Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Սա խաղաղությո՞ւն է, թե կապիտուլյացիա. ինչ «կշահի» Հայաստանը գործընթացների ավարտին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը տեղի ունեցած Փաշինյան-Թրամփ-Ալիև եռակողմ բանակցությամբ գերազանցապես շահեց Ադրբեջանը, որտեղ երկրորդ կարծիք լինել չի կարող:

Ինչպե՞ս՝ բացատրենք:Ադրբեջանն ստացավ՝1. Միջանցք, որը նրան տրամադրեց Հայաստանը ԱՄՆ-ի միջոցով2. ԵԱՀԿ ՄԽ-ի լուծարումը, որը փակեց արցախահայության վերադարձի էջը,3. Ադրբեջանը հասավ նրան, որ եվրադիտորդները դուրս կգան Հայաստանից:4. 907-րդ բանաձևի չեղարկվեց:5. Ադրբեջանը չունի հստակ ուղղորդում՝ ինչպես, որ քարտեզով է ճանաչում ՀՀ տարածքային ամբողջականությունը:6. Ադրբեջանի դեմ բոլոր միջազգային հայցերը հետ կվերցվեն:Այսինքն՝ Հայաստանը Վաշինգտոնում Ադրբեջանին տրամադրեց միջանցք, որը Փաշինյանի կողմնակիցները բառացի խուսափում են «միջանցք» ասելուց՝ այն ձևակերպելով տարբեր անուններով․ բայց 99 տարով վարձակալությամբ տրված սուվերեն տարածքի նկատմամբ մենք կորցնում ենք մեր վերահսկողությունը:Իհարկե, հայաստանյան քաղաքական դաշտում փորձում են ներկայացնել այնպես, որ իբրև Հայաստանն էլ է ստանալու այլ կապեր, հաղորդակցման ուղիներ, ճանապարհներ, սակայն այդ փոխադարձության պայմանավորվածությունը որևէ տեղ չի երևում, թե Հայաստանը Ադրբեջանի որ ճանապարհով, ինչ ձևաչափով է դուրս գալու աշխարհ՝ անխոչընդոտ:Անդրադառնալով Խաղաղության պայմանագրին՝ նշենք, որ արդեն ստորագրվել է պայմանագրի անփոփոխելիության մասին դրույթը և հրապարակվել տեքստը:Խաղաղության պայմանագրի կետերը հետևյալն են.-Պրահայում ՀՀ-ն քառ. կմ-ով ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, սակայն Ադրբեջանը չի ճանաչել և չի ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը:Նկատենք, որ Խաղաղության պայմանագրում որևէ տեղ անդրադարձ չկա ՀՀ տարածքի ամբողջականության մասին, և ընդգրկված չէ նաև որևէ քարտեզ, թե որ քարտեզով է Ադրբեջանը ճանաչելու ՀՀ տարածքային ամբողջականությունը:

-Կողմերը հաստատում են, որ միմյանց նկատմամբ չունեն տարածքային պահանջներ և հետագայում նման պահանջներ չեն առաջադրի: Կողմերը չեն ձեռնարկի որևէ գործողություն, այդ թվում՝ այնպիսի գործողությունների պլանավորումը, նախապատրաստումը, խրախուսումը, աջակցումը, որը նպատակ ունի, ամբողջությամբ կամ մասամբ տրոհել կամ խաթարել մյուս կողմի տարածքային ամբողջականությունը կամ քաղաքական միասնությունը:Սա ունի ռիսկեր, որ ՀՀ-ն նաև չի կարողանալու զինամթերք ձեռք բերել, քանի որ Ալիևը դա կարող է համարել վտանգ իր տարածքային ամբողջականության նկատմամբ:

Հարց է առաջանում՝ Ադրբեջանը, Հայաստան ասելով, ի՞նչ տարածք է հասկանում: Ադրբեջանի համար այսօր Հայաստանն ունի անկլավներ՝ ադրբեջանական հողեր, որը պետք է վերադարձվի իրենց: Ադրբեջանի կողմից նշված այդ տարածքները՝ անկլավները, գտնվում են Հայաստանի հիմնական ճանապարհներին մոտ: Եթե Հայաստան այդ անկլավները տրամադրի Ադրբեջանին, ապա կտրոհվի մեր տարածքային ամբողջականությունը և Հայաստանն էլ կհայտնվի շրջափակման մեջ:Բայց Փաշինյանի կողմնակիցները սա չեն մանրամասնում:​-Որևէ երրորդ կողմին թույլ չեն տալու օգտագործել իրենց տարածքը․ կողմերը ձեռնպահ կմնան միմյանց ներքին գործերին միջամտելուց: Ամբողջությամբ համապատասխանելով սույն համաձայնագրի առաջին հոդվածով նախատեսված իրենց պարտավորություններին՝ կողմերը բարեխղճորեն բանակցություններ կվարեն համապատասխան սահմանային հարցերով հանձնաժողովների միջև, համաձայն հանձնաժողովների համաձայնեցված կանոնակարգերի՝ կողմերի միջև պետական սահմանին սահմանազատման և սահմանագծման մասին համաձայնագրեր կնքելու նպատակով:Ի՞նչ է սա ենթադրում: Սահմանազատման և սահմանագծման համաձայնագրով որոշվելու է նոր Հայաստանի սահմանը: Այսինքն՝ առաջին հոդվածը, որտեղ ասվում է՝ «մենք ճանաչում ենք Հայաստանի Հանարապետությունը», մնում է միայն թղթի վրա: Սահմանագծման գործընթացով բացվում են ՀՀ դռները Ադրբեջանի առջև: Դելիմիտացիայով ադրբեջանցիները գալու են և պահանջելու են տարածքներ, իսկ մերժում ստանալու դեպքում՝ պատերազմ կսկսեն՝ իրավական լեգիտիմ հիմքով:

-Կողմերը որևէ երրորդ կողմի ուժեր իրենց համատեղ սահմանի երկայնքով չեն տեղակայի:Այսինքն՝ եվրոպական դիտորդները դուրս են գալու, որին ավելանալու է այն հանգամանքը, որ եթե անգամ հեռավոր ապագայում Հայաստանի ղեկավարները ցանկանան Սյունիքում ռազմաբազա տեղադրել կամ այն տարածքներում, որոնք հարակից են Ադրբեջանին, չեն կարող անել՝ վերոնշյալ կետի համաձայն:

Ըստ այս հոդվածի՝ Հայաստանը նույնիսկ ԱՄՆ-ի զորքերը չի կարող տեղակայել իր սահմանին, քանի որ պայմանավորվածությունը երկկողմ ձևաչափով է ձեռք բերվել, Ադրբեջանն էլ կարիք չունի երրորդ երկրի ուժերի: Իսկ ՀՀ-ն մնալու է սեփական զինծառայողների հույսով:-Կողմերը դատապարտում են և կպայքարեն անհանդուրժողականության, ռասայական ատելության և խտրականության, անջատողականության, բռնի ծայրահեղականության և ահաբեկչության դեմ: Դրանց բոլորդրսևորումներում յուրաքանչյուրն ունի իր իրավասության շրջանակներում:Այսինքն՝ այս հոդվածով Հայաստանը մասնակից է դառնում, նպաստում է Բաքվի ռազմական դատարանում մեր հայրենակիցների ապօրինի դատավարությանը: Սույն հոդվածով՝ Հայաստանը անգամ չի կարող պահանջել հայ գերիների վերադարձը:-Կողմերը պարտավորվում են հասցեագրել երկու կողմերի ներգրավմամբ զինված հակամարտությունում անհայտ կորած անձանց և բռնի անհետացումների դեպքերը: Այդ թվում՝ ուղղակիորեն կամ, հարկ եղած դեպքում, համապատասխան միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ այդ անձանց վերաբերյալ առկա բոլոր տեղեկությունների փոխանակման միջոցով:Սույնով կողմերը ճանաչում են այդ անձանց ճակատագրերի բացահայտման, այդ թվում՝ մասունքների որոնման և ըստ պատշաճի վերադարձման, պատշաճ քննության միջոցով այդ անձանց առնչությամբ արդարադատության իրականացման կարևորությունը՝ որպես հաշտեցման և վստահության ամրապնդման միջոց: Այս առնչությամբ՝ համապատասխան կարգավորումները կբանակցվեն և մանրամասն կհամաձայնեցվեն առանձին համաձայնագրով:Նկատենք՝ Ադրբեջանը պնդում է, որ 4000 ադրբեջանցի անհայտ կորած է համարվում և պահանջել են, որ Հայաստանն այդ գործով քննություն իրականացնի, գտնի պատերազմին մասնակից մարդկանց, դատի և արդարադատություն իրականացնի: Այսինքն՝ 1991-2023 թվականների, Արցախյան հակամարտության շրջանակներում բոլոր դերակատարում ունեցած անձանց նկատմամբ պետք է իրականացվի արդարադատություն:

–Բոլոր դատական գործերը՝ ընդդեմ Ադրբեջանի, Հայաստանը պետք է հետ վերցնի միջազգային ատյաններից:Հարկ ենք համարում հիշեցնելու, որ այս կետի շուրջ համաձայնություն ձեռք բերելուց հետո Ադրբեջանը շարունակել է դատական հայցեր ներկայացնել միջազգային ատյաններում ընդդեմ Հայաստանի՝ անհիմն մեղադրելով Հայաստանին ականապատման սխալ քարտեզներ տրամադրելու համար:

Այսպիսով՝ բոլոր զիջումների փոխարեն Հայաստանը չի ստանում ոչինչ․ միայն «խաղաղություն» վերնագրով փաստաթուղթ և կիսախոստումներ:Հարկ ենք համարում ՀՀ քաղաքացիներին տեղեկացնել նաև այն մասին, որ պայմանագիրը կստորագրվի այն ժամանակ, երբ Հայաստանը կփոխի իր մայր օրենքը՝ Սահմանադրությունը:Արդյո՞ք այսպիսի «Խաղաղության պայմանագիր» պետք է Հայաստանին, որը հանձնում է միջանցք, մասնատում երկիրը՝ անկլավների հատվածները Ադրբեջանին հանձնելով՝ Տավուշի, Արարատի Վայոց ձորի մարզերից կոնկրետ տարածքներ, կորցնում եվրադիտորդներին, ռուսական ռազմաբազան, զենք գնելու, ինքնապաշտպանվելու արգելք ունենում:Սա խաղաղությո՞ւն է, թե՞ կապիտուլյացիա»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Թրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասին
Ջրհեղեղ Ջորջիայում. փրկարարները ավելի քան 30 մարդու են տարհանել
Թուրքիայում անհայտ անձը գնդակահարել է յոթ մարդու
Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ
Պուտինը գնահատում է Թրամփի խաղաղարար ջանքերը Ուկրաինայում․ Դմիտրիև
Իրանը TRIPP նախագիծը շարունակում է համարել իր «կարմիր գիծը»
Ոչ թե թմրանյութ, այլ ալկոհոլ․ ՆԳՆ պարզաբանումը՝ կոնֆետ հյուրասիրելու վերաբերյալ
Ֆրանսիայում, բացառությամբ Փարիզի, բողոքի ակցիայի մասնակիցների թիվը հասել է 270,000-ի
Գագիկ Բեգլարյանի կալանքը 2 ամսով երկարացվել է
ՀՀ-ի տարածքով իրենց հարցերն են լուծում, իսկ Հայաստանը մնում է մի կողմում․ Աբրահամյան
Փողոց դուրս գալու հարց չի քննարկվել․ Սուրենյանցը բացահայտել է ընդդիմության փակ հավաքի մանրամասները
Մելանյա Թրամփը Սպիտակ տանը հանդիպում է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ
Իրանը հրապարակել է Ադրբեջանի ՀՕՊ քարտեզը․ ընդդիմության դեմ՝ իրավապահներով, Սահմանադրության՝ իր գծով
Հայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա Կոս
Ոչ ոք Հայաստանին ՀԱՊԿ-ում բռնի կերպով չի պահի. Զախարովա
Վիլեն Գաբրիելյանը մանրամասներ է հայտնել Շաքիի դեպքի հետ կապված փակ հանդիպումից
Տորնադո, պայթյուններ, ավիավթար ու բախումներ․ աշխարհի ամենաթեժ կադրերը
Շաքիի դեպքերի քննարկման համար ԱԺ-ում փակ հանդիպում է մեկնարկել․ Դեմոկրատները կսահմանափակեն Թրամփին
Շարունակելու ենք ԵԱՏՄ-ում մնալ այնքան ժամանակ, քանի դեռ այդպես համարում ենք ճիշտ. Գևորգ Պապոյան
️Դատարանը վերացրեց ժամային սահմանափակումները Սրբազան պայքարի գործով անցնող Լիդյա Մանթաշյանի նկատմամբ

Լրացուցիչ նորություններ

...

Թրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասին

Ջրհեղեղ Ջորջիայում. փրկարարները ավելի քան 30 մարդու են տարհանել

Գագիկ Բեգլարյանի կալանքը 2 ամսով երկարացվել է

ՀՀ-ի տարածքով իրենց հարցերն են լուծում, իսկ Հայաստանը մնում է մի կողմում․ Աբրահամյան

Փողոց դուրս գալու հարց չի քննարկվել․ Սուրենյանցը բացահայտել է ընդդիմության փակ հավաքի մանրամասները

Իրանը հրապարակել է Ադրբեջանի ՀՕՊ քարտեզը․ ընդդիմության դեմ՝ իրավապահներով, Սահմանադրության՝ իր գծով

Տորնադո, պայթյուններ, ավիավթար ու բախումներ․ աշխարհի ամենաթեժ կադրերը

Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ»

Իշխանությունն անհանգիստ է ԹՐԻՓՓ-ի համար. «Հրապարակ»

Կմասնակցի Երեւանի ընտրություններին․ «Հրապարակ»

«Ժողովուրդ». Շաքիի դեպքերն ու ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները՝ փակ քննարկումների օրակարգում

«Հրապարակ»․ ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում

Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ»

Պապիկյանն ու Ասրյանը փախուստի «մաստեր կլաս» անցկացրին․ ինչպես բանակի պատասխանատուները «ճողոպրեցին». «Ժողովուրդ»

Ստուգել են անգամ տան «լուկն ու պադվալը»․ մանրամասներ՝ Սամվել Կարապետյանի տան խուզարկությունից․ «Ժողովուրդ»

Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ»

NDTV. ԱՄՆ ընտրությունների արդյունքները կարող են ազդել Հնդկաստանի արտահանման վրա

Ինչի՞ դիմակավորված անձինք մի անգամ էլ Խաչատուր Սուքիասյանին պատկանող գործարաներ չեն մտնում․ փաստաբան

Թրամփը կարող է վրեժխնդիր լինել ԵՄ-ից ու ՆԱՏՕ-ից. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը ՀՀ ԱԺ-ում

Թրամփը ջախջախիչ պարտությո՞ւն է կրել․ ՆԱՏՕ-ն նոր ճակատ է բացում Ռուսաստանի սահմանին