Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Շարունակում են և շարունակելու են իրենց մասնագիտական գործունեությունը. մեկնաբանում են «Նորք-Մարաշ» ԲԿ-ից. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Օրեր առաջ «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում ցավալի դեպք էր տեղի ունեցել։ Ավաղ, սրտի վիրահատությունից հետո բուժառուն մահացել էր։ Լրատվամիջոցներից մեկում մեղադրանքներ էին հնչել ԲԿ-ի բուժանձնակազմի հասցեին՝ առանց հաշվի առնելու անմեղության կանխավարկածը և այլ հանգամանքներ։


«Փաստը» դիմեց ԲԿ-ին մեկնաբանության առաջարկով, որը ներկայացնում ենք ստորև.«Հանրային տիրույթում արժեզրկվել են շատ մասնագիտություններ և մասնագետներ՝ լրագրություն և լրագրողներ, բժշկություն և բժիշկներ, կրթություն և ուսուցիչներ։ Ինչ-որ ագրեսիվ ատելություն է առաջացել մի մեծ զանգվածի շրջանում, ովքեր փորձում են սեփական անհաջողությունները, դժբախտությունները, ինքնահաստատվելու փորձերը բացատրել ինչ-որ մեկի «սրիկայությամբ» կամ սխալներով։


«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնը եղել է և կմնա իր վեհ դիրքում, բայց, ցավոք, այդ զանգվածները չեն գիտակցում հետևյալը. ըստ էության ոչ թե վիրավորում են իրենց առաքելությունը կատարող, մասնագիտական դաշտում պրոֆեսիոնալ, բազմահազար մարդկանց կյանքեր փրկած բուժանձնակազմին, այլ այն մարդկանց, որոնք վստահել են իրենց և իրենց հարազատների կյանքն ու առողջությունը և բուժվել ու բուժում են ստանում «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում, կենտրոն, որի ցուցանիշները համապատասխանում են եվրոպական և ամերիկյան առաջատար կենտրոնների ցուցանիշներին, օրինակ՝ կենտրոն, որի մահացության տոկոսը կազմում է 0,7, ինչը ապշեցուցիչ արդյունք է։


Ցավոք սրտի, բժշկությունը և, ընդհանրապես, մարդկային առօրյան զուրկ չէ այդ վատ ցուցանիշից, որը կոչվում է մահացություն, իսկ սրտային վիրաբուժությամբ զբաղվող բժշկական կենտրոնը, ըստ գործելակարգի, պարտադիր բոլոր պացիենտների և հարազատների հետ իրականացնում է մանրամասն աշխատանք, բացատրում է պացիենտի հիվանդության, բուժման ձևերի հնարավոր համաշխարհային ցուցանիշներով ռիսկերի մասին, ինչը իրականացվել է ինչ-որ մի լրատվամիջոցի կողմից շահարկվող պացիենտի և իր հարազատների համար, ինչի համար էլ գրավոր ձևով տրվել է համաձայնություն վիրահատական միջամտության և հնարավոր ռիսկերի, բարդությունների՝ ընդհուպ մինչև մահացության վերաբերյալ։


Նշենք նաև, որ խոսքը եղել է միջինից բարձր մահացության և բարդությունների տոկոսի մասին, ինչը կապված էր հիվանդի ընդհանուր գնահատականի հետ։ Վիրահատությունն անցել է հարթ, առանց բարդությունների։Բժշկության մեջ գոյություն ունեն նախավիրահատական, վիրահատական և հետվիրահատական ռիսկերի բարդություններ, ինչի մասին փաստում են համաշխարհային ուղեցույցները։


Դժբախտաբար, տվյալ դեպքում չի հաջողվել խուսափել այդ բարդություններից՝ չնայած բժիշկների և ողջ բուժանձնակազմի կողմից ցուցաբերված՝ համաշխարհային բոլոր ստանդարտներին համապատասխան բուժօգնությանը։Ինչ վերաբերում է հարազատներին ուղղված ցավակցություններին, ըստ գործելակարգի և ըստ մարդկային վերաբերմունքի, բժիշկները մահվան բոթը հայտնելիս միշտ առաջնահերթ ցավակցություն են հայտնում մահացածի հարազատներին՝ կենտրոնի և իրենց անունից։


«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնը, 30 տարի և ավելի հավատարիմ մնալով իր սկզբունքներին, 24/7 ռեժիմով շարունակում է իրականացնել իր առաքելությունն իր բարեխիղճ, պրոֆեսիոնալ և անձնուրաց բուժանձնակազմի շնորհիվ։ Բժշկական կենտրոնի ողջ բուժանձնակազմը և բժիշկները, որոնց նկատմամբ նշված դեպքով հարուցվել է քրեական գործ, շարունակում են և շարունակելու են իրենց մասնագիտական գործունեությունը և ամենօրյա աշխատանքը «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում»։

Լրահոս

Աքսում․ քարե հսկաների քաղաքը
Փաշինյանը կմեկնի Ռուսաստան. Աշխարհաքաղաքական լարվածություն և նոր զարգացումներ
ՀԱՊԿ-ը չարձագանքեց չնայած մեր դիմումներին. Փաշինյանը հիշեցրել է 2022-ի իրադարձությունները
Երեկ հանդիպել եմ Ալիևի հետ, այժմ հարատև խաղաղության պատմական շանս ունենք․ Փաշինյան
Դուբլինում հաղորդավարը Փաշինյանին ցույց տվեց ՀՀ ի քարտեզը՝ Արցախը ներառյալ, որն իր հետ էր բերել
Սպանության փորձ կատարած տղամարդը հայտնաբերվել է․ Վրաերթի է ենթարվել 16-ամյա հետիոտն
Նոր Սահմանադրություն․ Ալեն Սիմոնյանը կզրկվի՞ պաշտոնից, նախարարների դեմ վարույթներ կլինե՞ն
ԱՄՆ-ում ավելի քան ութ հազար չվերթ է հետաձգվել
Մեծ Բրիտանիայում ԱՄՆ ավիաբազայի երկնքում անհայտ անօդաչու թռչող սարքեր են հայտնաբերվել
Ռուբիոն նշել է Իրանի հետ հակամարտությունում ԱՄՆ-ի հաղթանակի պայմանը
Մասկը կուղեկցի Թրամփին Չինաստան կատարելիք նրա այցի ընթացում
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանին
Բաղրամյան պողոտայում քաղաքացուն սպանողը հոգեկան խնդիրներ է ձեռք բերել պատերազմից հետո. մանրամասներ
Նախարարների նկատմամբ վարույթ կհարուցվի՞
Սպիտակ տունը հայտարարել է Ուկրաինայի կարգավորման հարցում «հուսադրող առաջընթացի» մասին
Ռուսաստանը շարունակում է հարվածներն Ուկրաինայի էներգետիկ հատվածին
Իրանի իշխանությունները բնակչությանը կոչ են արել խնայել գազը
Uber-ը հայտնել է օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի մասին
Գերմանիան լրացուցիչ 200 մլն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ ձմռան աջակցության համար

Լրացուցիչ նորություններ

...

Նոր Սահմանադրություն․ Ալեն Սիմոնյանը կզրկվի՞ պաշտոնից, նախարարների դեմ վարույթներ կլինե՞ն

Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»

Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանին

Բաղրամյան պողոտայում քաղաքացուն սպանողը հոգեկան խնդիրներ է ձեռք բերել պատերազմից հետո. մանրամասներ

Նախարարների նկատմամբ վարույթ կհարուցվի՞

Uber-ը հայտնել է օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի մասին

Համացանցը կործանո՞ւմ է երեխաներին․ թմրանյութեր, և վտանգավոր խաղեր․ ո՞ւր է նայում պետությունը

Հայաստան-Թուրքիա սահմանին երկաթուղու շինաշխատանքներ. Լրտեսություն, հարձակումներ ու նոր լարվածություն

Արմեն Գրիգորյանը խառնել է ՔՊ-ի խաղաքարտերը․ Նոր պաշտոն՝ խոշոր աշխատավարձով

Արմեն Գրիգորյանը կհամալրի՞ ընդդիմության շարքերը. «Հրապարակ»

Արսեն Գեւորգյանի մահը ծանր տրամադրություններ է առաջացրել Ստեփանավանում. «Հրապարակ»

Բնապահպան Լենա Նազարյանի ամուսինը՝ Թեղուտի հանքում․ նոր պաշտոն՝ խոշոր աշխատավարձով․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ». Արմեն Գրիգորյանը խառնել է ՔՊ-ի խաղաքարտերը․ պաշտոնից հեռացված նախկին ԱԽ քարտուղարը բացեց փակագծերը

«Հրապարակ»․ Լեւոն Քոչարյանի օգնականը հայց է ներկայացրել ԱԺ աշխատակազմի դեմ

«Ժողովուրդ». Աշխատավարձերի բարձրացման նախագիծը բունտ է առաջացրել պետական համակարգում․ Փաշինյանը ստիպված նահանջել է

«Ժողովուրդ» . «Ուժեղ Հայաստանում» թեժ քննարկումներ են. նոյեմբերի 17-ին կորոշեն՝ շարունակե՞լ աշխատանքը ԱԺ-ում, թե՞ բոյկոտել

Իշխանությունը կընդունի ընդդիմության առաջարկը. Ալեն Սիմոնյանը փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը

Ընդդիմությունը մեկ մարդու պես չի մասնակցի ԱԺ արտահերթ նիստին․ «Ժողովուրդ»

Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ»

«Հրապարակ»․ Իշխանությունը պատրաստ է ընդունել ընդդիմության առաջարկները