Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»



«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի ներքաղաքական օրակարգն այսօր վաղուց դուրս է եկել ինքնավար զարգացման տրամաբանությունից և ամբողջությամբ հանգել է մի գոյաբանական հանգուցալուծման, որտեղ իշխող համակարգի պահպանումն ուղղակիորեն կապված է արտաքին՝ մասնավորապես Բաքվից թելադրվող պահանջների հետ։ Լրագրողների հետ վերջին ճեպազրույցի ընթացքում հստակ երևաց, որ Նիկոլ Փաշինյանն, ըստ էության, այլևս ի վիճակի չէ քողարկելու այն իրողությունը, որ իր քաղաքական իշխանության հետագա հարատևումը մեծապես պայմանավորված է Ադրբեջանի նախագահի պարտադրած սահմանադրական փոփոխությունների օրակարգով։Անդրադառնալով խաղաղության պայմանագրի հնարավոր ստորագրման ժամկետներին՝ վարչապետը հայտարարեց. «2027-2028 թվին պետք է ստորագրենք, այս տարի դժվար հասցնենք»։

Լրագրողի այն դիտարկմանը, թե արդյո՞ք այս հաշվարկների հիմքում ընկած է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու անհրաժեշտությունը, քանի որ հայտնի է, որ պայմանագիրը ստորագրված չէ Ադրբեջանի այն ակնկալիքի պատճառով, թե Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, Փաշինյանը պատասխանեց. «Ես ասել եմ, որ մենք Սահմանադրությունը Ադրբեջանի հետ չենք քննարկում, որովհետև դա մեր ներքաղաքական օրակարգն է»։ Միաժամանակ, նա բացահայտեց ադրբեջանական կողմի դիրքորոշումը՝ նշելով.

«Նրանք ասել են, որ իրենք ընդունում են, որ Սահմանադրության հարցը Հայաստանի ներքաղաքական կյանքի հարցն է, ներքին հարցն է, պարզապես նրանք մեզ տեղեկացնում են, իրազեկում են, քանի որ մենք քննարկում ենք խաղաղության համաձայնագրի հետ կապված հարցը, որ իրենք ունեն այդպիսի քաղաքական դիրքորոշում»։Այս համատեքստում իշխանության կողմից շրջանառության մեջ դրվող «հաճելին օգտակարի հետ համատեղելու» թեզը սոսկ մանիպուլ յատիվ քողարկում է։ Փաշինյանը հռետորական հարցադրմամբ փորձեց արդարանալ.

«Ինչն է մեզ խանգարում, որպեսզի մենք հաճելին համատեղենք օգտակարի հետ, այսինքն՝ մենք այնպես թե այնպես, այսինքն՝ հիմա, որ Ադրբեջանը այդպիսի բան է ասում, մենք ասենք՝ վերջ, մենք մեր օրակարգից հրաժարվում ենք, չենք գնալու այս ճանապարհով»։ Սակայն այս բառախաղերի և մշուշոտ ձևակերպումների հետևում առաջանում է խորը տրամաբանական փակուղի. բացարձակապես անհասկանալի և միգավորված է մնում, թե պետության հիմնարար օրենքն արտաքին թելադրանքով ջնջելու և վերաշարադրելու այս գործընթացում կոնկրետ որն է համարվում «հաճելին» և որը՝ «օգտակարը»։ Չնայած այս շփոթին՝ հռետորաբանության հակառակ կողմում հստակորեն ընթերցվում է անխուսափելի խոստովանությունը. «Ոչ, մենք պետք է գնանք այդ ճանապարհով, և մենք պետք է նոր Սահմանադրություն ունենանք»։Այստեղ է, որ ի հայտ է գալիս Փաշինյանի քաղաքական տեխնոլոգիայի խորքային ճգնաժամը։ Տարիներ շարունակ նրա քաղաքական կենսունակության հիմնական հենասյունը եղել է հանրային վախերի շահարկումն ու «վախի վաճառքը»։

2020 թվականի աղետալի պատերազմից ու Արցախի կորստից հետո իշխանության վերարտադրությունն ապահովվեց հենց պատերազմի վերսկսման անմիջական սպառնալիքով հասարակությանը ահաբեկելու միջոցով։ Այժմ, սակայն, այդ ռեսուրսը սպառման եզրին է։ Եթե Բաքվի պահանջները չկատարվեն, և խաղաղության պայմանագիրը չստորագրվի, վախի վրա հիմնված քաղաքական մոդելը վերջնականապես կփլուզվի, իսկ իշխանությունը կզրկվի հանրությանը որևէ նոր «պրոդուկտ» առաջարկելու հնարավորությունից։Հենց այս գիտակցումով են պայմանավորված նաև արտահերթ ընտրությունների հնարավորության և սեփական քաղաքական ուղու վախճանի մասին նրա ուշագրավ խոստովանությունները։ Փաշինյանը հստակեցրել է. «Առաջիկայում մենք կհրապարակենք Սահմանադրության նախագիծն ու կսկսենք հանրային և՛ քննարկումներ, և՛ կուղարկենք խորհրդարան»։

Ըստ որում, վարչապետը բացահայտ շեշտել է սեփական քաղաքական ապագայի գինը. «Ինձ համար քաղաքական նպատակն սա է, և ես ակնկալում եմ, որ Հայաստանի ժողովուրդը կսատարի այս քաղաքական գծին. եթե կպարզվի՝ Հայաստանի ժողովուրդը չի սատարում այս քաղաքական ուղուն, ես իմ քաղաքական գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում կհամարեմ սպառված»։

Սակայն այս ամենի հետևում չափազանց միամիտ կլիներ տեսնել միայն անկեղծության կամ կամավոր հեռանալու դրսևորում։ Քաղաքական վերլուծության տրամաբանությունը հուշում է, որ սեփական քաղաքական մայրամուտի և գործունեության ավարտի մասին այս ահազանգերը, հնարավոր է, Նիկոլ Փաշինյանի հերթական հաշվարկված բլեֆն են, հանրային սուսերամարտի հին տակտիկա՝ ուղղված ուշադրության շեղմանն ու հերթական հոգեբանական ճնշմանը։ Հայտարարելով, թե իր գոյությունը կախված է այս օրակարգի հաջողությունից, նա փաստացի պատանդ է վերցնում ողջ պետական համակարգը՝ վերջին խաղաթուղթն օգտագործելով կա՛մ սահմանադրական պահանջները հանրությանը պարտադրելու, կա՛մ էլ ցանկացած անհաջողության պատասխանատվությունը վերջնականապես ժողովրդի վրա բարդելու համար։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


Լրահոս

Պուտինի կոշտ ուղերձն ու Եվրոպայի նոր քայլերը. Լարված մթնոլորտ և սուր ելույթներ՝ ԱԺ-ում
Ուկրաինայի նախկին վարչապետի նախկին խորհրդականի ավտոմեքենան պայթեցնելու մեջ կին է կասկածվում
Կալանքով փորձում են կոտրել մարդու կամքը․ Մխիթարյան (տեսանյութ)
Ես երջանիկ չեմ լինի, քանի դեռ իմ պետությունն ազատագրված չէ. Մանթաշյան (տեսանյութ)
Հակաժողովրդական գործընթացները պետք է հստակ գնահատական ստանան. Խաչատրյան
Ո՞վ է ասում, որ բնական մահ է սա. ես իրավունք ունեմ այդ կասկածը հայտնելու. Նահապետյան
2018-ի ընկալումը չի եղել նրա մասին, որ 2026-ին ռեկորդային թվի քաղաքական բանտարկյալներ ունենանք
2018-ին իմ երեխային SMS էիք անում, ասում՝ արի մորդ դագաղը մորգից տար. Նաիրա Զոհրաբյան
Լևոն Զուրաբյանը սկանդալային գաղտնիք բացեց, թե երբ է Նիկոլ Փաշինյանը հեռացվել ՀԱԿ շարքերից
Այ փսլնքոտներ, եկել մե՞զ եք ասում՝ ով է ռուսամետը, ով՝ արևմտամետը․ Արամ Մանուկյան
Կարմիր գծեր էր անցել, իսկ Հ1-ը լավ արեց, որ չմոնտաժեց. Բորիս Մուրազին՝ եթերային միջադեպի մասին
Աշխատանքային խորհրդակցություն Կոտայքի մարզպետի աշխատակազմում
Կարևոր
Կրթությունը՝ վստահության հարթակ. Թամարա Վարդանյանը՝ Հայ-ռուսական II գիտակրթական համաժողովի պանելային քննարկման մոդերատոր
Ավինյանը հակադարձում է Հակոբյանին, դատավորների դեմ գործեր են հարուցվել․ նոր զարգացումներ
Խցանումների շուրջ բանավեճ՝ իշխանության ներսում․ միջազգային լարվածություն, սպառնալիքներ ու սրացումներ
Եթե Արսեն Գևորգյանը կալանավայրում չլիներ, համոզված եմ՝ այդ մահը չէր լինի. Ղազինյան
Քինախնդրության զոհ՝ քաղբանտարկյալ ունեցանք «Ուժեղ Հայաստան»-ից». Սուրենյանց
ՈՒղիղ․ Խորհրդարանական լսումներ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ
Ավինյանը հունից դուրս եկավ. «Մինչև վարչապետն ուղիղ չի ասում, բան չի լինում»
Աննա Հակոբյանի հարցերն ու Ավինյանի պատասխանը. քաղաքապետը խոսել է երթևեկության «թեզերի» մասին

Լրացուցիչ նորություններ

...

Պուտինի կոշտ ուղերձն ու Եվրոպայի նոր քայլերը. Լարված մթնոլորտ և սուր ելույթներ՝ ԱԺ-ում

Condé Nast Traveller-ը Հայաստանը ներառել է 2027 թվականին ճանապարհորդելու լավագույն վայրերի ցանկում

Փաշինյանին պետք է թեթև ռուսամետ, վերահսկելի ընդդիմություն․ Արմեն Բաղդասարյան

Նոր Սահմանադրություն․ Ալեն Սիմոնյանը կզրկվի՞ պաշտոնից, նախարարների դեմ վարույթներ կլինե՞ն

Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»

Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանին

Բաղրամյան պողոտայում քաղաքացուն սպանողը հոգեկան խնդիրներ է ձեռք բերել պատերազմից հետո. մանրամասներ

Նախարարների նկատմամբ վարույթ կհարուցվի՞

Uber-ը հայտնել է օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի մասին

Համացանցը կործանո՞ւմ է երեխաներին․ թմրանյութեր, և վտանգավոր խաղեր․ ո՞ւր է նայում պետությունը

Հայաստան-Թուրքիա սահմանին երկաթուղու շինաշխատանքներ. Լրտեսություն, հարձակումներ ու նոր լարվածություն

Արմեն Գրիգորյանը խառնել է ՔՊ-ի խաղաքարտերը․ Նոր պաշտոն՝ խոշոր աշխատավարձով

Արմեն Գրիգորյանը կհամալրի՞ ընդդիմության շարքերը. «Հրապարակ»

Արսեն Գեւորգյանի մահը ծանր տրամադրություններ է առաջացրել Ստեփանավանում. «Հրապարակ»

Բնապահպան Լենա Նազարյանի ամուսինը՝ Թեղուտի հանքում․ նոր պաշտոն՝ խոշոր աշխատավարձով․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ». Արմեն Գրիգորյանը խառնել է ՔՊ-ի խաղաքարտերը․ պաշտոնից հեռացված նախկին ԱԽ քարտուղարը բացեց փակագծերը

«Հրապարակ»․ Լեւոն Քոչարյանի օգնականը հայց է ներկայացրել ԱԺ աշխատակազմի դեմ

«Ժողովուրդ». Աշխատավարձերի բարձրացման նախագիծը բունտ է առաջացրել պետական համակարգում․ Փաշինյանը ստիպված նահանջել է

«Ժողովուրդ» . «Ուժեղ Հայաստանում» թեժ քննարկումներ են. նոյեմբերի 17-ին կորոշեն՝ շարունակե՞լ աշխատանքը ԱԺ-ում, թե՞ բոյկոտել

Իշխանությունը կընդունի ընդդիմության առաջարկը. Ալեն Սիմոնյանը փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը