Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Ժողովուրդ». Բիշքեկ մեկնելուց առաջ Ալեն Սիմոնյանը փորձում է «խմբագրել» Ռուսաստանի մասին իր խոսքերը



«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի նախկին նախագահ Ալեն Սիմոնյանը Բիշքեկ մեկնելուց առաջ, կարծես, փորձում է վերախմբագրել Ռուսաստանի վերաբերյալ իր նախկին խոսքերի շուրջ ձևավորված քաղաքական պատկերը։

Պատահական չէ, որ հենց այս ժամանակահատվածում Նիկոլ Փաշինյանի ընտանեկան լրատվամիջոցը հրապարակեց Ալեն Սիմոնյանի և «Ժողովուրդ» օրաթերթի միջև դատական վեճի մասին լուր՝ շեշտադրելով, որ դատարանը պարտավորեցրել է լրատվամիջոցին հերքել Սիմոնյանին վերագրված՝ Ռուսաստանի կործանման վերաբերյալ հայտարարությունները։ (Armtimes.com)

Սակայն հրապարակված դատական ակտի հետևում մի ամբողջ պատմություն կա, որի մասին իշխանական լրատվամիջոցը լռում է։

Ի՞նչ էր գրել «Ժողովուրդ»-ը

2025 թվականի հունվարի 28-ին «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակել էր «ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ալեն Սիմոնյանը սպասում է Ռուսաստանի կործանմանը՝ նշելով, որ դա բացելու է նոր հեռանկարներ. մանրամասներ փակ նիստից» վերտառությամբ հոդվածը։

Խոսքը հունվարի 23-ին Ալեն Սիմոնյանի և Հյուսիսային Եվրոպա-Բալթյան ութնյակի՝ Nordic-Baltic Eight ձևաչափի խորհրդարանների ղեկավարների ու ներկայացուցիչների հետ հանդիպման մասին էր։

«Ժողովուրդ»-ի աղբյուրը՝ հանդիպմանը մասնակցած բալթյան երկրներից մեկի խորհրդարանական ներկայացուցիչը, հայտնել էր, որ փակ հանդիպման ընթացքում Սիմոնյանը խիստ հակառուսական գնահատականներ է հնչեցրել։ Մեր հրապարակման համաձայն՝ խոսք էր գնացել Ռուսաստանի պարտության ու հնարավոր կործանման և դրա հետևանքով Հայաստանի ու բալթյան երկրների համար նոր հեռանկարների մասին։

Դեռ հրապարակումից առաջ «Ժողովուրդ»-ը դիմել էր նաև Ալեն Սիմոնյանի խոսնակին՝ ներկայացնելով տեղեկությունը և հնարավորություն տալով արձագանքել։ Պատասխանը եղել էր, որ ԱԺ նախագահը նման հայտարարություններ չի արել։ Այսինքն՝ նյութում ներկայացված էր նաև Սիմոնյանի կողմի պաշտոնական դիրքորոշումը։

Հրապարակումից հետո Ալեն Սիմոնյանը պահանջեց հերքում, ապա դիմեց դատարան։

Իսկ որտե՞ղ է փակ հանդիպման ձայնագրությունը

Դատական վեճի ընթացքում «Ժողովուրդ» օրաթերթի համար առանցքային խնդիր էր պարզել՝ ի վերջո ի՞նչ է բառացիորեն ասել Ալեն Սիմոնյանը փակ հանդիպման ընթացքում։

Խմբագրությունը Ազգային ժողովից պահանջել էր հանդիպման տեսագրությունը կամ ձայնագրությունը, որը կարող էր վերջնականապես պատասխանել այս հարցին։ Սակայն այն «Ժողովուրդ»-ին չտրամադրվեց։

Այսինքն՝ խմբագրությունը զրկված մնաց ամենաուղիղ ապացույցը դատարանին ներկայացնելու հնարավորությունից։

«Ժողովուրդ»-ը, այնուամենայնիվ, գտավ հանդիպմանը ներկա մեկ այլ անձի՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանին։

Խաչատրյանը «Ժողովուրդ»-ի հետ տեսազրույցում հաստատել էր, որ փակ հանդիպման ընթացքում իսկապես Ալեն Սիմոնյանը Ռուսաստանի Դաշնության հասցեին բավականին կոշտ արտահայտություններ է հնչեցրել։

Սակայն դատարանում այդ հանգամանքը ևս չդարձավ լիարժեք քննության առարկա. Արթուր Խաչատրյանը որպես հանդիպմանը ներկա անձ չլսվեց դատարանում, ինչը հնարավորություն կտար դատարանում պարզաբանել փակ հանդիպման իրական բովանդակությունը, իսկ Ազգային ժողովից հանդիպման ձայնագրությունը կամ տեսագրությունը դառարանն ընդհանրապես չպահանջեց:

Ուստի հարցը շարունակում է մնալ․ եթե գոյություն ունի փակ հանդիպման պաշտոնական ձայնագրություն կամ տեսագրություն, ինչո՞ւ այն չդարձավ վեճի հանգուցալուծման հիմնական ապացույցը։

Ի՞նչ է որոշել դատարանը

Դատավոր Լիանա Ներսիսյանը Ալեն Սիմոնյանի հայցը բավարարել է մասնակի։

Կարդում ենք, որ դատարանը պարտավորեցրել է «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊԸ-ին հերքել , որ Ռուսաստանի «ջախջախման, պարտության, վերանալու» և դրա արդյունքում Հայաստանի ու բալթյան երկրների համար «լավ հեռանկարներ» բացվելու վերաբերյալ ձևակերպումները չեն համապատասխանում իրականությանը։

Դատարանը Ալեն Սիմոնյանի հայցը մնացած մասով մերժել է։

«Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊԸ-ից հօգուտ Ալեն Սիմոնյանի պեըքէ բռնագանձվի ընդամենը 20 հազար դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար։

Փոխարենը դատարանը Ալեն Սիմոնյանից հօգուտ «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊԸ-ի պահանջում է բռնագանձել է 150 հազար դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրություն։

Այսինքն՝ հրապարակումներում ներկայացվող՝ «Ալեն Սիմոնյանը հաղթել է «Ժողովուրդ»-ին» պարզեցված պատկերը ամբողջությամբ չի արտացոլում դատական ակտի բովանդակությունը. հայցը բավարարվել է մասնակի, մնացած պահանջները մերժվել են, իսկ Սիմոնյանից խմբագրության օգտին բռնագանձվող դատական ծախսը բազմապատիկ գերազանցում է խմբագրությունից նրա օգտին բռնագանձվող գումարը։

Ինչո՞ւ հենց Բիշքեկից առաջ

Այս ամբողջ պատմության մեջ ուշագրավ է նաև ժամանակագրությունը։

Ալեն Սիմոնյանի քաղաքական գործունեության ընթացքում Ռուսաստանի հասցեին հնչեցրած մի շարք հայտարարություններ բազմիցս արձագանք են ստացել ռուսական քաղաքական և տեղեկատվական շրջանակներում։ Եվ այժմ, Բիշքեկ մեկնելու և ռուս գործընկերների հետ շփումների նախաշեմին, Նիկոլ Փաշինյանի ընտանեկան լրատվամիջոցը հատուկ շրջանառության մեջ է դնում դատական ակտը՝ «Ալեն Սիմոնյանը Ռուսաստանի կործանումը չի ցանկացել» վերնագրով։ (Armtimes.com)

«Ժողովուրդ» օրաթերթի գնահատմամբ՝ հրապարակման ժամանակագրությունը քաղաքական ենթատեքստ ունի։

Տպավորություն է ստեղծվում, որ Բիշքեկում ռուս գործընկերների հետ հանդիպումներից առաջ փորձ է արվում մաքրել Ալեն Սիմոնյանի շուրջ տարիների ընթացքում ձևավորված հակառուսական քաղաքական խոսույթի հետքը և նրան ներկայացնել ոչ թե Ռուսաստանի նկատմամբ թշնամական դիրքերից հանդես եկող, այլ գործընկերային հարաբերությունների կողմնակից գործիչ։

Սակայն մեկ հարց այդպես էլ անպատասխան է մնում։

Եթե «Ժողովուրդ»-ի հրապարակումն ամբողջությամբ իրականությանը չէր համապատասխանում, ապա ինչո՞ւ փակ հանդիպման տեսագրությունը կամ ձայնագրությունը չհրապարակվեց և չտրամադրվեց խմբագրությանը՝ հարցը դեռ 2025 թվականին մեկընդմիշտ փակելու համար։

Եվ ինչո՞ւ դատարանում չլսվեց հանդիպմանը ներկա պատգամավոր Արթուր Խաչատրյանի վկայությունը»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում


Լրահոս

Al Masirah. Սաուդյան Արաբիայի ուժերը 12 ժամվա ընթացքում Եմենի վրա արձակել են ավելի քան 130 հրթիռ և արկ
ԱՄՆ-ում տղամարդը ռինգում մենամարտել է ռոբոտի հետ (տեսանյութ)
Ծեծկռտուքից՝ կրակոց․ Երևանում գազային ատրճանակով կրակել են, 44-ամյա տղամարդը վիրավորվել է
Ռումինիայում բանկի արհեստական բանականության օգնականը հաճախորդին հիմար է անվանել
Սիգիրիա. ժայռի գագաթին կառուցված հին ամրոցը
2-ամյա աղջիկն ընկել է թոնիրը, կրկնակի վրաերթ, ինքնասպանություններ
Իտալիայի վարչապետը չի մասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային
Reuters. Հորմուզի նեղուցով նավերի տարանցումը շաբաթավերջին եռապատկվել է
Կրեմլը հույս ունի վերսկսել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները
El Pais. Սեուտայի ​​ցուցարարները հարձակվել են տեղի պատգամավորի մեքենայի վրա
Անկախ Հայաստանը՝ 35 տարեկան. 40 օր է պետք ՌԴ-ին ջախջախելու համար. Զելենսկի
ՀՀ իշխանությունները Բաքվի դիկտատորի հետ գնում են կեղծ խաղաղության. Սյուզաննա Ավետիսյան
Ի՞նչ խաղաղություն, եթե ՀՀ–ի տարածքում դեռ կան ադրբեջանական ԶՈՒ–եր, Բաքվում կան գերիներ. Մելոյան
ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ​​ներկայացուցիչը հայտարարել է, որ Վաշինգտոնը սպասում է, որ Թեհրանը կվերադառնա բանակցություններին
Սի Ծինփինը սեպտեմբերի 23-25-ը կայցելի Միացյալ Նահանգներ
Մեր խնդրանքն առ Աստված բարձրացրեցինք, որպեսզի անսասան լինի հայոց պետականությունը. Գարեգին Բ
Վեհափառ Հայրապետը ծաղիկներ խոնարհեց Արցախյան պատերազմների հերոսների շիրիմներին
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու բարձրաստիճան հոգևորականներ ժամանեցին Եռաբլուր
Կաթողիկոսին մեղադրող դատախազը չգիտեմ՝ ինչպես է գլուխը բարձին դնում, ինչ է մտածում․ Դիլբարյան
Կատարը հայտարարել է, որ չի կառուցելու Հորմուզը շրջանցող գազատարներ

Լրացուցիչ նորություններ

...

21 տարի առաջ Անկախության օրվա նախօրեին արված կանխատեսումներ և նախազգուշացումներ. Արմեն Այվազյան (տեսանյութ)

Արցախցի պաշտոնյաները զգուշավոր են դարձել. Հովիկ Աբրահամյանի եղբայրը ցուցմունք է տվել

«Հրապարակ»․ Արցախցի պաշտոնյաները զգուշավոր են դարձել

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի դատավոր Մարգարիտա Հարթենյանը

«Փաստ». Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը

«Ժողովուրդ». Գրատախտակի գնացած Արաքսյա Վարդանյանը ծանր վիճակում է․ նա արտասվում էր

«Հրապարակ»․ Գինարբուք՝ խորհրդարանում

«Փաստ». «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով

«Հրապարակ»․ Սեքսիստ Թագուհին

«Ժողովուրդ». Հովիկ Աբրահամյանի եղբայրը ցուցմունք է տվել և 26 մլն դրամ վերականգնել

«Փաստ». ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում

Ռուսական ռազմաբազան ՝ պահեստ․ Գրատախտակի գնացած պատգամավորը այլ կուսակցությունից է ՔՊ գնացել

«Հրապարակ». Մանվել Փարամազյանը Առուշ Առուշանյանի հետքերով է գնում

«Հրապարակ»․ ՔՊ–ում Պապոյանից ու Թորոսյանից պարզաբանում են պահանջելու

«Հրապարակ»․ ՔՊ-ի «դեմբելներն» առիթավորվել են եւ, ընդդիմությանը միացած, պատերի տակ Արաքսյա Վարդանյան են «քլնգում»

«Իրավունք». Ո՞վ է հայկին «դուխաթափ» արել

«Հրապարակ»․ Ով է տիրանալու Կապանատան բանալուն. իշխանական շրջանակները ցնցումների մեջ են ընկել

«Ժողովուրդ». Պատգամավորից՝ ՍԴ դատավոր․ ինչպես է փոխվել Վլադիմիր Վարդանյանի ունեցվածքը

«Հրապարակ»․ Ռուսական ռազմաբազան ՝ պահեստ

«Ժողովուրդ». ՔՊ-ում քննարկվում է Ավետ Կոնջոյանին և Հայկ Սարգսյանին կուսակցությունից հեռացնելու հարցը