Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Փաշինյանն անձամբ է աշխատել Արցախի լուծարման փաստաթղթի վրա


ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը 24News.am-ի տաղավարում չափազանց կարևոր հայտարարություն-բացահայտումներ է արել Արցախի հայաթափմանը նախորդած իրողությունների մասին:Այսպես. Արայիկ Հարությունյանին որևէ մեկը չի պարտադրել հրաժարական տալ:

Նա, տեղեկանալով առ այն, թե ինչ է պայմանավորվել Փաշինյան-Ալիև-Էրդողան եռյակը, և ինչ է սպասվում Արցախին, աղետից մեկ շաբաթ առաջ լքել է պաշտոնը և հեռացել:

Արայիկ Հարությունյանն ինքնակամ հեռանալուց առաջ նաև այդ մասին շատ պարզ ասել է՝ իմ մնալն այլևս անիմաստ է, քանի որ այլևս ոչ մի լուծում չեմ տեսնում:

Այս մասին լավ գիտի թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ Արցախի բարձրաստիճան պաշտոնյաները, որոնք չեն խոսում այդ մասին: Զավեշտ է, որ ասում են՝ Դաշնակցությունը Արցախում հեղաշրջում իրականացրեց և հանձնեց երկիրը: ՀՅԴ Բյուրոյի անդամ Դավիթ Իշխանյանին ԱԺ նախագահի պաշտոն տալու առաջարկն արել է հենց Արայիկ Հարությունյանը՝ աղետից մի քանի շաբաթ առաջ:

Արայիկ Հարությունյանը շատ երկար խնդրել է, հետո այդ խնդրանքին միացել են Արցախի այլ բարձրաստիճան գործիչներ:

Արցախի 33 պատգամավորի շարքում ՀՅ Դաշնակցությունն ունի 3 պատգամավոր, և ամենամեծ ցանկության դեպքում չէր կարող հեղաշրջում անել և Դավիթ Իշխանյանին ընտրել ԱԺ նախագահ: Ավելին, այդ օրերին Արայիկ Հարությունյանին բազմիցս հորդորվել է չտալ հրաժարական, քանի որ դա կարող էր ունենալ անդառնալի հետևանքներ:

Արայիկ Հարությունյանի հեռանալուց հետո ստեղծված անիշխանության պայմաններում կարգավիճակ չունեցող որոշ անձինք, ինչպիսիք են Սամվել Բաբայանն ու ուրիշներ, օգտվելով ստեղծված ծանր իրավիճակից, հայտնվել էին ասպարեզում, վարում էին սեպարատ բանակցություններ թշնամու հետ:

ՀՅ Դաշնակցությունը լավագույնս գիտակցելով բոլոր ռիսկերը և վտանգները, հասկանալով, որ այս ամենը կարող է և լինել ծուղակ, այնուամենայնիվ, ստանձնել է ԱԺ նախագահի պաշտոնը՝ աղետի նախօրեին Արցախին օգտակար լինելու առաքելությունն ավելի բարձր դասելով քաղաքական դիվիդենտներից:

Արցախի նախագահի ընտրություններից առաջ Ադրբեջանն ուժեղացրել է սպառնալիքները, տեղի է ունեցել Արցախի Անվտանգության խորհրդի նիստ, ստեղծված իրավիճակի մասին պարբերաբար զեկուցվել է Նիկոլ Փաշինյանին, ով ամեն ինչից տեղյակ է եղել:Ստեղծված իրավիճակում հաշվի է առնվել այն հանգամանքը, որ, եթե Ադրբեջանը որոշել է հարձակվել, այսպես թե այնպես հարձակվելու է, և որոշվել է ընտրել նախագահ՝ պետության կյանքը կազմակերպելու և, ամենակարևորը, դիմադրություն ցույց տալու համար:

Արդյունքում՝ ստեղծված անիշխանությունը վերացնելու և Արցախին սպառնացող վտանգները կանխելու համար Արցախի ԱԺ-ն անկուսակցական Սամվել Շահրամանյանին ընտրել է նախագահ:Վերջինս, գիտակցելով պահի լրջությունը, մտել է այդ պատասխանատվության տակ: Աղետի օրերին Ադրբեջանը պահանջել է, որ Արցախի Հանրապետության լուծարման մասին փաստաթուղթն ընդունի Արցախի Ազգային ժողովը, որը չի ընդունվել Արցախի ղեկավարության կողմից:

Նիկոլ Փաշինյանն աղետի օրերին Էրդողանի և Ալիևի հետ պայմանավորվածության համաձայն հայտարարել էր, որ ինքը որևէ կերպ չի խառնվելու Արցախում տեղի ունեցող ցեղասպանությանը և միայն զբաղված էր Գորիսում գաղթականներին վերահսկելով, որ վերջիններս իր դեմ դուրս չգան: Նիկոլ Փաշինյանը ոչ միայն տեղյակ է եղել Արցախի պետության լուծարման փաստաթղթի գոյության մասին, այլև աշխատել է դրա վրա՝ ներկայացնելով առաջարկներ:

Ավելին, փաստաթուղթը մի քանի անգամ ուղարկվել է Երևան և հետ է ուղարկվել Ստեփանակերտ, և այս մասին գիտի թե՛ Արցախի խորհրդարանի պատգամավորների մեծ մասը, թե՛ առանձին տարբեր պաշտոնյաներ, որոնք, ցավոք, չեն խոսում այդ մասին:

Լրահոս

Կարևոր
Տուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներ
ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգ
«Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞
Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»
«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ
«Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել
ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»
Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT
4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել
Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան
Սևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացու. բոլորը սատկել են
Կարևոր
«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել
Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղ
Նոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
ԱՄՆ-ը լրացուցիչ ռազմական տեխնիկա է տեղափոխում Մերձավոր Արևելք

Լրացուցիչ նորություններ

...

Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան

Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամ

Մեր տնտեսությունը սահմանափակում ունի, շուկան շատ փոքր է․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ)

Ուկրաինան ԱՄՆ-ի զենքն արտահանում է Սուդա՞ն, Դանիայի կորած միլիոններ․ նոր միջադեպեր

«Արտաքին հարաբերությունները տոտալ տապալել եք»․ Վարդևանյանն՝ իշխանությանը

Օրվա ամենաուշագրավ կադրերը․ խորտակվող նավ, ժայթքող հրաբուխ ու անհավանական տեսարաններ

Մոնակոն՝ Հայաստանի խոշոր ներդրումային նախագծերի նոր ուղղություն․ մեկնարկում է Armenia–Monaco Private Investment Roundtable-ի ծրագիրը

222 հազար դոլարի ոսկու ձուլակտորներ․ մաքսանենգություն է կանխվել․ Լիցքավորման ժամանակ մեքենա է պայթել

10-ից 3 արտադրողի մոտ եղել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ. Պիպոյան

Թունյան․ Ինչո՞ւ են Հայաստանում օնլայն տաքսիների ուղևորափոխադրումների գները Վրաստանից 2-3 անգամ բարձր

Կաշառքի գործով ձերբակալություններ՝ Հարկադիրում. Ռուսաստանը պատրաստ է պատերազմի. Պուտինը` Եվրոպային

ԱԺ-ում աթոռներով կռիվ, 10 ձերբակալություն, Բաքվում՝ 20 հայ․ ի՞նչ է կատարվում

Խաղաղության պայմանագրում սահմանադրական փոփոխությունների պահանջ չկա

Վարդևանյան․ Բարձր վճարներից տուժում են և՛ վարորդները, և՛ սպառողները

Փառք Աստծու ամեն ինչ նկարված է, կադրերը բացե՛ք, նայե՛ք. Ռուբինյանը Աժ ծեծկռտուքի մասին

Սարգսյան․ Սպասարկման գնի բարձրացումը որակվել է որպես գերիշխող դիրքի չարաշահում

Ֆարմանյան․ Օնլայն տաքսիներն առավելություն ունեն, բայց վարորդների իրավունքները՝ խաթարված են

Աբրահամյան․ Տաքսիստները դժգոհում են օնլայն հարթակների բարձր և անհասկանալի միջնորդավճարներից

Ղազարյանը՝ Թունյանին․ Ձեր պատասխանը պետք է բովանդակային լինի, ոչ թե սահմանափակվի այո կամ ոչ ասելով

ՈՒՂԻՂ․ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի նիստ. թեժ ելույթներ