ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ անում է հնարավոր ամեն ինչ ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու համար, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին Դոնալդ Թրամփը հայտարարել է մամուլի ասուլիսի ժամանակ։
«Սա կոտորած է, որը մենք չենք տեսել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։
Այն պետք է դադարեցվի, և ես անում եմ հնարավոր ամեն ինչ, որպեսզի դադարեցնեմ դա»,- ասել է նա՝ նկատի ունենալով Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու ջանքերը: