Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Երկերեսանիության «լակմուսի թուղթը». «Փաստ»


«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ Բաքվում աշխատանքներն սկսեց ՄԱԿ-ի՝ Կլիմայական փոփոխության համաժողովը կամ, ինչպես ավելի հայտնի է, СОР 29-ը: Ի դեպ, համաժողովը հյուրընկալող Ադրբեջանը СОР 29-ի նախագահ է նշանակել Մուխթար Բաբաևին՝ իրենց էկոլոգիայի և բնական պաշարների նախարարին, որը SOCAR-ի՝ Ադրբեջանի ազգային նավթային ընկերության նախկին փոխնախագահն է: Շատ «համահունչ» նշանակում է: Հայտնի է, որ այս կարևոր միջազգային համաժողովը Բաքվում տեղի է ունենում զուտ այն պատճառով, որ Հայաստանը ղեկավարող Փաշինյանն այդ հնարավորությունը կամովին զիջեց Ալիևին: Դրա դիմաց Ալիևը մի քանի ռազմագերիների բաց թողեց:

Հարկավ, շատերն էին այս համաժողովը դիտարկում որպես հնարավորություն՝ Ադրբեջանի վրա հավել յալ ճնշում գործադրելու և, օրինակ՝ Բաքվի կողմից բանտարկված՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանն ու այլ պատանդների վերադարձին հասնելու համար: Շատերը, բայց ոչ ՀՀ ղեկավարությունը՝ ի դեմս Փաշինյանի:

Ի՞նչ է ցույց տալիս այս ամենը: Նախ՝ Ալիևը կարողացավ հնարավորինս ձգձգել «խաղաղության պայմանագրի» հարցը. չնայած ԱՄՆ հեռացող նախագահ Բայդենի ուղիղ հայտարարություններին՝ մինչև СОР 29-ը պայմանագիր կնքելու մասին, ոչինչ էլ տեղի չունեցավ: Իսկ հիմա՝ առավել ևս. ԱՄՆ նախագահ է ընտրվել Թրամփը, ու կարելի է չկասկածել, որ Թուրքիան ու Ադրբեջանը կփորձեն այդ չարաբաստիկ «պայմանագրի» կնքումը հնարավորինս թանկ «վաճառել» ամերիկյան նոր վարչակազմին:Մյուսը, ինչը հատկանշական է և ինչին առիթ ունեցել ենք անդրադառնալու, դա Արևմուտքի, այսպես ասած, դեմոկրատիայի օրենսդիրներ ներկայացող տերությունների երկդիմի, եթե ոչ՝ երկերեսանի դրսևորումն է: Անխտիր բոլորը տեղյակ են, թե ինչ է իրենից ներկայացնում Ադրբեջանը:

Դա դասական արևել յան, ժառանգական բռնատիրական պետություն է՝ Ալիևի կլանի ղեկավարման ներքո, որը թաթախված է կոռուպցիայի, մարդկության դեմ հանցանքների, ցեղասպանական բնույթի ոճրագործությունների մեջ:

Հավել յալ զավեշտ է բնակլիմայական փոփոխությունների համաժողովը հենց Բաքվում անցկացնելը: Այո, առանձին արևմտյան երկրներում եղան СОР 29-ը Բաքվում անցկացնելու դեմ ուղղված դրսևորումներ, բայց ոչ մեկի դեպքում բանը չհասավ կառավարության կամ պետության ղեկավարի մակարդակով հայտարարության: Իսկ առանձին դիտարկումներ էլ ավելի շատ ուղղված էին նման երկրում անցկացվող համաժողովին իրենց մասնակցությունը ինչ-որ կերպ արդարացնելուն:Մյուս հետաքրքրական հանգամանքն այն է, որ օտարերկրյա առանձին գործիչների, ազդեցիկ կամ հայտնի կառույցների հայտարարությունները, որ СОР 29-ի հետ կապված անհրաժեշտ է ազատ արձակել Բաքվի կողմից բանտված, գործնականում՝ գերեվարված հայերին, գործնականում ոչ մի աջակցություն չստացան Հայաստանի գործող իշխանության կողմից:

Ավելին, Փաշինյանն անգամ լրացուցիչ «հարվածեց» Ռուբեն Վարդանյանին, որը Բաքվում գերության մեջ է: Մի խոսքով, Բաքվում մեկնարկած համաժողովը յուրատեսակ լակմուսի թուղթ դարձավ ոչ միայն Հայաստանի իշխանությունների իրական մտադրությունների ու ցանկությունների, այլև արևմտյան աշխարհի «գետնի վրա» շահերի ու հետաքրքրությունների առումով:

Լրահոս

Ընտանիքներ են մտնում, սպառնում, շանտաժի ենթարկում, կալանավորում․ սա դեռ ընտրությո՞ւն է». Տիգրան Աբրահամյան
Հայտնի են Վարդենիս համայնքում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Մեծամորում բախվել են «Toyota»-ն և «Ford Mustang»-ը․ կա 1 զոհ․ 4 վիրավորներց մեկը հղի կին է
«Գործարար»՝ 5504, «Քաղաքացիական պայմանագիր»՝ 4681 ձայն. Ստեփանավան համայնքի նախնական արդյունքները
Վայքում ՔՊ-ն ստանում է ձայների 96.12%-ը. Նոր տվյալներ են հրապարակվել
Գավառում «Համերաշխություն» դաշինքը Գուրգեն Մարտիրոսյանի գլխավորությամբ ստանում է քվեների 81.3%-ը
ՔՊ-ն ամենաքիչ քվեները ստացել է Եղեգնաձորում, ամենաշատը` Վայքում ու Արմավիրում. արդյունքները ըստ ՏԿԵ նախարարի
Սկանդալ ընտրություններից առաջ․ ԶԼՄ-ները բացահայտել են «Մոսադի արքայազնի» հետ Նեթանյահուի գաղտնի հանդիպման մանրամասները
Մեղրիում, Քաղաքացիական պայմանագիրը ստացավ 70% վստահություն՝ Սերգո Գալստյանի գլխավորությամբ. ՔՊ
Միգրացիայից մինչև ինքնիշխանություն․ Մարին Լը Պենը ներկայացրել է «Ֆրանսիայի վերածննդի» ծրագիրը
«Քարի լիճ» տանող ավտոճանապարհին արգելափակված ավտոբուսի 49 ուղևորները տեղափոխվել են Ամբերդ բնակավայր
Այս պահին Եղեգնաձորում ՔՊ-ն պարտվում է
«Նրանք նմանակում են Բերիային». Մասկը պատասխանել է իր ձերբակալությունը պահանջող քննադատներին
Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն
Արտաշատի Վարդաշեն գյուղում ՀՅԴ-ն հավաքել է 51% ձայն
Արտաշատի Վարդաշեն գյուղում ՀՅԴ-ն հավաքել է 51% ձայն
Կիրանցում ՔՊ-ն ստացել է ձայների 88.89%-ը. Վահագն Ալեքսանյան
Axios․ Նեթանյահուն խնդրել է Թրամփին կրկին աջակցել իրեն Իսրայելում ընտրություններից առաջ
FT-ի հարցումը․ Ամերիկացիների մոտ 70%-ը մտահոգված է Թրամփի վարչակազմում առկա կոռուպցիայով

Լրացուցիչ նորություններ

...

Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով

Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի

Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն

Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»

«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»

«Հրապարակ»․ Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է

Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»

Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ

ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»

Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր

Հայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունը

Ստեփանավանում՝ 10 ձերբակալված, Սև ծովում խորտակված նավում՝ ուկրաինացիներ ու ադրբեջանցիներ

Հանձնարարական է իջեցվել․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

«Հրապարակ»․ Հանձնարարական է իջեցվել

ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ ի՞նչ է սպասվում իշխանականներին․ «Ժողովուրդ»

Ե՞րբ կարող է չեղարկվել ուսանողական վիզան․ ԱՄՆ դեսպանատուն

Ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են․ Պուտին