Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ինչո՞ւ մինչ օրս ՊՀԹ տնօրենը չի մտել թատրոն․ իր նշանակումից 4 օր է անցել (տեսանյութ)


Պատանի հանդիսատեսի թատրոնում մայիսի 14-ից սկսած գործադուլը պարալիզացրել է Թատրոնի ու դերասանակազմի օրակարգը, թատրոնն անգամ վարչական գործառույթներում է դադար առել երկու շաբաթ՝ տնօրենին վաղաժամ հեռացնելու քաղաքապետի անհասկանալի որոշման պատճառով։ Ընդգծենք, որ Գոռ Մարգարյանը մայիսի 13-ից՝ իր նշանակման օրվանից ոտք չի դրել թատրոն և չի հանդիպել իրեն գործադուլով դիմավորող դերասաններին։ Ավելին, Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանն իր ֆեյսբուքյան էջում է հայտնել ՊՀԹ ժ/պ-ի նշանակման մասին դեռևս 10 օր առաջ։

Էմին Թորոսյանը երկրորդ 5-ամյա պաշտոնավարման ցիկլն էր սկսել անցած տարի՝ տնօրենի թափուր տեղի մրցույթը փայլուն կերպով հաղթահարելուց հետո։ Տնօրենի պաշտոնանկության դեմ ընդվզող 100-ից ավելի դերասանական կազմը չի ընդունում և չի հավատում «հրավիրատոմսերի բաշխման» պատճառաբանությամբ Թորոսյանին ազատելու հիմնավորումը։ Եւ խիստ ուշահգրավ է, որ X ժամկետի համար 1200 հրավիրատոմսերի նյութական վնաս հաշված Երևանի քաղաքապետարանը աչք է փակում մի ամբողջ մայիս ամիսը տապալած թատրոնի գործունեության փաստի վրա, ի վերջո թատերակազմն ընդվզել է ու հրաժարվում է հաստատված խաղացանկով բեմ բարձրանալ։

Ի դեպ, շատերը հասցրել էին տոմսեր գնել այս ընթացքում, բայց անիմաստ է դարձել, քանի որ անորոշ ժամկետով բողոքի արշավ է սկսել ՊՀԹ-ն և այս օրերին անգամ տապալվեց՝ Րաֆֆու «Խենթը» հերթական ներկայացումը։ Թատրոնից հանդիսատեսին տեղեկացրել են, որ չգիտեն երբ կվերսկսեն բնականոն գործունեությունը, ուստի առաջարկում են տոմսերի վերադարձ։ Իսկ ի՞նչ ծավալի ֆինասնական կորուստներ կրեց թատրոնն այս օրերին, և արդյո՞ք այդ մեծ վնասը չի գերազանցել քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմանն իբր հիմք դարձած 1200 հրավիրատոմսերի արժեքին․․․ ի վերջո հանդիսատեսը շուրջ 15 օր է՝ զրկված է սիրելի թատրոնի ներկայացումները վայելելու հաճույքից, որտեղ տոմսերն արժեն 1000-ից 3000 դրամ, իսկ դահլիճն ամբողջությամբ հաշվվում է 370 նստաեղ, որից վաճառքի են հանվում 352-ը։

Euromedia24-ը կապ է հաստատել Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանի հետ՝ պարզելու՝ որքա՞ն ֆինանսական վնասներ է կրել թատրոնը, ինչո՞ւ գործադուլ անող դերասանների հետ թատրոնի ժամանակավոր պաշտոնակատարը չի հանդիպել այս ժամանակահատվածում և ինչո՞ւ է իր հրապարակման ու ժ/պ-ի նշանակման միջև տարբերությունն այսքան։ Ի պատասխան Հայկ Կոստանյանն ասաց. «Նորանշանակ տնօրենն առողջական որոշակի խնդիրներ է ունեցել, դրանով պայմանավորված նշանակումից հետո դեռ չի գնացել թատրոն։ Առաջիկայում արդեն տնօրենին կներկայացնեն, տնօրենը կներկայացնի իր ծրագիրը և ամեն բնականոն հունով կանցնի աշխատանքի»։ Ինչը վերաբերում է թատրոնի կրած ֆինանստական վնասներին, Կոստանյանն ասաց, որ կդժվարանա որևէ հստակ բան ասել, իսկ ինչը վերաբերում է մայիսի 13-ին կատարած իր հրապարակմանը՝ Կոստանյանը եզրափակելով զրույցն ասաց. «Ես հստակ որևիցե օր չեմ ասել, ես ընդհանուր իրավիճակից ելնելով ասել եմ, որ նոր մարդ է նշանակվելու, իր ծրագիրն է ներկայացնելու և ինչպես հայտարարել եմ՝ նշանակումը հետագայում եղել է»։

Լրահոս

Փաշինյանը գործարք է առաջարկում ընդդիմությանը. մանդատ չե’ք ունենա, եթե ինձ չտաք ձայնю Նահապետյան (տեսանյութ)
Ոստիկանությունը կանխել է Թբիլիսիի դպրոցներից մեկի վրա պլանավորված հարձակումը
Կալանավոր է փախել դատարանից. Ֆրանսիան միջուկայինով է ուզում զսպել Ռուսաստանին
Երգիչ Քրիս Բրաունը դատապարտվել է դաժան ծեծի համար
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
Իրանի փոխնախագահն աջակցել է գիտության նախարարին, որին Ադրբեջանը քննադատել էր
Եղոյանը չի բացառել կաթողիկոսին քննիչ հանձնաժողով հրավիրելու հնարավորությունը
Վրաստանը հայտարարել է, որ 2024 թվականի խորհրդարանական ընտրությունները կմնան ԵՄ-ի համար ամոթալի օր
Ճնշումներ՝ ԱՄՆ-ում հայերի նկատմամբ. Զբաղվել սեփական երկրի խնդիրներով․ Ադրբեջանը՝ Իրանին
Գլենդելում հայ ընտանիքի ձերբակալության մասին ահազանգեր, Ստեփանավանի ընտրական անակնկալը
Բըրնհեմը բացառում է Մեծ Բրիտանիայում արտահերթ ընտրությունների հնարավորությունը
Բնակարանային գողությունների թիվը նվազել է՝ հանցավոր խմբերի բացահայտման արդյունքում. Սարգսյան
Զելենսկին հայտարարություն է արել Ռուսաստանի հետ տարածքների փոխանակման մասին
Ֆրանսիայում շաբաթավերջին տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 1400 մարդ
Եկեղեցու ճգնաժամն ուսումնասիրող ԱԺ հանձնաժողովը գործելու է մինչև 1,5 տարի
Իշխանությունները այնպիսի ընդդիմություն են ուզում, որը պատրաստ է ամեն ինչ զիջել Ադրբեջանին․ Աբրահամյան
Վթարների կանխարգելման համար պետք է խստացնել հսկողությունն ու փոխել վարորդների վարքագիծը. Սարգսյան
Ինչու են կենսաչափական անձնագրերը 29 անգամ ավելի թանկ. հարց՝ նախարարին
ՈՒՂԻՂ․ ՀԱՍԵ ճգնաժամն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստ
ՏԻՄ ընտրությունների արդյունքները. Եվրոպայի ցնցումներն ու Ուկրաինայի ճակատագիրը

Լրացուցիչ նորություններ

...

Ընտանիքներ են մտնում, սպառնում, շանտաժի ենթարկում, կալանավորում․ սա դեռ ընտրությո՞ւն է». Տիգրան Աբրահամյան

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Ջուր չի լինելու. Հասցեներ

ԿԸՀ-ում ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն

Շնաձկներ, փոթորիկներ ու ուժեղ հոսանքներ․ մարզուհին 111 օրում լողացել է 1448 կմ

Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից

5 տուժած, 2 զոհ․ ՃՏՊ՝ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին

Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի օգնականը COP17-ի շրջանակում կժամանի Հայաստան

Վերին Լարսի ռուսական կողմում ավելի քան 800 բեռնատար է կուտակվել

Ավարտվել է 23․4 մլն դրամի փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը

Բագրատ Սրբազանը կիրակի կմեկնի Իջևան՝ մասնակցելու ՏԻՄ ընտրություններին

ԱԱԾ-ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել

Ադրբեջանցի հովիվը հատել է ՀՀ սահմանը․ որտե՞ղ է նա այս պահին

Ձերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը. նա կներկայացվի նախաքննական մարմին

Շվեդիայում առաջին անգամ հայտնաբերվել է դեղին տենդ տարածող մոծակ

Ամպերից վեր. Պլեխանովի անվան համալսարանի դրոշը՝ Արագածի գագաթին

Չի՛ կարող լինել խաղաղություն, եթե դրա լուծումները չեն տրվում. Նարե Արամյան

Մեր պետությունը այնպիսի քաղաքականություն է որդեգրել, որ ոչ մի ձև Արցախի հարցը չեն բարձրացնելու

Կոնգոյում էբոլան տարածվել է նոր նահանգում, Քենիայում նոր դեպք է հաստատվել