետք»-ը 2024 թվականի փետրվարի 27-ին։Փաթեթում ներառված էին ավելի քան 500 ֆիզիկական և իրավաբանական անձինք։ Ինչպես «Հետքը» գրել էր, Ռուսական «Գեոպրոմայնինգ» ընկերությունների խմբի հայկական ակտիվներն են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն, «Գեոպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ-ն, որը շահագործում է Սոթքի ոսկու հանքավայրը, Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան, ինչպես նաև «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն։

Այսինքն՝ միջնորդավորված կերպով Հայաստանն է հայտնվել պատժամիջոցների նոր փաթեթի շարքում:«Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով արխիվային փաստաթղթերը, նկատեց, որ «Գեոպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ-ն վաղուց Հայաստանի 1000 խոշոր հարկատուներից մեկն է եղել տարիներ շարունակ: Սակայն նույն պաշտոնական աղբյուրներից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վերջին 2 տարիների ընթացքում այն անհետացել է խոշոր հարկատուների ցանկից։ Բանն այն է, որ ըստ Պետական եկամուտների կոմիտեում հրապարակված 1000 խոշոր հարկատուների ցանկի՝ «Գեոպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ-ն 2022 թվականին 1000 խոշոր հարկատուների հարյուրյակում եղել է 86-րդը՝ վճարելով 3 մլրդ 201 մլն դրամ հարկ։ 2023 թվականին առաջին հարյուրյակում բարելավել է դիրքերը՝ հայտնվելով 77-րդ հորիզոնականում՝ վճարելով 4 մլրդ 45 մլն դրամ հարկ։ 2024 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին 1000 խոշոր հարկատուների ցանկից ընկերությունը անհետացել է․ այն չկա նաև 2025 թվականի երկրորդ եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկում։

Սա խիստ կասկածելի է, քանի որ ընկերության աշխատանքների վատթարացման վերաբերյալ որևէ հրապարակում չի եղել, և անգամ չի եղել փակման մասին որևէ հայտարարություն։ Ավելին՝ հայտնի դաձավ, որ ընկերության սեփականատերերը պատժամիջոցների կենտրոնում են հայտնվել․ նրանք դուրս են եկել ընկերության բաժնետերերի ցանկից։

Ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոյի որդին՝ Գլեբ Տրոցենկոն, մինչև 2023 թվականի հոկտեմբերը եղել է ինչպես «Գեոպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ-ի, այնպես էլ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի (ԶՊՄԿ) բաժնետեր։ Ե՛վ Ռոման Տրոցենկոյին պատկանող ընկերությունը, և՛ Գլեբ Տրոցենկոն 2023-ի վերջերին հայտնվեցին ամերիկյան պատժամիջոցների տակ։

Դրանից հետո Գլեբ Տրոցենկոն դուրս եկավ «Գեոպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ-ի և ԶՊՄԿ-ի բաժնետերերի ցանկից։«Հետքը» ենթադրել էր, որ այս քայլը պայմանավորված է պատժամիջոցների գործոնով։ Տրոցենկոն դուրս է եկել հայաստանյան ակտիվներից, որպեսզի այդ ընկերությունները չտուժեն պատժամիջոցներից։ Բաց նույնիսկ եթե այդպես է, ապա անգամ պատժամիջոցները չպետք է ազդեցություն ունենային «Գեոպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ-ի հարկային անկման հետ։ Ինչ-որ բան մութ ու կասկածելի է մնում, որը «Ժողովուրդ» օրաթերթը առաջիկայում կբացահայտի։

«Ժողովուրդ»-ը կապվեց նաև «Գեոպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ-ի հետ, փորձեցինք հարցնել, թե որն է պատճառը, որ գրեթե 2 տարի է՝ ՍՊԸ-ն հարկատու չէ։ Մեր հարցը հնչեցնելուց հետո այն մնաց անպատասխան»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Թրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասին
Ջրհեղեղ Ջորջիայում. փրկարարները ավելի քան 30 մարդու են տարհանել
Թուրքիայում անհայտ անձը գնդակահարել է յոթ մարդու
Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ
Պուտինը գնահատում է Թրամփի խաղաղարար ջանքերը Ուկրաինայում․ Դմիտրիև
Իրանը TRIPP նախագիծը շարունակում է համարել իր «կարմիր գիծը»
Ոչ թե թմրանյութ, այլ ալկոհոլ․ ՆԳՆ պարզաբանումը՝ կոնֆետ հյուրասիրելու վերաբերյալ
Ֆրանսիայում, բացառությամբ Փարիզի, բողոքի ակցիայի մասնակիցների թիվը հասել է 270,000-ի
Գագիկ Բեգլարյանի կալանքը 2 ամսով երկարացվել է
ՀՀ-ի տարածքով իրենց հարցերն են լուծում, իսկ Հայաստանը մնում է մի կողմում․ Աբրահամյան
Փողոց դուրս գալու հարց չի քննարկվել․ Սուրենյանցը բացահայտել է ընդդիմության փակ հավաքի մանրամասները
Մելանյա Թրամփը Սպիտակ տանը հանդիպում է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ
Իրանը հրապարակել է Ադրբեջանի ՀՕՊ քարտեզը․ ընդդիմության դեմ՝ իրավապահներով, Սահմանադրության՝ իր գծով
Հայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա Կոս
Ոչ ոք Հայաստանին ՀԱՊԿ-ում բռնի կերպով չի պահի. Զախարովա
Վիլեն Գաբրիելյանը մանրամասներ է հայտնել Շաքիի դեպքի հետ կապված փակ հանդիպումից
Տորնադո, պայթյուններ, ավիավթար ու բախումներ․ աշխարհի ամենաթեժ կադրերը
Շաքիի դեպքերի քննարկման համար ԱԺ-ում փակ հանդիպում է մեկնարկել․ Դեմոկրատները կսահմանափակեն Թրամփին
Շարունակելու ենք ԵԱՏՄ-ում մնալ այնքան ժամանակ, քանի դեռ այդպես համարում ենք ճիշտ. Գևորգ Պապոյան
️Դատարանը վերացրեց ժամային սահմանափակումները Սրբազան պայքարի գործով անցնող Լիդյա Մանթաշյանի նկատմամբ

Լրացուցիչ նորություններ

...

Թրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասին

Ջրհեղեղ Ջորջիայում. փրկարարները ավելի քան 30 մարդու են տարհանել

Գագիկ Բեգլարյանի կալանքը 2 ամսով երկարացվել է

ՀՀ-ի տարածքով իրենց հարցերն են լուծում, իսկ Հայաստանը մնում է մի կողմում․ Աբրահամյան

Փողոց դուրս գալու հարց չի քննարկվել․ Սուրենյանցը բացահայտել է ընդդիմության փակ հավաքի մանրամասները

Իրանը հրապարակել է Ադրբեջանի ՀՕՊ քարտեզը․ ընդդիմության դեմ՝ իրավապահներով, Սահմանադրության՝ իր գծով

Տորնադո, պայթյուններ, ավիավթար ու բախումներ․ աշխարհի ամենաթեժ կադրերը

Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ»

Իշխանությունն անհանգիստ է ԹՐԻՓՓ-ի համար. «Հրապարակ»

Կմասնակցի Երեւանի ընտրություններին․ «Հրապարակ»

«Ժողովուրդ». Շաքիի դեպքերն ու ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները՝ փակ քննարկումների օրակարգում

«Հրապարակ»․ ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում

Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ»

Պապիկյանն ու Ասրյանը փախուստի «մաստեր կլաս» անցկացրին․ ինչպես բանակի պատասխանատուները «ճողոպրեցին». «Ժողովուրդ»

Ստուգել են անգամ տան «լուկն ու պադվալը»․ մանրամասներ՝ Սամվել Կարապետյանի տան խուզարկությունից․ «Ժողովուրդ»

Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ»

NDTV. ԱՄՆ ընտրությունների արդյունքները կարող են ազդել Հնդկաստանի արտահանման վրա

Ինչի՞ դիմակավորված անձինք մի անգամ էլ Խաչատուր Սուքիասյանին պատկանող գործարաներ չեն մտնում․ փաստաբան

Թրամփը կարող է վրեժխնդիր լինել ԵՄ-ից ու ՆԱՏՕ-ից. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը ՀՀ ԱԺ-ում

Թրամփը ջախջախիչ պարտությո՞ւն է կրել․ ՆԱՏՕ-ն նոր ճակատ է բացում Ռուսաստանի սահմանին