Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»



«Փաստ» օրաթերթը գրում է.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունը՝ խորհրդարանական արտահերթ ընտրությունների հնարավորության վերաբերյալ, եթե Ազգային ժողովը հավանություն չտա Սահմանադրության փոփոխություններին, քաղաքական դաշտում ստեղծել է որակապես նոր իրավիճակ: Իշխանության կողմից նման սցենարի ակնարկն անմիջապես արժանացավ ընդդիմադիր ուժերի կոշտ ու միանշանակ արձագանքին:Անդրադառնալով ստեղծված իրավիճակին՝ «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը նշել է, որ Փաշինյանն ու «Քաղաքացիական պայմանագիրը» սեփական քայլերով, ըստ էության, ընդունել են հերթական զիջումը:

Նրա ընդգծմամբ՝ Սահմանադրության փոփոխման ողջ գործընթացը թելադրված է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պահանջով, մինչդեռ Հայաստանը չպետք է սեփական Մայր օրենքը փոխի Բաքվի պարտադրանքով: Խոսելով նոր ընտրությունների հավանականության մասին՝ Աբրահամյանը փաստել է, որ 2021 թվականի համեմատությամբ ընդդիմադիր ուժերի ստացած քվեներն ավելացել են շուրջ 80 տոկոսով, և արտահերթ ընտրությունների դեպքում իշխանությունը կարող է կորցնել դիրքերը:Այնուհետև «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հանդես է եկել հրապարակային հայտարարությամբ. «Մենք պատրաստ ենք։ Միա՛յն օրն ասեք։ Մարդիկ պետք է բարձրացնեն իրենց ձայնը ձեր անվերջանալի զիջումների դեմ»։ Սա, ըստ էության, նշանակում է, որ ընդդիմությունն ընդունում է նետված ձեռնոցը և պատրաստ է քաղաքական հանգուցալուծումը փնտրել ընտրական գործընթացների միջոցով:Այս զարգացումն իր մեջ պարունակում է երկու առանցքային ուղերձ, որոնք էապես փոխում են քաղաքական օրակարգը:

Առաջին հերթին, ընդդիմությունը վերջնականապես մերժում է որևէ տեսակի բանակցություն կամ քննարկում Ալիևի պարտադրանքով Սահմանադրության փոփոխության հարցում: Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից ևս հնչել է նույն դիրքորոշումը՝ իշխանությունների հետ օրակարգում գտնվող սահմանադրական փոփոխությունների թեմայով քննարկելու ոչինչ չկա:

Սա նշանակում է, որ Սահմանադրության շուրջ քաղաքական կոնսենսուսի հասնելու իշխանության փորձերը լիովին ձախողված են, և հարցը դուրս է գալիս խորհրդարանական երկխոսության տիրույթից:Երկրորդ կարևոր ուղերձն այն է, որ ընդդիմադիր դաշտը պատրաստ է գնալ խորհրդարանի լուծարմանն ու արտահերթ ընտրությունների նշանակմանը՝ գործընթացը տեղափոխելով ժողովրդի վստահության քվեի հարթակ: Հրաժարվելով իշխանության հետ փոխզիջումային քննարկումներից՝ ընդդիմությունը Սահմանադրության փոփոխության հարցը կապում է անվերջանալի զիջումների քաղաքականության հետ և առաջարկում է հանրությանը գնահատական տալ դրան հենց քվեատուփերի մոտ:

Այսպիսով, Նարեկ Կարապետյանի հրապարակային արձագանքից հետո ակնհայտ է դառնում, որ երկրում մեկնարկում է նոր քաղաքական փուլ: Հենց իշխանությունների վարած անվերջանալի զիջողականության քաղաքականությունն է իրավիճակը հասցրել այն կրիտիկական կետին, որտեղ միակ հնարավոր ելքը դառնում է արտահերթ ընտրությունների միջոցով հանգուցալուծումը, ինչը մոտ ապագայում կարող է արմատապես վերաձևել Հայաստանի քաղաքական լանդշաֆտը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


Լրահոս

Թրամփը խոստովանել է ուկրաինական կարգավորման համար մաքսատուրքերի անարդյունավետությունը
Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»
«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»
«Հրապարակ»․ Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է
Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»
Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ
ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»
Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր
Արսեն Զախարյանը գոլի հեղինակ է դարձել Եվրոպա լիգայի խաղում
ՊԵԿ-ում քննարկվել են ԱՄՆ-ի հետ մաքսային և սահմանային անվտանգության ծրագրերը
Մոսկվան և Կիևը պայմանավորվել են հրադադարի շուրջ՝ խաղաղ բնակիչներին տարհանելու համար
Հայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունը
Ստեփանավանում՝ 10 ձերբակալված, Սև ծովում խորտակված նավում՝ ուկրաինացիներ ու ադրբեջանցիներ
Կարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ծանոթացել ծառայության կազմակերպմանը
Նրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին
«Կիմ Չեն ընյան» ընտրություններ. շատերը վախենում են Նիկոլի տեռորից. Համբարյան
Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են
ԹՐԻՓՓ համաձայնագիրը հասավ ԱԺ․ Գաղտնի հաշիվների մեղադրանքներ՝ Քուշների հասցեին
Դատարանը երկարաձգեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը

Լրացուցիչ նորություններ

...

«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»

«Հրապարակ»․ Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է

Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»

Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ

ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»

Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր

Հայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունը

Ստեփանավանում՝ 10 ձերբակալված, Սև ծովում խորտակված նավում՝ ուկրաինացիներ ու ադրբեջանցիներ

Հանձնարարական է իջեցվել․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

«Հրապարակ»․ Հանձնարարական է իջեցվել

ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ ի՞նչ է սպասվում իշխանականներին․ «Ժողովուրդ»

Ե՞րբ կարող է չեղարկվել ուսանողական վիզան․ ԱՄՆ դեսպանատուն

Ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են․ Պուտին

Ցնցումների մեջ է հայտնվելու քաղաքական դաշտը․ նոր «աժիոտաժ» է սպասվում

Եվրոպայի փողոցները եռում են․ ցույցեր Հունաստանում, Ալբանիայում ու Ֆրանսիայում

Կիևը հրթիռակոծվում է, Պուտինը պատրաստ է բանակցել․ Եվրոպան փնտրում է իր դերը

Հուսով ենք՝ հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումների հարցը մոտ ժամանակներս կլուծվի