Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ուշագրավ պատկեր. քպական դատավորներ՝ «Մարտի 1»-ի գործով. «Փաստ»


«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախօրեին Հակակոռուպցիոն դատարանում, այսպես կոչված, «Մարտի 1»-ի վերաբացված գործով դատական նիստը հետաձգվեց, և հաջորդ նիստը տեղի կունենա հունիսի 17-ին: Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանը բեկանել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ սահմանադրական կարգի տապալման հոդվածը հակասահմանադրական ճանաչելուց հետո Քոչարյանի, Խաչատուրովի, Արմեն Գևորգյանի և Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և «Մարտի 1-ի» գործը կարճելու որոշումը և գործն ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:

Այս ամբողջ պատմության մեջ ուշագրավ է հատկապես դատավորների, այն է՝ որոշողների գործոնը: Ստացվել է այնպես (գուցե և հենց այնպես չի ստացվել), որ նրանցից առնվազն երկուսն ուղղակիորեն կապ ունեն Նիկոլ Փաշինյանի ՔՊ կուսակցության հետ: Ի մասնավորի, Երևանի Հակակոռուպցիոն դատարանի նախագահող դատավոր Սարգիս Պետրոսյանի և ՔՊ-ի միջև կապերի մասին բոլորին է հայտնի, չնայած վերջերս նա շատ էր «նեղվել», որ իր մասին գրել էին «նախկին քպական», թեպետ դա պարզ իրողություն է: Դժվար է ասել՝ կոնկրետ ինչից էր դատավորը վատ զգացել՝ ամաչո՞ւմ էր իր անցյալի համար, թե ինչ, բայց խնդիրը նույնիսկ դա չէ:Այստեղ ոչ պակաս կարևոր է, թե ով է ընթացքում վերահսկել այս գործի քննությունը և այն «ճիշտ հունով» տարել Վճռաբեկ դատարանում։ Դրա համար՝ մի փոքր նախապատմություն:Հայտնի է, որ գլխավոր դատախազը բողոք էր ներկայացրել Վերաքննիչ դատարանի որոշման դեմ (վճիռը կայացրել է դատավոր Աննա Դանիբեկյանը), որը Վճռաբեկ դատարանը քննության է առել 2022 թվականի մարտի 18-ին:

2022 թվականի հուլիսի 14-ին Վճռաբեկ դատարանը սույն գործը հանձնում է Հակակոռուպցիոն գործերով պալատի վարույթ: 2024 թվականի հունվարի 19-ին Վճռաբեկ դատարանը դիմում է Սահմանադրական դատարան, որն էլ 2024 թվականի հուլիսի 22-ին կայացնում է հայտնի որոշումը։

Նույն թվականի սեպտեմբերի 12-ին Վճռաբեկ դատարանը որոշում է կայացնում առաջին և վերաքննիչ ատյանների դատարանների վճիռները բեկանելու և գործը Երևանի Հակակոռուպցիոն դատարան նոր քննության ուղարկելու մասին:Վճռաբեկ դատարանում այս գործի քննությանը զուգահեռ տեղի էր ունենում Վճռաբեկ դատարանի Հակակոռուպցիոն պալատի ձևավորումը, որտեղ առանցքային դեր է սկսում խաղալ դատավոր Արթուր Դավթյանը, ով 2022 թվականի ապրիլի 4-ին Վճռաբեկ դատարանի Հակակոռուպցիոն պալատի դատավոր է դառնում, իսկ 2023 թվականի մարտի 3-ին նշանակվում է Վճռաբեկ դատարանի Հակակոռուպցիոն պալատի նախագահ: Իսկ ինչո՞վ է հետաքրքիր Արթուր Դավթյանի անձը նշյալ կոնտեքստում: Պարզվում է՝ նա ևս «նախկին քպական» է:

2018 թվականի սեպտեմբերից մինչև 2019 թվականի հունվար եղել է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ, իսկ 2019 թվականի հունվարից մինչև 2021 թվականի հուլիս՝ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր։ 2021 թվականի օգոստոսից մինչև 2022 թվականի փետրվար հանդիսացել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, այնուհետ ընտրվել ՀՀ Վճռաբեկ դատարանի դատավոր։

Այսպիսով, չափազանց հետաքրքիր պատկեր է ստացվում. Վճռաբեկ դատարանում Քոչարյանի և մյուսների գործը եղել է Հակակոռուպցիոն պալատի` գործող իշխանությունների հետ ուղիղ կապ ունեցող նախագահի ուշադրության ներքո (գործով բոլոր առանցքային որոշումները կայացվել են Արթուր Դավթյանի՝ Պալատում հայտնվելուց և հետագայում Պալատի նախագահ նշանակվելուց հետո), ով գործը նոր քննության է ուղարկել առաջին ատյանի դատարան, և այն բոլորովին «պատահաբար» հայտնվել է մեկ այլ դատավորի մոտ, որը նույնպես փոխկապակցված է իշխանական կուսակցության հետ։Պատահական չէ, որ սոցցանցերում կարծիք կա, թե սա գուցե Փաշինյանի վերջին փորձն է՝ Քոչարյանի գործը «ճիշտ հունով» տանելու համար, այլապես հենց ինքը պետք է հագնի դատավորի պատմուճան, որ ամեն ինչ լիարժեք իր սրտի ուզածով ստացվի։

Լրահոս

Աքսում․ քարե հսկաների քաղաքը
Փաշինյանը կմեկնի Ռուսաստան. Աշխարհաքաղաքական լարվածություն և նոր զարգացումներ
ՀԱՊԿ-ը չարձագանքեց չնայած մեր դիմումներին. Փաշինյանը հիշեցրել է 2022-ի իրադարձությունները
Երեկ հանդիպել եմ Ալիևի հետ, այժմ հարատև խաղաղության պատմական շանս ունենք․ Փաշինյան
Դուբլինում հաղորդավարը Փաշինյանին ցույց տվեց ՀՀ ի քարտեզը՝ Արցախը ներառյալ, որն իր հետ էր բերել
Սպանության փորձ կատարած տղամարդը հայտնաբերվել է․ Վրաերթի է ենթարվել 16-ամյա հետիոտն
Նոր Սահմանադրություն․ Ալեն Սիմոնյանը կզրկվի՞ պաշտոնից, նախարարների դեմ վարույթներ կլինե՞ն
ԱՄՆ-ում ավելի քան ութ հազար չվերթ է հետաձգվել
Մեծ Բրիտանիայում ԱՄՆ ավիաբազայի երկնքում անհայտ անօդաչու թռչող սարքեր են հայտնաբերվել
Ռուբիոն նշել է Իրանի հետ հակամարտությունում ԱՄՆ-ի հաղթանակի պայմանը
Մասկը կուղեկցի Թրամփին Չինաստան կատարելիք նրա այցի ընթացում
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանին
Բաղրամյան պողոտայում քաղաքացուն սպանողը հոգեկան խնդիրներ է ձեռք բերել պատերազմից հետո. մանրամասներ
Նախարարների նկատմամբ վարույթ կհարուցվի՞
Սպիտակ տունը հայտարարել է Ուկրաինայի կարգավորման հարցում «հուսադրող առաջընթացի» մասին
Ռուսաստանը շարունակում է հարվածներն Ուկրաինայի էներգետիկ հատվածին
Իրանի իշխանությունները բնակչությանը կոչ են արել խնայել գազը
Uber-ը հայտնել է օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի մասին
Գերմանիան լրացուցիչ 200 մլն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ ձմռան աջակցության համար

Լրացուցիչ նորություններ

...

Նոր Սահմանադրություն․ Ալեն Սիմոնյանը կզրկվի՞ պաշտոնից, նախարարների դեմ վարույթներ կլինե՞ն

Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»

Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանին

Բաղրամյան պողոտայում քաղաքացուն սպանողը հոգեկան խնդիրներ է ձեռք բերել պատերազմից հետո. մանրամասներ

Նախարարների նկատմամբ վարույթ կհարուցվի՞

Uber-ը հայտնել է օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի մասին

Համացանցը կործանո՞ւմ է երեխաներին․ թմրանյութեր, և վտանգավոր խաղեր․ ո՞ւր է նայում պետությունը

Հայաստան-Թուրքիա սահմանին երկաթուղու շինաշխատանքներ. Լրտեսություն, հարձակումներ ու նոր լարվածություն

Արմեն Գրիգորյանը խառնել է ՔՊ-ի խաղաքարտերը․ Նոր պաշտոն՝ խոշոր աշխատավարձով

Արմեն Գրիգորյանը կհամալրի՞ ընդդիմության շարքերը. «Հրապարակ»

Արսեն Գեւորգյանի մահը ծանր տրամադրություններ է առաջացրել Ստեփանավանում. «Հրապարակ»

Բնապահպան Լենա Նազարյանի ամուսինը՝ Թեղուտի հանքում․ նոր պաշտոն՝ խոշոր աշխատավարձով․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ». Արմեն Գրիգորյանը խառնել է ՔՊ-ի խաղաքարտերը․ պաշտոնից հեռացված նախկին ԱԽ քարտուղարը բացեց փակագծերը

«Հրապարակ»․ Լեւոն Քոչարյանի օգնականը հայց է ներկայացրել ԱԺ աշխատակազմի դեմ

«Ժողովուրդ». Աշխատավարձերի բարձրացման նախագիծը բունտ է առաջացրել պետական համակարգում․ Փաշինյանը ստիպված նահանջել է

«Ժողովուրդ» . «Ուժեղ Հայաստանում» թեժ քննարկումներ են. նոյեմբերի 17-ին կորոշեն՝ շարունակե՞լ աշխատանքը ԱԺ-ում, թե՞ բոյկոտել

Իշխանությունը կընդունի ընդդիմության առաջարկը. Ալեն Սիմոնյանը փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը

Ընդդիմությունը մեկ մարդու պես չի մասնակցի ԱԺ արտահերթ նիստին․ «Ժողովուրդ»

Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ»

«Հրապարակ»․ Իշխանությունը պատրաստ է ընդունել ընդդիմության առաջարկները