Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Մեր մեջ երբեք չպետք է մարի Արցախ վերադառնալու հույսը․ հերոսի մոր ուղերձը` հայ զինվորին

44-օրյա պատերազմում անմահացած Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղ Գալեյանը, ուղերձ է հղել հայ զինվորին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ։


Ուղերձում, մասնավորապես, ասված է․«Դեռ տարիներ առաջ, երբ Մխիթարս դպրոցական էր, մենք միասին նամակ–շարադրություն գրեցինք հայ զինվորին։


Եվ երբ որդիս զորակոչվեց, ես այս նամակը հաճախ էի կարդում, հուզվում էի, ժպտում, հպարտանում։ Ցավոք, այսօր այս նամակը կարդալիս միայն հուզվում եմ։ Այս նամակն արդեն գրում եմ որդուցս հետո․


«Բարև հայ զինվոր, քեզ գրում և իր սրտի խոսքն է փոխանցում մի մայր, ով իր ամենաթանկն է նվիրել հայրենիքին։ Հայոց բանակում ծառայելը մեծ պատիվ է, հուսով եմ, որ դու գիտակցում ես՝ ինչքան մեծ պատասխանատվություն է հայրենիքին ծառայելը, բանակի ուժը զինվորի խիզախության մեջ է։


Քո նման տղաների շնորհիվ է, որ գլուխներս հանգիստ դնում ենք բարձին, մեր բոլորի անվտանգությունը ձեզ է վստահված։ Ուզում եմ, որ դու պատվով ծառայես, խաղաղ ծառայես, ողջ–առողջ վերադառնաս հայրենի օջախ։


Զինվո՛ր, որդի՛ս, միայն բանակի զգոնությունն է, որ երկրին ուժ է տալիս, ուժեղ ու հզոր բանակը քո երկրի գոյության երաշխիքն է։ Հիշի՛ր, երբեք խաղաղություն մուրալով հայրենիք չես պահի, խաղաղությունը պարտադրում են զենքով, ուժով, գիտելիքով ու մեր երկրի համար նահատակված հերոսների օրինակով։ 


Հիշե՛ք, մեր ազգը երբեք չի եղել «ազգ–նահատակ», մենք եղել ենք «ազգ–հաղթանակ», մենք ունենք մի բուռ Հայաստան, որը պետք է ատամներով պահենք, մենք ունենք գերեվարված Արցախ աշխարհ, մեր մեջ, ձեր մեջ երբեք չպետք  է մարի Արցախ վերադառնալու հույսը․ հույս, որի համար շատ լավ սերունդ, ոսկե սերունդ իր կյանքը չխնայեց։


Չխնայեց, որովհետև նրանք Չաուշի, Անդրանիկի Նժդեհի, Ավոյի, Թաթուլի, Դուշմանի  սերունդն են։ Չխնայեցին, որովհետև գիտակցեցին, որ թիկունքում հայրենիքն է, հայրը, մայրը, քույրը, եղբայրը։


Նրանք ընկան, որովհետև չթողեցին ընկերոջը։ Հայոց բանակի խիզախ զինվոր, արդեն 4 տարի է, ինչ «շնորհավոր Ամանոր» նախադասությունն ասում եմ Եռաբլուրում, բայց այսօր ես բացառություն կանեմ ու քեզ կասեմ․ «Զինվո՛ր, շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ, թող այն խաղաղությամբ գա, թող որ այն հայրենիքս մաքրի չարից ու չարիքից, թող որ այն հայի համար լինի հաղթանակի, հպարտության, բարգավաճման տարի, թող երկրի երեսից վերանան բոլոր տեսակի զենքն ու զինամթերքը։


Զինվո՛ր, խաղաղ ու անփորձանք ծառայություն եմ քեզ ցանկանում։ Ես հավատում եմ քեզ՝ «Հայոց բանակի» զինվոր»։

Լրահոս

Կիմ Չեն Ընը նպատակ է դրել ԿԺԴՀ-ում ստեղծել աշխարհի ամենաուժեղ զինված ուժերը
Գուտերեշը ողջունել է Օլեշկիում հրադադարի համաձայնագիրը
Ովքեր են 1000 խոշոր հարկ վճարողները. Դուք կուրացել եք․ Թուրք պատգամավորը՝ Ալիևին
Զելենսկին բողոքել է Պուտինից և Թրամփից
ԱՄՆ նախագահի թոռների մայրը հաղթահարել է կրծքագեղձի քաղցկեղը
Արթիկում ընտրական կոռուպցիայի գործով բերման ենթարկվածների թվում է «Ապրելու երկիր»-ի թեկնածուն
Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն
Մակրոնը Փարիզի ահաբեկչությունը որակել է որպես Ֆրանսիայի համար շրջադարձային պահ
Հայաստանի բանկերում արտարժույթի փոխարժեքները՝ հոկտեմբերի 24-ի դրությամբ
Արաբական և իսլամական երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզում երթևեկությունը
Թրամփը խոստովանել է ուկրաինական կարգավորման համար մաքսատուրքերի անարդյունավետությունը
Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»
«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»
«Հրապարակ»․ Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է
Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»
Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ
ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»
Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր
Արսեն Զախարյանը գոլի հեղինակ է դարձել Եվրոպա լիգայի խաղում

Լրացուցիչ նորություններ

...

Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի օգնականը COP17-ի շրջանակում կժամանի Հայաստան

Վերին Լարսի ռուսական կողմում ավելի քան 800 բեռնատար է կուտակվել

Ավարտվել է 23․4 մլն դրամի փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը

Բագրատ Սրբազանը կիրակի կմեկնի Իջևան՝ մասնակցելու ՏԻՄ ընտրություններին

ԱԱԾ-ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել

Ադրբեջանցի հովիվը հատել է ՀՀ սահմանը․ որտե՞ղ է նա այս պահին

Ձերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը. նա կներկայացվի նախաքննական մարմին

Շվեդիայում առաջին անգամ հայտնաբերվել է դեղին տենդ տարածող մոծակ

Ամպերից վեր. Պլեխանովի անվան համալսարանի դրոշը՝ Արագածի գագաթին

Չի՛ կարող լինել խաղաղություն, եթե դրա լուծումները չեն տրվում. Նարե Արամյան

Մեր պետությունը այնպիսի քաղաքականություն է որդեգրել, որ ոչ մի ձև Արցախի հարցը չեն բարձրացնելու

Կոնգոյում էբոլան տարածվել է նոր նահանգում, Քենիայում նոր դեպք է հաստատվել

Պատերազմ, ճգնաժամ, բռնություն․ ինչպիսի՞ սերունդ է մեծանում․ հոգեբանի մեկնաբանությունը

HAYRIK HARVEST․ նոր միջազգային գաստրոնոմիական նախագիծ, որը միավորում է տարբեր խոհարարական մշակույթներ Երևանում

Միգրանտներ եվրոպական ապագայի դիմաց. ի՞նչ գին է պատրաստ վճարել Հայաստանը

Հասարակության բևեռացում և ատելության խոսք․ Անահիտ Մանասյանն Ավստրալիայում է

Սպասվում է կարճատև անձրև. եղանակային կանխատեսում

Հայաստանը ՄԱԿ-ում անդրադարձել է նոր ատոմակայանին անվտանգ անցման կարևորությանը

Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը