Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$713.29

BTC

$99213

ADA

$1.092

ETH

$3351.96

SOL

$214.39

6 °

Yerevan

0 °

Moscow

24 °

Dubai

9 °

London

-3 °

Beijing

3 °

Brussels

-4 °

Rome

10 °

Madrid

BNB

$713.29

BTC

$99213

ADA

$1.092

ETH

$3351.96

SOL

$214.39

6 °

Yerevan

0 °

Moscow

24 °

Dubai

9 °

London

-3 °

Beijing

3 °

Brussels

-4 °

Rome

10 °

Madrid

Երբ հայկական ու ֆրանսիական համը զգում եմ մի երգում, դա ինձ համար մեծ հաճույք է․ Գարի Հակոբյան


Հայտնի երգերի խոսքերի հեղինակ Գարի Հակոբյանը, ով հայտնի է նրանով, որ գրել է Սոսո Պավլիաշվիլիի կատարած Վրաստան երգի բառերը, իսկ նրա Հայաստան երգը երգել են Ֆրանսիայում հենց ֆրանսերենով, ում հեղինակած երգերը հնչում են աշխարհի մեծ բեմերից, իսկ երգերը կատարում են այնպիսի հայտնի արտիստներ, ինչպիսիք են Սոսո Պավլիաշվիլին, Ավրաամ Ռուսոն, Ժեկան, Արթուր Ամիրյանը, Էդգար Գևորգյանը, Անգելինա Կապլան, Վաչե Ամարյանը, Արկադի Դումիկյանը և այլ հայտնի արտիստներ, Euromedia24.com-ի հետ զրույցում պատմել է իր ներկայիս գործունեության, ստեղածագործական ապագա պլանների մասին։

Պարոն Հակոբյան, որն է Ձեր առաջին երգը եւ երբ է թողարկվել այն

-2019 թվականին ես գնացի Արևմտյան Հայաստան և Բայազետի կողմից բարձրացա Արարատ սարի գագաթը, 2020 թվին գրեցի առաջին «Արարատ» երգի խոսքերը։

Հիշում եմ՝ տղաս ժամանակին դիմեց հայտնի բանաստեղծ, կոմպոզիտոր Արսեն Կասիևին, բայց իմանալով, որ Արսեն Կասիևը ոչ ոքի համար չի գրում երգի խոսքեր կամ երաժշտություն, դիմեց իրենց ընդհանուր ընկերոջը, ով միջամտեց, և Կասիևը համաձայնեց գրել «Արարատ» երգի երաժշտությունը, որը կատարեց Արթուր Ամիրյանը։

Արդեն երկրորդ երգի ժամանակ կրկին դիմեցինք նրան, սակայն, այդ անգամ նա հրաժարվեց։ Տղաս ասաց նրան՝ խնդրում եմ, ինձ ճիշտ հասկացեք, պատկերացրեք որքան դժվար է ինձ, երբ ես չեմ կարող իրականացնել հորս ցանկությունը։ Արսենի վրա ազդեցին այդ խոսքերը և նա համաձայնեց գրել «Արմենիա» երգի երաժշտությունը։ Հասկանալով, որ Արսեն Կասիևը շատ ուժեղ հայրենասեր է, իրեն տվեցինք նաև երրորդ երգի երաժշտությունը՝ «Էջմիածին», որը կատարեց Արթուր Ամիրյանը․ այդպես էլ սկսվեց մեր աշխատանքը Արսեն Կասիևի հետ։

Ունե՞ք երգեր, որոնց եւ երաժշտության եւ խոսքերի հեղինակն եք

-Ես դպրոցը ավարտելուց հետո սովորել եմ բժշկական ուսումնարանում, այդ ընթացքում գրել եմ 50 երգ, նվագում էի կիթառի վրա, 40-42 տարվա իմ երգերից 12 երգ կատարել են Արթուր Ամիրյանը և Անգելինա Կապլանը։ Յութուբում կան նաև իմ երգերը։ Այս տարի թողարկվել է ևս 2-3 երգ, շուտով դուրս կգա նաև երգ Ադլերի մասին։

Հեղինակային երգերի սեփական ալբոմ նախատեսո՞ւմ եք թողարկել

-Այո, ես ալբոմ  նախատեսում եմ թողարկել, առայժմ իմ հին երգերից եմ ուզում թողարկել, որոնք գրել եմ 40-42 տարի առաջ։

Ինչու եք հենց հենց կովկասյան շանսոնն ընտրել

-Ստեղծագործական ուղղությունը, որի վրա ես այսօր աշխատում եմ, ես չեմ ընտրել, այն ձևավորվել է իմ երիտասարդության տարիներին, ես շատ էի լսում Բոկային Դավիդյան, Վիսոցկուն, Արկադի Սևերին, և այն մեծ ազդեցություն է ունեցել իմ վրա և ազդել է իմ հետագա գործունեության վրա։

Սոսո Պավլիաշվիլին երգել է Ձեր հեղինակած «Վրաստան» երգը, ինչպես ստացվեց, ինչ պատմություն ունի այն

-Տղաներս ասացին, որ անպայման պետք է Վրաստանի մասին երգ ունենալ, քանի որ համ ես եմ ծնվել Թբիլիսիում, համ տղաներս, որոշեցինք, որ ամենահարմար կատարողը Սոսոն կլինի, ու նա տվեց իր համաձայնությունը, կատարեց երգը, Արսեն Կասիևն էլ երաժշտությունը գրեց։

Ձեր մեկ այլ հեղինակային «Հայաստան» երգը երգել են Ֆրանսիայում ու հենց ֆրանսերենով, այն կատարել է Կարեն Սարգսյանը, ի՞նչ ապրումներ եք ունեցել

-Ես վերապրել եմ այն զգացումները, որոնք ես ապրել էի, երբ լսել էի մեծանուն Շառլ Ազնավուրին։

Երբ հայկական ու ֆրանսիական համը զգում եմ մի երգում, դա ինձ համար մեծ հաճույք է։ Կա ևս մի երգ, որը կոչվում է «Փարիզ», այժմ աշխատում են երգի թարգմանության վրա, շուտով այն լույս կտեսնի, այդ երգում ևս հիշատակել եմ Շառլ Ազնավուրի անունը և մեր հայերի, ովքեր ապրում են Ֆրանսիայում, սակայն հոգով-սրտով  Հայաստանում են։

Մեզ հետաքրքիր է նաև Ձեր կարծիքը՝ որպես պրոֆեսիոնալի, Արկադի Դումիկյանի «Դուդուկ» երգի վերաբերյալ, քանի որ այն լայն տարածում ունեցավ ժամանակին և հայտնի է, որ գրվել էր հենց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի համար, ինչպիսին է Ձեր տպավորությունը։

-Առաջին հայացքից կարող է թվալ, թե դուդուկը պատմում է մեր ծանր կորստի, ցավի մասին, որը եղել է 20-րդ դարի սկզբին, բայց այդ երգում ես կոչ եմ անում պահպանել այն, ինչ մենք ունենք, այսինքն՝ մեր մշակույթը, սովորույթները, և այդ ամենը երկու կարևոր խոսքերում են ամփոփվում՝ «Նվագիր դուդուկ»։ Որքան դուդուկը նվագի, մենք ուժ կունենանք հիշել մեր անցյալը, ու մտածել մեր ապագայի մասին։

Ինչ երգեր եք նախատեսում թողարկել գալիք տարում Հայաստանի մասին։

-Գալիք տարում մինչև մայիս ամիսը կթողարկվի Արշակ Բեռնեցյանի «Յարխուշտա» երգը, հիմա աշխատում ենք «Հայերը և եզդիները» երգի վրա, Տիգրան Երկրորդի մասին ունեմ նաև երգ գրած, նրա մասին 25 օպերա կա, բայց երգ չկա, մի օր Արսեն Կասիևին ցույց տվեցի նրա մասին գրածս խոսքերը, ասաց՝ հիասքանչ է, ես կգրեմ այդ երգի համար համապատասխան երաժշտություն։ Շուտով պատրաստ կլինի նաև երգ, որը կատարում է Արիկ Դումիկյանը՝ «Բերդ պար», ապրիլի 24-ի համար պատրաստ է նաև մեկ այլ երգ՝ «Ինչի համար», այն կատարել է Արթուր Ամիրյանը։

Ոզում եմ ավելացնել, որ եղել եմ Արևմտյան Հայաստանում, եղել եմ Կարսում և գրել «Կարս» երգը, եղել եմ Անիում և գրել «Ասա Աստված» երգը, որը կատարել է Էդգար Գևորգյանը, եղել եմ Վանում, Էրզրումում և գրել այդ մասին երգեր։

Լրահոս

Մոսկվան բացասաբար է վերաբերվում ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության երկարաձգմանը․ Զախարովա (տեսանյութ)
Սամվել Բաբայանի կուսակցությունը հրաժարվել է միանալ Արցախի ԱԺ-ի հայտարարությանը
Երբեք չի քննարկվել Հայաստանում արտատարածքային միջանցքների ստեղծման հարցը․ Զախարովա
Կանադան պատրաստվում է մաքսատուրքեր սահմանել 105 մլրդ դոլարի ամերիկյան ապրանքների նկատմամբ. Bloomberg
Հունիսի 12-ի դեպքերի հետ կապված կան քրեական գործեր․ ՆԳ նախարար
Իսրայելի հարձակման հետևանքով Գազայում 20-ից ավելի մարդ է զոհվել՝ հրադադարն ուժի մեջ մտնելուն ընդառաջ
ԻՊԲ-ն հայտնել է Գազայի հատվածից իրականացված գնդակոծության մասին
Ապօրինի ձկնորսության հերթական բացահայտումը
Մեծ Բրիտանիայի վարչապետը ժամանել է Կիև՝ 100-ամյա գործընկերության մասին պայմանագիր ստորագրելու
Բայդեն - Թրամփ վիրտուալ վեճ (տեսանյութ)
Վորոնեժի նավթաբազայում խոշոր հրդեհ է բռնկվել ուկրաինական ԱԹՍ-ների զանգվածային հարվածներից հետո
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Գազայի հատվածում հրադադարի հաստատման համաձայնագրին
Դանիայի վարչապետը հանդիպում է հրավիրել գործարար ղեկավարների հետ՝ Գրենլանդիայի հետ կապված Թրամփի սպառնալիքներից հետո
Վրաստանի վարչապետը կայցելի Ադրբեջան
Հայաստանն ու ԵՄ-ն գրեթե վերջնականացրել են բանակցություններն առաջնահերթությունների նոր օրակարգի շուրջ
Արևմուտքի պատճառով՝ հայկական կողմի աշխատանքը դանդաղել է․ Զախարովա
Երևանի արձագանքը տարակուսանք է առաջացնում. Զախարովան՝ ՌԴ դեսպանին բողոքի նոտա հղելու մասին (տեսանյութ)
Երևանում հանկարծամահ է եղել սովետական տարիներից հայտնի, լեգենդար «Դքի Նորոյի» կինը
Լրատվամիջոցներ. Բրիտանիան չի ցանկանում խաղաղապահներ ուղարկել Ուկրաինա
2024-ին ՀՀ-ում ՃՏՊ-ները նվազել են 299-ով, դրանց հետևանքով մահացածների թիվը պակասել է 45-ով. Արփինե Սարգսյան (տեսանյութ)

Լրացուցիչ նորություններ

...

Հունիսի 12-ի դեպքերի հետ կապված կան քրեական գործեր․ ՆԳ նախարար

Ապօրինի ձկնորսության հերթական բացահայտումը

Երևանում հանկարծամահ է եղել սովետական տարիներից հայտնի, լեգենդար «Դքի Նորոյի» կինը

2024-ին ՀՀ-ում ՃՏՊ-ները նվազել են 299-ով, դրանց հետևանքով մահացածների թիվը պակասել է 45-ով. Արփինե Սարգսյան (տեսանյութ)

Քրեակատարողական հիմնարկներում արձանագրվել են համակարգային խնդիրներ (տեսանյութ)

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ներկա է Մհեր Սահակյանի հրաժեշտի արարողությանը (տեսանյութ)

«Ով աշխատի, նա կուտի»՝ ըստ Փաշինյանի․ հարցում (տեսանյութ)

ՈւՂԻՂ. ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի հուղարկավորության արարողությունը

Շարունակել այն գործը, որ միասին Մհերի հետ անցել ենք. Լիլիթ Գալստյան (տեսանյութ)

Մհերի նման որ շատ մարդիկ լինեն, գոյատևելու իրավունք ունենք. Միհրդատ Մադաթյան (տեսանյութ)

Մհերը աչքի էր ընկնում իր համառությամբ. Աբրահամյան (տեսանյութ)

Վայոց ձորի մարզում, Աշոցքի և Ապարանի տարածաշրջաններում ձյուն է տեղում

Բեյրութում հայ է սպանվել

Հակակոռուպցիոն կոմիտեն ՊՆ-ի կապշինվարչության վերաբերյալ գործ է քննում․ վարչության պետն ազատվել է աշխատանքից․ «Հրապարակ»

Քաղաքացիներին տրանսպորտային քարտեր ձեռք բերելու ևս մեկ տարբերակ է առաջարկվում (Տեսանյութ)

Ջրանջատում՝ վաղը 12։00-ից

Հպարտացեք, հայեր. ադրբեջանցիները՝ Փաշինյանի ու Լուկաշենկոյի լեզվակռվի մասին (տեսանյութ)

Մհերը կարողանում էր համատեղել հեղափոխական և արհեստավարժ լինելը (տեսանյութ)

Վովայի Արշակը արդարացվել է

Ձկնագողության դեպքեր են հայտնաբերել (տեսանյութ)