Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$670.65

BTC

$105612

ADA

$0.705944

ETH

$2604.64

SOL

$163.09

26 °

Yerevan

24 °

Moscow

38 °

Dubai

23 °

London

27 °

Beijing

24 °

Brussels

19 °

Rome

32 °

Madrid

BNB

$670.65

BTC

$105612

ADA

$0.705944

ETH

$2604.64

SOL

$163.09

26 °

Yerevan

24 °

Moscow

38 °

Dubai

23 °

London

27 °

Beijing

24 °

Brussels

19 °

Rome

32 °

Madrid

Տարածաշրջանային «բորշչն» ու Հայաստանի ձվածեղը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արցախյան պատերազմից հետո Թուրքիային հաջողվեց իր դիրքերն ամրապնդել Հարավային Կովկասում, ինչը տեղի ունեցավ նաև Ռուսաստանի և Իրանի ունեցած դիրքերի հաշվին։

Իսկ հաջորդ քայլը կատարվեց արդեն Սիրիայից Ռուսաստանին ու Իրանին դուրս բերելու տեսքով, երբ Ասադի իշխանությունը, որին աջակցելու համար Մոսկվան ու Թեհրանը մեծ ռեսուրսներ էին ներդրել, հաշված օրերի ընթացքում փլուզվեց։ 

Ընդ որում, Թուրքիան փորձում է օգտագործել պատեհ առիթն իր շահերը տարածաշրջանում առաջ մղելու հարցում, քանի դեռ Ռուսաստանի ուշադրությունը մեծապես կենտրոնացած է Ուկրաինայում ընթացող պատերազմի ու նոր տարածքներ վերահսկողության տակ վերցնելու վրա, իսկ Իրանի տարածաշրջանային ազդեցությունը թուլացած է Իսրայելի կողմից դիմադրության առանցքի ուժերին՝ Հզբոլահին ու Համասին հասցված հուժկու հարվածներից հետո։

Ու բնական է, որ Ռուսաստանը և Իրանը հետագայում փորձելու են վերականգնել իրենց տարածաշրջանային ազդեցությունը, դրա համար էլ Թուրքիան շտապում է։ Մյուս կողմից էլ հաշվի է առնվում այն հանգամանքը, որ ներկա պահին ԱՄՆ-ում ներկա պահին անցումային շրջան է։ Երդմնակալությունից հետո Թրամփի վարչակազմը պետք է ադապտացվի առկա իրավիճակին, որպեսզի իր արտաքին քաղաքական հիմնական շեշտադրումները հստակեցնի, իսկ մինչ այդ արդեն Վաշինգտոնից Մերձավոր Արևելքին վերաբերող հարցերում պետք է հաշվի նստեն Անկարայի հետ։

Բացի այդ, հաշվի է առնվում այն իրողությունը, որ ԱՄՆ նոր վարչակազմը ավելի շատ կենտրոնանալու է ներքին խնդիրների վրա, որի արդյունքում արտաքին ոլորտում ամերիկյան ազդեցությունը կարող է նաև տուժել։

Այսպիսի իրավիճակում Թուրքիայում արդեն շատ հեռուն գնացող ծրագրեր են կազմում։ Էրդողանը սպառնում է Սիրիայի քրդերին ռազմական հարձակմամբ, եթե նրանք չշարժվեն Թուրքիայի թելադրանքով։

Արդեն պարզ է, որ քրդերի հարցերը լուծելուց հետո Թուրքիայի հաջորդ թիրախն արդեն լինելու է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» բացելու գործողությունը, որով գործնականում նոր շունչ է հաղորդվելու պանթուրքական ծրագրերի իրականացմանը։

Դեռ երկու տարի առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ «Զանգեզուրի միջանցքի» հարցում խնդիրը Հայաստանի հետ չէ, այլ Իրանի։

Եվ Իրանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների լարվածության ֆոնին իրանական կողմից տեղեկություններ են տարածվում, որ Իրանի պատվիրակությունը մեկնելու է Թուրքիա՝ «Զանգեզուրի միջանցքի» բացման հարցը քննարկելու նպատակով։

Միևնույն ժամանակ, Թեհրանից հայտարարում են, թե իրենց համար անընդունելի է միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությունը։ Բայց ինչպես Սիրիայի դեպքում, այնպես էլ Հարավային Կովկասին վերաբերող այս առանցքային հարցում Թուրքիան կարող է Իրանին փաստի առաջ կանգնեցնել։

Ու եթե Սիրիայի հարցում Թեհրանը կարող էր զիջել, քանի որ իրենից հեռու է, ապա «Զանգեզուրի միջանցքի» խնդիրն արդեն անմիջականորեն Իրանի սահմաններին է վերաբերում։ Բայց Թուրքիայից ու Ադրբեջանից ցույց են տալիս, որ Իրանի դիրքորոշումը հաշվի չեն առնելու։

Դրա համար էլ Ալիևը հայտարարում է, թե ««Զանգեզուրի միջանցքը» պետք է բացվի, և այն կբացվի, ինչքան շուտ հասկանան, այնքան լավ»։ Մյուս կողմից՝ ուղղակի սպառնալիքներ են հնչում Հայաստանի հասցեին՝ այն որակելով որպես «ֆաշիստական պետություն»:

Այս ամենը տեղի է ունենում այն ֆոնին, երբ ռուս-ադրբեջանական հարաբերություններում ևս լարվածություն է նկատվում՝ կապված Ռուսաստանում ադրբեջանական ինքնաթիռի կործանման հետ։

Ալիևը ռուսական կողմից պահանջում է պատժել մեղավորներին այն դեպքում, երբ Ադրբեջանն իրեն իրավունք է վերապահում հարկ եղած ժամանակ ռուսական ուղղաթիռ խոցել, սպանել ռուս խաղաղապահների։

Բայց երբ ուկրաինական ճակատում հրադադար հաստատվի, Ռուսաստանը փորձելու է իր ուշադրությունը կենտրոնացնել նաև այլ ուղղություններով, այդ թվում՝ Հարավային Կովկասի ուղղությամբ։

Իսկ Հարավային Կովկասում Ռուսաստանը բախվելու է թուրք-ադրբեջանական աճող հավակնությունների հետ։ Պատահական չէ, որ Ալիևը անուղղակի մեսիջներ է հղում, որ հնարավորություն կա ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունները բարձրացնել ռազմավարական համագործակցության մակարդակի։

Բայց մյուս կողմից էլ Ֆրանսիայի ու Ադրբեջանի հարաբերություններում լարվածությունը շարունակում է սրվել։

Այս պայմաններում Հայաստանի համար տարբեր արտաքին գործընկերների հետ աշխատելու լայն հորիզոն է բացվում, որն իրավիճակից օգտվելու հնարավորություն է տալիս, այդ թվում՝ Հայաստանի դիրքորոշումը կարևորելու առումով։

Ու իրավիճակին համահունչ կլիներ, որ ՀՀ իշխանությունները լծվեին գործի, պատվիրակություններ ընդունեին, պատվիրակություններ ուղարկեին, համաձայնություններ ձեռք բերեին, ուղերձներ հղեին ու համագործակցության դաշտ ձևավորեին։

Բայց Փաշինյանն «ավելի կարևոր գործով» է զբաղված՝ ճաշ է եփում, ձվածեղ է անում, երաժշտություն է լսում, անգլերեն է սովորում, գիրք է կարդում։ Ի՞նչ ասենք, մարդը ժողովրդի հաշվին «սանատորիա» է եկել, իսկ մինչ այդ արտաքին քաղաքական հնարավորությունները մեր կողքով անցնում են։ Անցնում են՝ ուղղակիորեն սպառնալիք ձևավորելով:

Հ.Գ.-Նյութը պատրաստ էր տպագրության, երբ հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Ալիևին: Ինչպես շատ փորձագետներ են նշում, ավելի լավ է՝ չարձագանքեր:

Փաստացի, Փաշինյանը նոր ոչինչ չի ասել, պտտել է նույն սկավառակը. «Հավատարիմ ենք մնալու խաղաղության ռազմավարությանը և հետևողականորեն շարունակելու ենք խաղաղության օրակարգի իրագործումը:

Սա նշանակում է՝ կիրառելու ենք ոչ թե ագրեսիվության, այլ երկխոսության լեզու»: Կրկնում ենք՝ սա ասվել է՝ ի պատասխան Ալիևի ընդգծված ագրեսիվության:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Լրահոս

Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Կատարի վարչապետի հետ
Ֆիդան. Թուրքիան կաջակցի Ղրիմի թաթարներին և ավելի կամրապնդի կապերը Ուկրաինայի հետ
Իմպիչմենտի գործընթացքում ճիշտ կլինի, որ առաջադրվի Վեհափառի կամ այլ հոգևորականի թեկնածությունը
Թուրքիան, Սիրիան և Հորդանանը Դամասկոսում համակարգող կենտրոն են հիմնել
Փաշազադեի հոգեզավակը շարունակում է նրա գործը․ սա սրբապղծություն է․ Էդգար Ղազարյան
Վուչիչը մտադիր չԷ ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
Փաշինյանի արածը խուլիգանություն է, ՔՊ-ն պետք է քննարկման առարկա դարձնի գրառումները. Խաչատրյան
NDTV. BrahMos գերձայնային հրթիռային հարվածը խափանել է Պակիստանի հարձակումը
Նիգերիայի զինված ուժերը Հյուսիսային շրջանում սպանել են առնվազն 60 ահաբեկիչների
Քայլին ու Շալամեն՝ համբույր բոլորի աչքի առաջ. տեսանյութը ցնցել է համացանցը
Իսրայելի պաշտպանության բանակը նոր ավիահարված է հասցրել Լիբանանի արևելքում գտնվող Բեքաա հովտին
ՈւՂԻՂ․ Էդգար Ղազարյանը հերթական անգամ փորձում է հանդիպել ՔՊ պատգամավորների հետ
Թուրքիայի արտգործնախարարը թույլ է տվել Ուկրաինայում հակամարտությունը մեկ տարվա ընթացքում ավարտվել
Եվրոպական անվտանգության ապագան պետք է քննարկվի ԵՄ-ի հետ. Պեսկով
ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը համաձայնության են եկել հրադադարի շուրջ
«Երևանի գլխին փորձանք ա գալու․ ո՞վ իր երեխային կթողի ստեղ հեծանիվ քշի»․ Վիկտոր Մնացականյան
Աֆղանստանի և Պակիստանի միջև մարտեր են սկսվել
Չեխիան Իսրայելում իր դեսպանատունը կտեղափոխի Երուսաղեմ
Վտանգավոր լարվածություն. ինչու են բոլորը վստահ, որ Ջասթին և Հեյլի Բիբերը կբաժանվեն
Իսրայելի հարվածների հետևանքով Գազայում 24 ժամվա ընթացքում զոհվել է առնվազն 70 մարդ

Լրացուցիչ նորություններ

...

ՈՒՂԻՂ. Խորհրդարանական ճեպազրույցներ

«Հրապարակ». Սասուն Միքայելյանն էլ է հայտնվել սև ցուցակում

«Հրապարակ». Իշխանական զույգը՝ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը, կրկին Սյունիք է գնում

Ռեկտորի շրջանակը փորձում է պարզել` ով է «ներկայացրել» իրավիճակը. «Ժողովուրդ»

Թշնամուց փող են ստացել․ «Հրապարակ»

«Շիշ բռնող»-ին ու նախարարին մոտ 40 հարց են տվել. «Ժողովուրդ»

Դատական նիստերը հետաձգում են, որ վաղեմության ժամկետի հիմքով ազատեն պատասխանատվությունից. Ջալալ Հարությունյանի դեմ գործի հետքերով․ «Ժողովուրդ»

«Կյանքը շատ կարճ է»․ Վիկտորիա Բեքհեմը դադարել է հաշվել կալորիաները

Լավրովը նշել է այն հիմնական սպառնալիքը, որը գալիս է Արևմուտքից

Հայ-հնդկական հարաբերությունների հեռանկարայնությունն ու չօգտագործված ներուժը. «Փաստ»

Ական՝ Հայոց բանակի, «դասակարգային» ռումբ՝ հասարակության համար. «Փաստ»

Շարունակում են և շարունակելու են իրենց մասնագիտական գործունեությունը. մեկնաբանում են «Նորք-Մարաշ» ԲԿ-ից. «Փաստ»

«Հրապարակ». Լիլիթ Մակունցը չի հանձնվում

Մոպեդները կդառնան պարտադիր ապահովագրման ենթակա տրանսպորտային միջոց. նախագիծ. «Փաստ»

Ուշագրավ պատկեր. քպական դատավորներ՝ «Մարտի 1»-ի գործով. «Փաստ»

Փաստորեն Արգամիչը ճիշտ էր.... «Փաստ»

Իսկ այլ երկրներում հնարավո՞ր է հարսանիք օպերային թատրոնում կամ մարզադաշտում. «Փաստ»

«Կրկին քաոս»՝ սպառնալի՞ք, թե՞ խոստովանություն. «Փաստ»

Շիրակի մարզում 28-ամյա վարորդը «Lexus GX 470»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում․ 4 վիրшվորներն էլ երիտասարդ աղջիկներ են

Քանյե Ուեսթի կինը՝ բացարձակ անկաշկանդ և շոկային նոր կերպարով (լուսանկար)