Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը պլանավորում է շարունակել ռուսական զենքի գնումները, սակայն հավելել է, որ այդ գործընթացը օբյեկտիվ պատճառներով կանգ է առել, Ադրբեջանի նախագահն այդ մասին ասել է ռուսական «Ռիա Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում։
Անդրադառնալով հարցին, թե Ադրբեջանը պլանավորո՞ւմ է շարունակել սպառազինություն գնել Ռուսաստանից՝ Ալիևը պատասխանել է․ «Այո, պլանավորում է, բայց պետք է ասեմ, որ նվազագույնը վերջին երեք տարիներին ռուսական զենքի գնման պայմանագրեր չեն ստորագրվել»։
Ալիևի խոսքով՝ նոր պայմանագրերի ժամանակավոր բացակայությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ռուսական ռազմարդյունաբերական համալիրն աշխատում է ներքին սպառման համար։