Վանուատուում տեղի ունեցած 7,4 մագնիտուդով երկրաշարժից հետո փրկարարները շարունակում են փլատակներում փնտրել ողջ մնացածներին։ Երկրաշարժի զոհերի թիվը հասել է 14-ի, այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ Զոհերի թվում կա Չինաստանի 2 քաղաքացի։
Ավելի քան 200 մարդ վիրավորվել է։ Որոնողափրկարարական աշխատանքները կենտրոնացել են երկու փլուզված շենքերի տարածքում։ Փլատակներում գտնվող 3 մարդ կապի մեջ է փրկարարների հետ։ Ենթադրվում է, որ փլատակներում էլի մարդիկ կան։
Խաղաղօվկիանոսյան այս պետությունում երկրաշարժը տեղի էր ունեցել դեկտեմբերի 17-ին՝ մեծ ավերածություններ անելով։