Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Համայնքապետարանի դրսի դռները նորոգել, մաքրելով ներս ենք գալիս. Սարիկ Մինասյան

«Հայկական ժամանակ»-ը գրում է.

«Գրեթե մեկ շաբաթ է, ինչ Գյումրու համայնքապետի պաշտոնակատար Սարիկ Մինասյանն անցել է լիազորությունների կատարմանը: Լրագրողների հետ 2-րդ հանդիպումը դեկտեմբերի 19-ին էր, առիթը Ծանրամարտի աշխարհի չեմպիոն Վարազդատ Լալայանին և Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, ԱԱ բրոնզե մեդալակիր, 19-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանին ու նրանց մարզիչներին ընդունել, շնորհավորելն էր:

«Շնորհակալություն ձեր անձնուրաց նվիրումի, Հայաստանի Հանրապետության պատիվը բարձր պահելու, Գյումրին աշխարհի քարտեզում ևս մեկ անգամ հաստատուն կետում պահելու համար: Գյումրիում ավանդույթ է, որ մեր մարզիկները միշտ պետք է հաղթեն: Համայնքապետարանն էլ մշտապես կանգնած է ձեր կողքին ցանկացած հարցում: Մաղթում եմ նոր հաջողություններ ու ձեռքբերումներ»,- ասաց Մինասյանն ու խորհրդանշական նվերներ հանձնեց հյուրերին:

Այնուհետ հերթը ներհամայնքապետարանային հարցերինն էր:


Ինչ է հասցրել անել անցնող օրերին Սարիկ Մինասյանը, ինչ հարցեր են կարգավորվել Գյումրու համայնքապետարանում և ինչ կադրային փոփոխություններ կան: Ասաց՝ աշխատանքից ազատման դիմումներ կան, սակայն խնդրել և հորդորել է դրանց հեղինակներին, որ սպասեն, հունվարին հեռանան:

«Պլանավորել ենք համայնքապետարանի և համայնքապատկան կառույցների բոլոր աշխատակիցներին ամանորյա 13-րդ աշխատավարձ տալ, արդեն ստորագրել ենք փաստաթուղթը, իրենք էլ ամբողջ տարին աշխատել են, ճիշտ չէր լինի, որ իրենք ազատվեին հիմա: Եվ կիսատ աշխատավարձ կստանային, և կզրկվեին իրենց 13-րդ աշխատավարձից: Խնդրել եմ, համաձայնել են»,- ասաց Մինասյանը:

Ավելի վաղ, Սարիկ Մինասյանը հայտարարել էր, որ եկել է աշխատելու և ով պատրաստ է իր հետ 24 ժամ օր ու գիշեր աշխատելու՝ կաշխատի:


«Ում որ գտանք, որ աշխատանքում ճիշտ է իրեն դրսևորել որպես համայնքային ծառայող, միշտ եղել է գյումրեցու կողքին, չի եղել «սրա-նրա մարդը», կշարունակի աշխատել: Գյումրին փոքր է, մեկս մեկիս ճանաչում ենք, հաստատ կարող ենք էդ մարդկանց մենք տարբերակել »,- ասել էր Մինասյանը:


Արդյո՞ք աշխատանքից ազատման դիմումները գրվել են այս շրջանակում: Մինասյանն ասաց՝ աշխատակիցները դրանք գրել են իրենց կամքով և ցանկությամբ:


Սարիկ Մինասյանն անդամակցել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը: Մինասյանը դա բարոյական քայլ է համարում:


Արդյո՞ք անկուսակցական Սարիկ Մինասյանին իրենց ձայնը տված հարևաններն ու մյուս քաղաքացիները կրկին պատրաստ կլինեն ընտրել կուսակցական Մինասյանին:


«Էս անգամ արդեն մեր հարևանի բարեկամներն էլ են ձայն տալու: Ինձ կյանքում ոչինչ չի փոխի, ոչ պաշտոն, ոչ կուսակցություն: Ես ով եղել եմ, նույն մարդն էլ կմնամ, վստահ եղեք»,- ասաց Գյումրու համայնքապետի պաշտոնակատարը:


Ինչ խնդիրներ են լուծվել համայնքապետարանում: Մինասյանն ասաց՝ ֆինանսական հարցեր կային տարբեր մատակարար ընկերությունների հետ կապված, որոնք կարգավորվել են:

«Համայնքապետարանի դրսի դռներն ենք սկսել սարքել: Հերթով ջարդել, հասել էին վերջին: Դրսի դռները նորոգել, մաքրելով ներս ենք գալիս»,- ասաց Մինասյանը:

Խոսելով համացանցում առկա տեղեկությունների մասին, թե Մինասյանը Շիրակի նորանշանակ մարզպետ Դավիթ Առուշանյանի հետ լարված հարաբերություններ ունի, ասաց՝ սուտ է, իրականությանը չի համապատասխանում:

Սարիկ Մինասյանը նշեց՝ առաջիկայում ավագանու նիստ չի հրավիրվի: Բյուջեի հարցում կառաջնորդվեն նախորդ տարվա ունեցածով:

«Ավելի լավ է արդեն փորձ ունեցած բյուջեով աշխատել, քան ոտքի վրա արագ ընդունածով, որովհետև ես անհամաձայնություն ունեմ և հաստիքների, և աշխատավարձերի հետ կապված: Շատ հաստիքներ կան, որ մեղմ ասած՝ անիմաստ են: Դրանց կրճատման արդյունքում մենք կկարողանանք հիմնական աշխատանք կատարող մարդկանց աշխատավարձերը բարձրացնել, որովհետև երևէ նորմալ մասնագետ 80 հազար դրամով չի գա, չի աշխատի»,- ասաց Մինասյանը:

Լրահոս

COP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրը
ԱՄՆ-ի 1792թ. թողարկված մետաղադրամը վաճառվել է 2,93 միլիոն դոլարով
Ռուսական ուժերն այս գիշեր ամենաուժեղ հարվածներից մեկն են հասցրել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքին. Զելենսկի
Հռոմի պապը վիրահատությունից հետո առաջին անգամ կհայտնվի հանրության առջև
Մեսսին լքում է «Ինտեր Մայամի»-ի ճամբարը և մեկնում Իսպանիա
Թուրքիան մտադիր է 2027 թվականին կրկնապատկել Սև ծովում գազի արդյունահանումը
COP17-ը ընձեռում է հրաշալի հնարավորություն Հայաստանի և աշխարհի տարբեր երկրների երիտասարդներին՝ փոխանակվելու փորձով․ Ռոբերտ Աբիսողոմոնյան
Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը
Խաղաղության քողի տակ՝ զիջումներ, բնապահպանության անվան տակ՝ փողերի լվացում․ Ռուզաննա Ստեփանյան
ԱՄՆ-Ռուսաստան դիզվառելիքի գործարքը օգուտ չի բերի որևէ մեկին. Մակրոն
«Նիկոլերենից» թարգմանեք՝ հասկանամ՝ ինչա նշանակում Արծվաշենը շարժենք. ստի նոր «էվերեստներ» են նվաճում
«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է Մալթա
Հայաստանում կստեղծվի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ոլորտի վերլուծական կենտրոն
Մեքսիկայում երեք տղամարդու մոտ 159 տարվա ազատազրկման են դատապարտել սերֆերների սպանության համար
Ֆրանսիայի ազգային ոստիկանության փորձագետները կիսվել են փորձով
Հյուսիսային Կորեան գերճշգրիտ կառավարվող տորպեդ է փորձարկել
Հայաստանում ընդլայնվում են ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման նախաձեռնությունները
Նիկոլ Փաշինյանը և Սադիր Ժապարովը հանդես են եկել հայտարարություններով
Լեոնարդո Դի Կապրիոն աջակցել է ՀՀ նախաձեռնությանը. Արևմուտքը Զելենսկու փոխարինողներ ունի
Փարիզում մոտ 100 մարդ հարձակվել է CNews հեռուստաալիքի գլխավոր գրասենյակի վրա

Լրացուցիչ նորություններ

...

Փարիզում մոտ 100 մարդ հարձակվել է CNews հեռուստաալիքի գլխավոր գրասենյակի վրա

Հայրը վրաերթի է ենթարկել 1․5 տարեկան աղջնակին․ Սեռական ոտնձգություն դպրոցում 7 տղայի մասնակցությամբ

Կենսաբազմազանության պահպանման նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է բավարար ֆինանսավորում

Հայրը սեռական բռնության է ենթարկել դստերը․ 6-ամյա երեխան ինքնագլորով մահացու վրաերթի է ենթարկվել

Նոր Գեղիում 16-ամյա պատանին մահացել է ընկերոջ արձակած կրակոցից․ կան ձերբակալվածներ

Հնդկաստանում երկգլխանի երեխա է ծնվել (լուսանկար)

ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հոկտեմբերի 4-10-ը

Սամվել Կարախանյան․ «Մեզ բախտ է վիճակվել մեր խոսքով և պահվածքով ավանդ ունենալ Հայաստանի առաջընթացի գործում»

Ալավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին

Հարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անց

Պլեխանովի համալսարանի Երևանի մասնաճյուղի ուսանողները հաղթանակով են սկսել ինտելեկտուալ մրցաշրջանը

Պատմությունն այլեւս այն չէ, որ տեղի ունեցել, պատմությունն այն է, որ պետք է տեղի ունենա. Փաշինյան

Ինչ իրավիճակ է Լարսում

Վաշինգտոնում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակը

61-ամյա կանադուհին ռեկորդ է սահմանել՝ 5 ժամ մնալով «պլանկա» դիրքում

36 ժամ ջուր չի լինի

Հանրապետությունում առաջիկա օրերին հիմնականում չոր եղանակ կլինի․ ջերմաստիճանն էապես չի փոխվի

Մասիսում էլեկտրական շչակ կգործարկվի

Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն

Պիլոտային ծրագրի շրջանակում բանակային դիրքերում կառուցվում են ստացիոնար բաղնիքներ. Պապիկյան