Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Հակակոռուպցիոն կոմիտեն ՊՆ-ի կապշինվարչության վերաբերյալ գործ է քննում․ վարչության պետն ազատվել է աշխատանքից․ «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է․

«Հակակոռուպցիոն կոմիտեում խիստ գաղտնիության շղարշի տակ քննվում է քրեական գործ, որն առնչվում է ՊՆ կապիտալ շինարարության եւ զորքերի բնակավորման վարչությունում տեղի ունեցած առերեւույթ չարաշահումներին։ Այս մասին գրել էինք դեռևս տարեվերջին, սակայն քննչական մարմիններից պաշտոնական հաստատում չէինք ստացել։ Այսօր վերջապես կոմիտեից հաստատեցին, որ կա նման գործ։ «Կա նման գործ կոմիտեի վարույթում, կան մեղադրյալներ և կալանավորված անձինք։ Մանրամասները կհրապարակվեն նախաքննության ավարտից հետո»,- ասված է Հակակոռուպցիոն կոմիտեի պատասխանում։

Մեր ճշգրիտ, բայց ոչ պաշտոնական տվյալներով, կապշինվարչության գործով ներգրավված է 7 մեղադրյալ, որոնց թվում կան վարչության աշխատողներ։ Մեղադրյալներից 5-6 հոգի կալանավորված է։ Նրանց մի մասը տնային կալանքի տակ է։ Արդյունքում այս պահին ՊՆ կապիտալ շինարարության վարչության աշխատանքը պարալիզված է։ Վարչության պետի պաշտոնակատար Վահագն Ստեփանյանը, որը ժամանակին Պապիկյանի մտերիմներից էր, չի ներկայանում աշխատանքի։ Ամենայն հավանականությամբ, հենց նրան են մեղավոր կարգելու կոռուպցիոն հանցանքների համար։ ՊՆ-ից «Հրապարակի» հարցմանը պատասխանում են․ «Այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ, սեփական դիմումի համաձայն, ազատվել է զբաղեցրած պաշտոնից»։ 

Առհասարակ, սա լիովին համապատասխանում է Պնախարար Սուրեն Պապիկյանի ղեկավարման ոճին։ Եթե իր ամենամերձավորներին կարող է փրկել, ապա նրանց փոխարեն պատասխան են տալիս այլոք՝ երրորդական, չորրորդական կարգի մարդիկ։ Այսպես եղավ թիկնազորի պետի հետ։ 

Սկանդալային միջադեպը, որը երկար ժամանակ թաքցվում էր, ու որի մասին նախարարության միջանցքներում խոսում են, տեղի է ունեցել սեպտեմբերին, նախարար Պապիկյանի՝ Չինաստան այցի շրջանակում։ Վերադառնալիս, ինքնաթիռում նախարարի թիկնազորի պետը վիրավորում է ուղեկցորդուհուն, կոպիտ ասած՝ փորձում է նրան «ձեռք գցել»։ Կինը բողոքում է, աղմուկ է բարձրանում։ Պապիկյանի թիկնազորի պետը փորձում է «շուռ տալ» դեպքերը, համոզել, որ նույն ինքնաթիռի սրահում ներկա գտնված լուսանկարիչ Ս․ Գ․-ն իր վրա վերցնի «ախրաննիկի» մեղքը։ Սակայն երիտասարդը հրաժարվում է, ասելով՝ գլխիս ինչո՞ւ եք սարքում, դուք եք արել, դուք էլ պատասխան տվեք, և իր հերթին է աղմուկ բարձրացնում, բողոքում ու պայքարում։ Այս ամենից հետո նախարարը, ստիպված, իր անվտանգության ծառայության պետին ուղարկում է հետ՝ պետական պահպանության ծառայություն, բայց լուսանկարչի բողոքավոր կեցվածքը, աղմուկ բարձրացնելը չի կարողանում մարսել։ Ամանորից առաջ լուսանկարչի հաստիքը կրճատում են՝ Ս․ Գ․-ին ազատելով աշխատանքից։ 

Մենք փորձեցինք միջադեպի կապակցությամբ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանի պարզաբանումները ստանալ։ Նա ասաց, որ տեղյակ չէ նման դեպքի մասին։ 

«Նման միջադեպի մասին տեղեկություն չունեմ։ «Զինուժ մեդիա»-ում ընթանում են կառուցվածքային փոփոխություններ, օպտիմալացման, աշխատանքներն առավել արդյունավետ իրականացնելու շրջանակում: «Զինուժ մեդիայում» ընթացող բարեփոխումները որևէ միջադեպով պայմանավորված չեն, միայն լուսանկարչի հաստիքը չէ, որ կրճատվել է. կառուցվածքային փոփոխությունների վերաբերյալ այլ մանրամասներ հաղորդելն այս պահին համարում եմ ոչ նպատակահարմար։ Պաշտպանության նախարարի անվտանգությունն ապահովում է Պետական պահպանության ծառայությունը»,- ասաց նա։ Հարցին, թե քանի մարդ է կալանավորված կապշինվարչության աշխատողներից ու աշխատանքի չի ներկայանում, նա պատասխանեց․ «Նշված տեղեկատվությունն ստանալու համար անհրաժեշտ է դիմել վարույթն իրականացնող մարմնին»:

Այստեղ տեղին է հիշեցնել, որ մեկ տարի առաջ, երբ Ազատ գյուղի զորանոցում հրդեհ բռնկվեց, եւ զոհվեցին 15 զինծառայողներ, Պապիկյանը մեղադրեց երկրորդ բանակային կորպուսի հրամանատարությանը։ Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվեցին 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը ու ևս 7 բարձրաստիճան զինվորականներ: Այն ժամանակ կապշինվարչության պետը, որը նրա մերձավորներից է, Պապիկյանի ամենամոտ մարդկանցից՝ նախարարությունում, խուսափեց պատասխանատվությունից։ Բայց պարզվում է, որ Ազատի ողբերգությունից առաջ կորպուսի ղեկավարությունից, զորամասից բազմիցս գրություններ են գնացել ՊՆ կապիտալ շինարարության եւ զորքերի բնակավորման վարչություն, որոնց միջոցով բանակայինները տեղյակ են պահել ՊՆ պաշտոնյաներին, որ զորքի բնակկենցաղային պայմանները շատ վատն են, խնդրել են տնակներ կառուցել, մոդուլներ, մի բան անել, քանի որ զորքն ամբողջությամբ ցրված է տների մեջ։ Այդ տներից ոչ մեկը նորմալ կահավորված չէ, ո՛չ հակահրդեհային անվտանգության, ո՛չ տաքություն ապահովելու տեսանկյունից չի համապատասխանում ստանդարտներին եւ ոչ մի նախապայմանի, որ այդ շենքերը հասարակ գյուղի տներ են։ Սակայն կապշինվարչությունը, Սուրեն Պապիկյանը չարձագանքեցին զինվորականների պահանջներին և միայն ողբերգությունից հետո սկսեցին թոզ փչել հանրության աչքերին՝ ցուցադրելով ինչ-որ մոդուլային տնակներ, որոնք ՊՆ-ն սարքում է։ Այսօր արդեն կապշինվարչության հերթն է՝ քավության նոխազ դառնալու։ Տարբերակ չկա, և հակակոռուպցիոն գիլյոտինը մոտենում է Պապիկյանին, և փուռն են տալիս արդեն մերձավորներին։ Չէ՞ որ ՊՆ գլխավոր սկզբունքն է՝ բոլորը մեղավոր են, բացի նախարարից»։

Լրահոս

Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին
ԱՄՆ-ում Հելոուինի հանգստյան օրերին մի շարք հրաձգություններ են տեղի ունեցել. հինգ մարդ է զոհվել
Հելոուինի գիշերը Դելավերի համալսարանի մոտ տեղի ունեցած հրաձգության հետևանքով վեց մարդ է վիրավորվել
Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը
Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինի
Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա
Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու
Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին ջախջախիչ հարվածներ հասցնել նոր ժամանակակից զենքի կիրառմամբ
Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ
Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ)
Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին
«Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին
Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ
Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների
ՔՊ Վարչության արտահերթ նիստ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար
Այսօր ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության օրն է
Երեկ մահացած զինծառայողն ընտանիքի փոքրն էր, հուլիսին կավարտեր ծառայությունը. մանրամասներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ մարզիկը UFC Fight Night 292 մրցաշարում հաղթել է ադրբեջանցի մարզիկին

Լրացուցիչ նորություններ

...

Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինի

Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ

Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին

Այսօր ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության օրն է

«Գեորգիքս» բլոգերն ու լրագրող ներկայացած անձը կասկածվում են շորթում կատարելու մեջ

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները

Պլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը

«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել

Նոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու

Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները

Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը

Փաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ)

Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)

Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում

Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ)

Էրդողանն աջակցում է Ադրբեջանի շփումները ՀՀ-ի հետ. Անկյուն քշված առնետ․ Եվրոպան՝ Պուտինի մասին (տեսանյութ)

Չաղ Ռուստամը կրկին կալանավորվել է

«Արմոդերմ»․ հայկական նորարարություն՝ միջազգային բժշկական հարթակում

Տաթևիկ Հայրապետյան․ «Բռնությունն ու հայհոյանքը քաղաքականության հանդեպ զզվանք սերմանելու միջոց են»