Ուկրաինայի անվտանգության ծառայությունը (SBU) հակահետախուզական գործողություն է իրականացնում Սումիում։ Այս մասին հայտնում է Public.Sumy հրատարակությունը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Միջոցառումներն անցկացվում են քաղաքի տարածքում՝ կանխելու և չեզոքացնելու մեր պետության դեմ հետախուզական և դիվերսիոն գործողությունների սպառնալիքները», - հրատարակությանը հայտնել է Սումիի մարզի SBU տնօրինությունը։
Գործողության մանրամասները չեն հաղորդվում։