Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Դա բացահայտ միջամտություն էր ՀՀ ներքին գործերին. Ալիևը չի բացառում հարձակումը Հայաստանի վրա (տեսանյութ)

Ադրբեջանն այնպիսի ագրեսիվ պետություն է, որ ռազմական հարձակման պետք է սպասել ամեն պահի, թեև Ալիևի հայտարարությունը պարտադիր կերպով չի նշանակում պատերազմի նախերգանք: Այս մասին Euromedia24.com-ի հետ զրույցում նշեց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հունվարի 7-ի հարցազրույցին, որի ընթացքում Իլհամ Ալիևն աչքի էր ընկել աննախադեպ կոշտ հռետորաբանությամբ:

Ռուբեն Մելքոնյան. «Բացառել Ադրբեջանի կողմից ագրեսիվ քայլեր, հարձակումներ և լայնածավալ, փոքրածավալ պատերազմ՝ բնականաբար, մեծ միամտություն կլինի: Ադրբեջանը սպառնալիք պետություն է, ագրեսիվ պետություն է, և նրանից ամեն պահի հնարավոր է նման սպառնալիքներ ակնկալել: Ուստի դա չի կարելի բացառել: Իսկ դա կանխող մեխանիզմներն այս պահին մեզ մոտ շատ թույլ են: Այսինքն՝ դա կանխող մեր դիվանագիտությունը զրոյական է, բանակի գործոնը թուլացված է, և մնում է այլ պետությունների գծած կարմիր և ոչ կարմիր գծերը, որոնց մասին երբեմն հայտարարում է, օրինակ, Իրանը»:
Հարցազրույցի ընթացքում Բաքվի բռնապետը Հայաստանն անվանել էր «ֆաշիստական պետություն» և «սպառնալիք» տարածաշրջանի համար, նշել էր, թե «Հայաստանը չպետք է լինի աշխարհագրական պատնեշ» Թուրքիայի և Ադրբեջանի միջև, նաև հայտարարել էր, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը պետք է բացվի և կբացվի»:

Վերլուծելով Ալիևի հայտարարությունները՝ թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը բացահայտում է նրա խոսքերի առանցքային շերտերը, որոնք կարևոր են ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի քաղաքականությունն ու հետագա գործողությունները հասկանալու համար:
Այս շարքում առաջին հերթին պետք է առանձնացնել պանթյուրքիզմի ծրագիրը, որն Ալիևն ու իր «մեծ եղբայր» Էրդողանը փաստացի փորձում են կյանքի կոչել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» բացելու և Ադրբեջանի ու Թուրքիայի միջև ցամաքային կապ ստեղծելու կամ ընդհանրապես Հայաստանը քարտեզի վրայից վերացնելու միջոցով: Հայ մասնագետները երկար տարիներ նախազգուշացնում էին, որ պանթյուրքիզմի ծրագիրն ամենևին էլ վերացական երևույթ չէ, այն մշտապես եղել է թուրք ղեկավարների սեղանի գիրքը և երբեք էլ դուրս չի եկել օրակարգից:

Ռուբեն Մելքոնյան. «Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ պանթյուրքիզմը շարունակում է մնալ, իհարկե, երբեմն քողարկված, բայց երբ հնարավորությունները թույլ են տալիս, այդ պանթյուրքիզմը դառնում է բացահայտ քաղաքականություն»:

Մինչդեռ հակառուսական ուղղվածություն ունեցող քարոզիչները պնդում էին, թե պանթյուրքիզմն ընդամենը լեգենդ է, որը ռուսներն են հորինել՝ հայերին վախեցնելու և Հայաստանը Ռուսաստանի «գրկում» պահելու համար: Հիմա տեսնում ենք, որ Հայաստանի գոյությանը սպառնացող այս հավակնոտ ու ծավալապաշտական ծրագրի մասին ակնարկները գնալով ավելի ու ավելի ակնհայտ են դառնում ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ադրբեջանի պաշտոնական ելույթներում: Ռուբեն Մելքոնյանի խոսքով՝ 2015 թվականից պանթյուրքիզմը Թուրքիայի պաշտոնական քաղաքականության մասն է կազմում նաև դե յուրե՝ նկատի ունենալով այն փաստը, որ պանթյուրքիզմը Թուրքիայում իշխող դաշինքի մաս կազմող Ազգայնական շարժում կուսակցության՝ հայտնի «գորշ գայլերի» գաղափարախոսությունն է: Իսկ Ադրբեջանն էլ, որպես Թուրքիայի կրտսեր գործընկերը, նմանակում է Թուրքիայի քաղաքականության միտումները՝ հետապնդելով իր ծավալապաշտական նպատակները տարածաշրջանում:

Ռուբեն Մելքոնյան. «Պետք է ֆիքսել, որ թուրքական և ադրբեջանական քաղաքականությունը հենված է բացահայտ պանթյուրքիզմի տարբեր դրույթների վրա, որոնք Թուրքիայի պարագայում երբեմն այլ ձևակերպումներ ունեն, Ադրբեջանի պարագայում այլ ձևակերպումներ ունեն և այլ թիրախներ»:
Այս համատեքստում է տեղավորվում նաև Ալիևի՝ «Հայաստանը չպետք է լինի աշխարհագրական պատնեշ» արտահայտությունը, որը կրկին պանթյուրքիզմի բացահայտ դրսևորում է: Թուրքագետի խոսքով՝ սա Հայաստանի հանդեպ բացահայտ հարձակման, սպառնալիքի կոչ է, քանի որ Հայաստանը դիտարկվում է ոչ թե որպես երկիր, որի հետ իբր թե ուզում են խաղաղություն հաստատել, այլ իբրև «պատնեշ», իսկ պատնեշը սովորաբար հաղթահարում են կամ վերացնում:
Ինչ վերաբերում է Հայաստանը «ֆաշիստական պետություն» անվանելուն, սա, իհարկե, դասական կեղծիք է: Զարմանալի է «ֆաշիզմ» տերմինը լսել մի պետության ղեկավարից, որտեղ հերոսացվում են հին ու նոր ֆաշիստները՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստների հետ համագործակցած ադրբեջանցիներից մինչև Ռամիլ Սաֆարով և այլ հանցագործներ, մի պետությունից, որտեղ հայատյացությունը, հայերի էթնիկ զտումների քաղաքականությունն իրականացվում է պետական մակարդակով: Ցավալին այն է, որ սրան ամենաբարձր մակարդակով հակադարձելու փոխարեն Հայաստանում վախվորած փորձում են այսպես ասած՝ «հասկանալ», թե ինչի՞ են մեզ «ֆաշիստ» անվանում: Մինչդեռ «ֆաշիզմ» ասվածը ինչպես Հիտլերի, այնպես էլ Ալիևի ամենաթույլ կողմն է, և կարելի էր շատ հեշտ ջախջախել Բաքվի բռնապետին հենց այս դաշտում:

Ռուբեն Մելքոնյան. «Դա նույնն է, որ Հիտլերի խոսի ֆաշիզմի քննադատությունից, և նրան որևէ կերպ չկարողանան հակադարձել, այսինքն՝ Հիտլերի ամենաթույլ, խոցելի տեղը չկարողանան օգտագործել: Այսօրվա պարագայում այդ նույնը տեղի է ունենում Իլհամ Ալիևի ելույթների և հայտարարությունների ժամանակ: Գիտեք, հայտնի խոսքեր կան, որ գողը առաջինն է ասում՝ «բռնեք գողին», անբարոյականն առաջինն է քննադատում բարոյականության խախտումները, և հիմա ստացվել է այնպես, որ փաստորեն ֆաշիստը առաջինն է գոռում՝ «դատապարտեք ֆաշիզմը» կամ քննադատում է ֆաշիզմը՝ ինքը լինելով հենց դրա դրսևորողն ու կրողը»:

Անշուշտ, Ալիևի կողմից ֆաշիզմի շահարկումը նոր երևույթ չէ, բայց այս անգամ այն ներկայացվում է նոր փաթեթավորմամբ և շեշտադրումներով: Ալիևն ասում է, թե այդ «ֆաշիստական պետությունը» կա՛մ Հայաստանի իշխանությունները պետք է ոչնչացնեն, կա՛մ իրենք: Ռուբեն Մելքոնյանի խոսքով՝ թարգմանաբար սա նշանակում է բացահայտ միջամտություն Հայաստանի ներքին գործերին:

Ռուբեն Մելքոնյան. «Այսինքն՝ ուղղորդում է [Հայաստանի] իշխանություններին անել ինչ-ինչ քայլեր, իր ձևակերպմամբ իբրև թե «ֆաշիզմի վերացում», կամ հայտարարում է իր հարձակման մասին, անոնս է անում, որ իբրև թե «ֆաշիզմը» վերացնելու պատրվակով նա չի բացառում Հայաստանի վրա հարձակումը, որովհետև ոչնչացնել դա նշանակում է ոչ թե խաղաղ մեթոդներով, այլ բիրտ, կոշտ մեթոդներով»:

Ընդհանուր առմամբ, Ալիևի ելույթը պետք է գնահատել ոչ միայն իբրև պատերազմի սպառնալիք, այլև որպես դիվանագիտական աղմուկ, որոշակի քաղաքական ճնշում, որի արդյունքում Հայաստանի ղեկավարությունը գնաց հերթական զիջումների: Հունվարի 11-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակը հայտարարեց, որ Հայաստանը դիտարկում է Արցախյան հիմնախնդրի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը, որը Ադրբեջանի վաղեմի ցանկությունն էր:

Ռուբեն Մելքոնյան. «Փաստորեն, Իլհամ Ալիևը իր մի հարցազրույցով հասավ նրան, որ Հայաստանի «դուխով» իշխանությունները անմիջապես ևս մեկ կապիտուլյացիայի գնացին»: 

Պետք է արդյոք սպասել Ադրբեջանի հարձակմանը մոտ ժամանակներում՝ դժվար է կանխատեսել. դա կախված է ռազմական, ներքաղաքական, աշխարհաքաղաքական մի շարք գործոններից: Բոլոր դեպքերում Ալիևը, ինչպես տեսանք, հայտարարեց ադրբեջանա-թուրքական երկարաժամկետ ծրագրերի մասին, որոնք ամենևին էլ խաղաղության մասին չեն: Մինչդեռ Հայաստանի իշխանությունները շարունակում են բթացնել մարդկանց ուղեղները գալիք «խաղաղության դարաշրջանի» մասին դատարկ խոստումներով: Ակամայից հիշում ես դասականի՝ Նիկոլո Մաքիավելու խոսքերը. «Պատերազմից հնարավոր չէ խուսափել, այն կարելի է միայն հետաձգել հօգուտ թշնամու»:

Արամ Սարգսյան

Լրահոս

Գեյթսը նշել է 4 մասնագիտություն, որոնք կարող են դիմակայել արհեստական բանականությանը
Առաքման ռոբոտներին մեղադրում են մարդկանց գաղտնի տվյալները հավաքելու մեջ
Հայաստան-ԵՄ համագործակցությունը՝ COP17-ի շրջանակում
Թուրքիան խիստ նախազգուշացում է արել Ուկրաինային և Ռուսաստանին՝ Սև ծովում հարձակումների վերաբերյալ
Միջադեպ է տեղի ունեցել «Ճրագ Հոլլ» ռեստորանային համալիրում. կան վիրավորներ
«Զվարթնոց»-ից իրավապահները ռուսաստանյան «Լուդինգ»-ի համահիմնադիր Վարժապետյանին տարել են բաժանմունք. 24News
Ղազախստանն ու Թուրքիան նպատակ ունեն ամրապնդել «հավերժական բարեկամությունը»
Մարդիկ վարկերի տակ ճռռալու են․ Փաշինյանը շատ վտանգավոր բան ասեց, պետք է խելքի՛ գալ
Սփյուռքի ջախջախիչ մեծամասնությունը դեմ է Սահմանադրության փոփոխությանը. Բագրատունի
Ռանի կի Վավ. Հնդկաստանի ստորգետնյա աստիճանավոր ջրհորը
Փոքրիկ գեներալ և ապագա բժիշկ. Էդգարն ու Նուշիկը իրենց մեծ երազանքները բերեցին Արցախից
Կիմ Չեն Ընը պատի տակ նախանձում է, մտածում է՝ «արա Кто этот Никол?». Զոհրաբյան
Արցախցիների աջակցության չափը կնվազի. Գազային լարվածություն, աղետ ու խաղաղության նոր շրջադարձ
40 օր է անցել, ինչո՞ւ ապահովագրական վճարների փոխհատուցումը դեռ չի տրվել. Մնացականյանը՝ Գեւորգ Պապոյանին
Ի՞նչ են ուզում այս մարդիկ, որ Հայաստանը հարևանների հետ նորմալ հարաբերություններ չունենա՞․ Փաշինյան
Աժ-ն ԹՐԻՓՓ-ը վավերացրեց. Ուկրաինայից Թուրքիա․ միջազգային լարվածություն
Միջուկային սպառնալիք, միաբևեռ աշխարհի վերջ ու պատերազմի կոչեր․ պայթյունավտանգ իրավիճակ աշխարհում
Արթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձի գույքի վրա կալանք է դրվել
Կոնկրետ ինչ տարածքներ է ներառում TRIPP նախագիծը․ ինչո՞ւ չեք հրապարակում քարտեզները
Միրզոյան․ Ադրբեջանն ասում է՝ մինչև ձեր Սահմանադրությունը չփոխվի, չենք ստորագրի

Լրացուցիչ նորություններ

...

Հայաստան-ԵՄ համագործակցությունը՝ COP17-ի շրջանակում

Մարդիկ վարկերի տակ ճռռալու են․ Փաշինյանը շատ վտանգավոր բան ասեց, պետք է խելքի՛ գալ

Կիմ Չեն Ընը պատի տակ նախանձում է, մտածում է՝ «արա Кто этот Никол?». Զոհրաբյան

40 օր է անցել, ինչո՞ւ ապահովագրական վճարների փոխհատուցումը դեռ չի տրվել. Մնացականյանը՝ Գեւորգ Պապոյանին

Ի՞նչ են ուզում այս մարդիկ, որ Հայաստանը հարևանների հետ նորմալ հարաբերություններ չունենա՞․ Փաշինյան

Միջուկային սպառնալիք, միաբևեռ աշխարհի վերջ ու պատերազմի կոչեր․ պայթյունավտանգ իրավիճակ աշխարհում

Կոնկրետ ինչ տարածքներ է ներառում TRIPP նախագիծը․ ինչո՞ւ չեք հրապարակում քարտեզները

Միրզոյան․ Ադրբեջանն ասում է՝ մինչև ձեր Սահմանադրությունը չփոխվի, չենք ստորագրի

Լրտեսական ցանցի համար կարո՞ղ է քննիչ հանձնաժողով ստեղծվի. Չի կարելի. Փաշինյան-ՔՊ-ականի զրույցը

ՈՒՂԻՂ․ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է պատգամավորների հարցերին

Թող քաղաքական հետապնդումները դադարեցվեն, հետո խոսենք հնարավոր գործողությունների մասին. Վարդևանյան

Վարդևանյան․ Իշխանություն լինելը հեշտ չէ․ ձեր գործը մարդկանց խնդիրները լուծելն է, ոչ թե հաղթանակներ վերագրելը

Հերթական անգամ կառավարության սարքած բորշչն ենք տեսնում, ԱԳՆ-ի վրա առևտրի «բանծիկ» ինչի կպցրիք

Պապոյան․ Ռուսական ոսկին Հայաստանով անցել է ԱՄԷ, բայց մենք ոչինչ չենք շահել

Մոսկվան և Երևանը պատրաստվում են փոխել դեսպաններին․ ովքեր կփոխարինեն Կոպիրկինին և Արսենյանին

Ի՞նչ մեդալներ բերեցին հայ սպորտսմենները, ինչպե՞ս են զգում իրենց մեդալակիրները

Օլեշկիում հրադադարի գոտին ընդլայնվել է. Կոչ ՌԴ-ում՝ արգելել Շիրակի մարզպետի մուտքը երկիր

Էս կառավարությունը սիրում ա ուրիշի սեփականությունը խլի, այս երևույթին պետք է վերջ տալ. Ղազարյան

Աննա Գրիգորյան․ Այս անչափ կարևոր հարցը գերքաղաքականացվեց և կառուցվեց մեկ անձի քարոզարշավի շուրջ

Բաթոյանն առաջարկում է ընտանեկան բռնության գործերով սահմանափակել տնային կալանքի կիրառումը