Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

ԿԳՄՍ նախարարությունը կաջակցի մասնավոր թատրոնների և թատերախմբերի գործունեությունը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանում մասնավոր թատրոնների աջակցության ծրագիր հաստատելու մասին» նախագիծը:

Ծրագրի կիրարկմամբ առաջարկվում է կանոնակարգել Հայաստանում մասնավոր թատրոնների և թատերախմբերի գործունեությունը՝ բարենպաստ և հավասար մրցակցային միջավայր ձևավորելով վերջիններիս համար։ 

Հայաստանում մասնավոր թատրոնների աջակցության ծրագրի շահառուներն են Հայաստանի Հանրապետությունում գործող և պետության կամ համայնքների կողմից չստեղծված նորարարական և փորձարարական թատերական գործունեություն ծավալող իրավաբանական անձինք և անհատ ձեռներեցները։

Նախագծով առաջարկվում է աջակցություն տրամադրել մասնավոր թատրոններին։

Այդ աջակցությունը կարող է լինել ինչպես ֆինանսական, այնպես էլ թատերական ենթակառուցվածքների՝ ազատ բեմական տարածքների, փորձատեղերի և այլ բաղադրիչների տրամադրման ձևաչափով։

Ծրագրի շահառուները կարող են նաև մասնակցել պետության կողմից իրականացվող կարողությունների զարգացման ծրագրերի, մրցութային դրամաշնորհների, ներգրավվել պետական միջոցառումներում, դառնալ «Բաժանորդային ծրագրի» մասնակիցներ և այլն: 

Որոշմամբ կանոնակարգվում են ծրագրին դիմելու ժամկետները, ներկայացվող փաստաթղթերի ցանկը:

Ծրագրի շահառուները աջակցություն կարող են ստանալ տարվա ընթացքում մեկ անգամ։ Այդ նպատակով նրանք պետք է համապատասխան դիմում ներկայացնեն լիազոր մարմին՝ ԿԳՄՍ նախարարություն։

Պետական աջակցություն ստանալու կարևոր և անհրաժեշտ պայմաններից է թատերական գործունեություն ծավալող կազմակերպության կողմից ներկայացված ծրագիրը, որտեղ հստակ պետք է նշված լինեն թատերախմբի և/ կամ մասնավոր թատրոնի խաղացանկը, ոչ ֆինանսական/թիրախային ցուցանիշները՝ տարեկան ներկայացումների, հանդիսատեսի քանակը, թատերական քննադատների վերլուծական հոդվածները, միջազգային փառատոներին մասնակցությունը և այլն։ 

Նախատեսվում է ծրագիրն իրականացնել 2025 թավականին։

Հաջորդ տարի ծրագրի ֆինանսավորումը կարող է իրականացվել ԿԳՄՍՆ-ին հատկացված միջոցների շրջանակներում՝ չառաջացնելով բյուջետային ծախսերի ավելացում, իսկ 2026 թ. այդ ծախսերը կներառվեն նախարարության միջնաժամկետ ծախսային ծրագրում։


Լրահոս

Հայաստանում կստեղծվի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ոլորտի վերլուծական կենտրոն
Մեքսիկայում երեք տղամարդու մոտ 159 տարվա ազատազրկման են դատապարտել սերֆերների սպանության համար
Ֆրանսիայի ազգային ոստիկանության փորձագետները կիսվել են փորձով
Հյուսիսային Կորեան գերճշգրիտ կառավարվող տորպեդ է փորձարկել
Հայաստանում ընդլայնվում են ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման նախաձեռնությունները
Նիկոլ Փաշինյանը և Սադիր Ժապարովը հանդես են եկել հայտարարություններով
Լեոնարդո Դի Կապրիոն աջակցել է ՀՀ նախաձեռնությանը. Արևմուտքը Զելենսկու փոխարինողներ ունի
Փարիզում մոտ 100 մարդ հարձակվել է CNews հեռուստաալիքի գլխավոր գրասենյակի վրա
The Times. «Կամավորների կոալիցիայի» զորավարժություններին կմասնակցի մոտ 1500 զինվոր
Ալ-Սիսին կոչ է արել Եգիպտոսի խորհրդարանին հաստատել Սաուդյան Արաբիային պաշտպանելու միջոցառումները
Կիևի բնակիչները պահանջում են Կլիչկոյի հրաժարականը
Թրամփը բացատրել է, թե ինչու է դիմահարդարվում
Թուրքիայի հետ առևտուր, Իրանի վստահությունը Հայաստանին և ԱՄՆ-ի գործոնը․ ի՞նչ է փոխվում ՀՀ-ի շուրջ
Բաքվի հակահայկական արշավը՝ Եվրոպայում. Ադրբեջանը հետախուզում է հայտարարել թուրք լրագրողին
Իսրայելական զորքերը գնդակոծել են հարավային Լիբանանի յոթ քաղաքներ
Հայրը վրաերթի է ենթարկել 1․5 տարեկան աղջնակին․ Սեռական ոտնձգություն դպրոցում 7 տղայի մասնակցությամբ
Ժապարով․ Ղրղզստանի նախագահի առաջին պաշտոնական այցը Հայաստան պատմական նշանակություն ունի
Հայաստանի և Ղրղզստանի միջև պայմանավորվածությունների իրականացումը կամրապնդի բարեկամական կապերը
Փաշինյանի «դաբրոյին» է սպասում. Խաբելու նոր սցենարներ են մտածում
Հայաստանի և Ղրղզստանի միջև փաստաթղթերի ստորագրման արարողությունը

Լրացուցիչ նորություններ

...

Մեքսիկայում երեք տղամարդու մոտ 159 տարվա ազատազրկման են դատապարտել սերֆերների սպանության համար

Հյուսիսային Կորեան գերճշգրիտ կառավարվող տորպեդ է փորձարկել

Փաշինյանի «դաբրոյին» է սպասում. Խաբելու նոր սցենարներ են մտածում

Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ»

Երկուսն էլ մերն են․ «Հրապարակ»

«Հրապարակ»․ Խաբելու նոր սցենարներ են մտածում

Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»

Նախկին իշխանությունների օրոք բիզնեսով զբաղված գործարարների գույքն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ «Ժողովուրդ»

«Հրապարակ». Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ

Իրանը շրջանցում է ԱՄՆ-ի շրջափակումը, Չինաստանը զգուշացնում է Ճապոնիային, ՆԱՏՕ-ն՝ Ռուսաստանին

Խաղաղության պատրանք, TRIPP-ի «իրական գինը», և ՀՀ-ի նոր աշխարհաքաղաքական մարտահրավերները

Պուտինն ու Հռոմի պապը հեռախոսազրույց են ունեցել

Հայ գերիներն՝ առանց նամակների. ԱՄՆ-ն անպարտելի չէ․ Լուկաշենկո

Ինչո՞ւ չեն պակասում ընտանեկան բռնության դեպքերը․ Դուրյանի մեկնաբանությունը

Վայոց Ձորի մարզպետի «արջի ծառայությունը»․ Երկաթուղու ճակատագիրը՝ ՀՀ-ՌԴ հակասությունների կենտրոնում

«Հրապարակ». Ինչու է Լուսինե Բադալյանի մուտքը ՌԴ արգելվել

«Հրապարակ»․ Ռուսները նորից «բռնել» են սուտը

«Հրապարակ»․ Նորից ուսուցիչ է ձերբակալվել

«Հրապարակ»․ Վերադառնում են կառուցողական փուլ

Ընդդիմադիրների ունեցվածքը՝ իշխանությունների թիրախո՞ւմ․ ինչ է կատարվում Երևանում․ «Ժողովուրդ»