Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ճահիճում ոչ մեկի համար լավ չի լինում. «Փաստ»


Փաստ օրաթերթը գրում է.

Վերջին օրերի բոլոր իրադարձությունները, Հայաստանում քաղբանտարկյալների թվի ավելացումը, ինչ խոսք, անարձագանք չմնացին: Հանրությունը բազմաշերտ է ու նաև՝ տարաբևեռ, բնականաբար, արձագանքներն էլ տարբեր են: Բայց այս տարաբևեռության մեջ կարելի է առանձնացնել երեք հիմնական շերտ կամ խումբ:

Առաջին խմբում այն մարդիկ, անհատները ու նաև կազմակերպություններն են, որոնք իրենց բողոքի ձայնն են բարձրացնում տեղի ունեցող անարդարությունների, պարզապես անընդունելի երևույթների հետ կապված, կամ ուղղակի իրենց աջակցությունն են հայտնում ակնհայտ քաղաքական պատճառներով հետապնդվող հայրենակիցներին:Հարյուրից ավելի հանրային դեմքեր աջակցություն հայտնեցին ԲՀԿ առաջնորդ, քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանին: Ավելի քան 300 կանայք աջակցություն հայտնեցին «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ, քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանին:

Մինչ այդ շատ մարդիկ, մտավորականներ աջակցություն էին հայտնել և մյուս քաղբանտարկյալների՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի, «Հայաքվեի» համակարգող Ավետիք Չալաբյանի համար: Եվ այլն, և այլն, ցավոք, ցուցակը շատ մեծ է:Ի դեպ, վաղուց հասունացել է Քաղբանտարկյալների պաշտպանության կոմիտե կամ նման մի կառույց ձևավորելու հրամայականը, և ողջունելի է, որ «սայլը տեղից շարժվել է», ու այսօր կազդարարվի համապատասխան հանձնաժողովի գործունեության մեկնարկը: Հուսանք՝ ձևավորվող հանձնաժողովի անդամներին էլ չեն քաղբանտարկի:Բայց վերադառնալով բուն ասելիքին՝ նկատենք, որ առաջին խմբում առանձնացված մեր հայրենակիցները, որոնք ակտիվ արձագանքում են, իրենց բողոքն են արտահայտում իշխանության գործողությունների առնչությամբ ու աջակցությունը՝ հետապնդվողներին, իհարկե, հրաշալի հասկանում են, որ օրվա իշխանությունն ընդհանրապես թքած ունի հասարակական կարծիքի վրա: Այդուհանդերձ, նրանք հասկանում են, որ լռելը ճիշտ չէ, ավելին՝ իրենք չեն կարող լռել, և իրենք իրենց քաղաքացիական բարձրության վրա են մնում:

Հնարավոր է նաև, որ այդ կերպ միգուցե ինչ-որ ելևէջներ հասնեն խուլ ու կույր ձևացող ու գլուխն ավազի մեջ թաղած «միջազգային հանրությանը»...Ըստ որում, ակտիվություն դրսևորողների մեջ կան մարդիկ, որոնք, հնարավոր է, այլ հարցերում համաձայն չեն այժմ քաղբանտարկյալի վիճակում հայտնված հայրենակիցների հետ, ունեն գաղափարական կամ ընկալումային տարաձայնություններ, սակայն չեն լռում: Այսօր, երբ այդ մարդիկ հայտնվել են դժվարության մեջ:Իզուր չի ասվում, որ իրական բարեկամը պարզվում է փորձության պահին:Հստակ առանձնացող երկրորդ խմբում անձինք են, որոնց այսօրվա հետապնդվողները, քաղբանտարկյալները անմիջականորեն օգնել են, լավություն են արել, աջակցել են այս կամ այն հարցում: Բայց արի ու տես, որ այդ «շահառուներից» կան շատերը, որ այսօր ծպտուն իսկ չեն հանում: Ընդհանրապես: Կարծում ենք՝ սա մարդկային տեսակի, անհատական հատկանիշների հարց է:

Գուցե երախտամոռ են, այսպես ասած՝ ուտողուրացող, միգուցե պարզապես վախենում են, որ եթե հանկարծ բան ասեն, իրենց անմիջապես կալանավորելու են, չեն ուզում «անդարդ գլուխները ցավի տակ դնել»: Մի խոսքով, ինչ ասես, կարող եք ենթադրել, ասել: Բայց մյուս կողմից՝ «լռության այդ սիրահարներին», պատկերավոր ասած, «բզել» պետք չէ: Ավելորդ է այդ հանրային պարսավանքը, հրապարակային հանդիմանանքը, թե՝ «ինչո՞ւ բան չեք ասում, ինչո՞ւ ձայն չեք հանում...», հատկապես ՝ մարզիկների ու «գրանտային կենդանասերների» ուղղությամբ: Քանի՞ գրոշ արժե, եթե ինչ-որ մեկը արտահայտվելու կամ «ձայն է հանելու» դիտողությունից հետո: Ամեն մեկն իր խղճով և իր խղճի առաջ է պատասխան տալիս, եթե ունի, իհարկե: «Ձայն հանողը» կարտահայտվի, նրան պետք չէ հատուկ «բզել»:

Իսկ եթե չի արտահայտվում, ուրեմն դա իր ընտրությունն է, իսկ մյուսները դրանից հետևություն են անում՝ հասկանալով, թե ով ով է:Եվ վերջապես՝ կա երրորդ խումբը, որի առկայությունն ավելի ցավալի է, և որում ներառվածները բերանները ջուր վերցրածներից ավելի վտանգավոր են: Խոսքը սոցցանցային միջավայրում «հայտնի» դարձած կամ ընդհանրապես անհայտ, հաճախ նույնիսկ առանց որևէ նկարի հանդես եկող ֆեյսբուքյան «ջրիմուռների» մասին է, որ օրորվում են իշխանական քարոզչության ալիքների տակ: Նրանց մասին, որոնք ձայնակցում, բազմաձայնում ու տարածում են փաշինյանական ագրեսիվ քարոզչության «թեզերն» ու «կտերը»: Շատերդ տեսած կլինեք նման «փայլատակումներ», թե՝ «խլե՛լ, վերցնե՛լ, բանտարկե՛լ...»: Անգամ ֆիզիկական հաշվեհարդարի ու ինքնադատաստանի ուղիղ կոչեր են անում: Այդ պղտոր «ջրերն» ընկած իրական ու առնվազն խղճահարություն հարուցող «օգտատերեր» կան, որ երևի կարծում են, թե՝ «էս է, խլելու են և ինձ տան»: Կարծում են, թե իրենց կյանքը փոխվելու է, շեյխերի պես են ապրելու:

Ոչ մի նման բան չի լինելու, իհարկե: Հանրագումարում, այդ կարգի անձանց նման «ուրախությունը» տևելու է մինչև այն պահը, երբ նույն իշխանությունները, նույն ոստիկանները, արդեն իր հարևանի մատնագրով, գալու են իրենից ավտոտնակը կամ այգին խլելու: Անձնական սեփականության դեմ ուղղված իշխանական ոտնձգությունները նշանակում են, որ նման երկրում իրավազրկված են անխտիր բոլորը:Ու այստեղ վերը ասվածից բխող մի անխուսափելի, «հայեցողական» հարց է ծագում. լավ, ինչո՞ւ մենք չենք սիրում կայացած, հաջողակ, այդ թվում՝ հարուստ մարդկանց: Չէ՞ որ մարդը տարիներ շարունակ ստեղծել է, մեկը երկուս է դարձրել, ջանքեր է գործադրել, այդ ամենի շնորհիվ հազարավոր մարդիկ աշխատանք ու կայուն եկամուտ ունեն:

Թեպետ ինչո՞ւ միայն հարստությունը: Հայաստանում, առհասարակ, շատ են մարդիկ, որոնք տանել չեն կարողանում հաջողության հասած անհատներին՝ լինի մարզիկ, երաժիշտ, թե գործարար կամ գիտնական:Այդ «տանել չկարողանալու» պատճառներն էլ հանրահայտ են. չսիրողների նախանձը, չկայացածությունը, նաև՝ ագրեսիվ քարոզչական «կտերի» տակ մնալը: Դե, հարուստ, ունևոր մարդկանց նկատմամբ նման թշնամական վերաբերմունքի արմատները կարող են մինչև խորհրդային անցյալ հասնել, նաև՝ ոչ վաղ անցյալի ինչ-ինչ հանգամանքներ իրենց ազդեցությունը կարող են թողած լինել: Միգուցե բոլոր հաջողակ մարդկանց չսիրողները նրանց մեջ տեսնում են տարբերվող, հանրությանը «մարտահրավեր նետող», գորշ զանգվածից առանձնացող, և ուրեմն՝ «հարթեցման» ենթակա հակառակորդի:Բայց հիմնականը, կարծում ենք, նախանձն ու չարությունն են: Նման բաներ կան բոլոր հասարակությունների մեջ (երևի): Բայց նախ՝ մեզ մեր հանրությունն է հետաքրքրում, որովհետև... մերն է, երկրորդը՝ մեր պարագայում այդ նախանձն ու չարությունը չափից ավելի շատ են, ըստ որում՝ բազմապատկված իշխանական համակարգված քարոզչությամբ ու «կտերով»:Ավելին, եթե մարդը արդյունքի է հասնում (ասենք՝ բուհ է ընդունվում), անպայման գտնվում են «մոտիկ մարդիկ» որոնք դա բացատրում են ինչ-որ հովանավորներով, «բախտով», «կաշառքով», չգիտես, թե էլ ինչով: Զրո խոսակցություն այն մասին, որ մարդն աշխատել է, ջանք է գործադրել, պայքարել է, նպատակ է դրել ու հասել: Եթե մեր հասարակության մեջ մեկը հասնում է հաջողության, դառնում է շատերի «աչքի փուշը», շատերն սկսում են ոչ թե մտածել, որ նա կարողացել է, ես էլ կկարողանամ, այլ հակառակը՝ ո՞նց թե նա կարողացել է, ամեն ինչ անենք, որ նրա համար վատ լինի:Բայց դա, մեծ հաշվով, ճահիճ է: Իսկ ճահիճում ոչ մեկի համար լավ չի լինում...


Լրահոս

Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամ
Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ)
Աբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության
Էրդողանն աջակցում է Ադրբեջանի շփումները ՀՀ-ի հետ. Անկյուն քշված առնետ․ Եվրոպան՝ Պուտինի մասին (տեսանյութ)
Մեր տնտեսությունը սահմանափակում ունի, շուկան շատ փոքր է․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
Ուկրաինան ԱՄՆ-ի զենքն արտահանում է Սուդա՞ն, Դանիայի կորած միլիոններ․ նոր միջադեպեր
«Արտաքին հարաբերությունները տոտալ տապալել եք»․ Վարդևանյանն՝ իշխանությանը
Օրվա ամենաուշագրավ կադրերը․ խորտակվող նավ, ժայթքող հրաբուխ ու անհավանական տեսարաններ
Կարևոր
Մոնակոն՝ Հայաստանի խոշոր ներդրումային նախագծերի նոր ուղղություն․ մեկնարկում է Armenia–Monaco Private Investment Roundtable-ի ծրագիրը
Հաջորդիվ ձգտելու եմ պահել աշխարհի առաջնության չեմպիոնությունը. Ասլանյան
Կարենից ավելի շուտ էի ոսկե մեդալ սպասում, բայց ամեն անգամ մի բան միշտ նրան խանգարում էր
Արշակ Սրբազանը հայց է ներկայացրել Ստեփան Ասատրյանի դեմ․ պահանջում է հերքում և 999 դրամի փոխհատուցում
222 հազար դոլարի ոսկու ձուլակտորներ․ մաքսանենգություն է կանխվել․ Լիցքավորման ժամանակ մեքենա է պայթել
10-ից 3 արտադրողի մոտ եղել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ. Պիպոյան
Թունյան․ Ինչո՞ւ են Հայաստանում օնլայն տաքսիների ուղևորափոխադրումների գները Վրաստանից 2-3 անգամ բարձր
Կաշառքի գործով ձերբակալություններ՝ Հարկադիրում. Ռուսաստանը պատրաստ է պատերազմի. Պուտինը` Եվրոպային
Չաղ Ռուստամը կրկին կալանավորվել է
ԱԺ-ում աթոռներով կռիվ, 10 ձերբակալություն, Բաքվում՝ 20 հայ․ ի՞նչ է կատարվում
Խաղաղության պայմանագրում սահմանադրական փոփոխությունների պահանջ չկա
Վարդևանյան․ Բարձր վճարներից տուժում են և՛ վարորդները, և՛ սպառողները

Լրացուցիչ նորություններ

...

766 մլն դրամ՝ «Էրեբունի-Երեւան 2808»-ի համար․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ

«Հրապարակ»․ Ուժեղն էլ դո՞ւք եք

«Հրապարակ»․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ

«Հրապարակ»․ Որքան գումար է ծախսվել «Էրեբունի-Երեւան 2808» տոնին

27 տարվա լռությունից հետո Ջհանգիրյանը խոսեց, Փաշինյանը հանձնարարեց ստուգել․ «Ժողովուրդ»

Փաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ Արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում

«Հրապարակ»․ Հող են պատրաստում Հայաստանում որոշ կուսակցությունների գործունեությունը կասեցնելու համար

«Փաստ». Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին

«Հրապարակ»․ Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է

«Ժողովուրդ». 2 ամիս Ծավում արգելեցին ջուր խմել, հիմա ասում են՝ սնդիկը նորմայի մեջ է․ ո՞վ է պատասխան տալու սրա համար

«Փաստ» . «Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին

«Հրապարակ»․ ՌԴ-ում Կոպիրկինին փոխարինողի անունն է քննարկվում

«Ժողովուրդ». Մարտի 1-ի գործով Փաշինյանի շահերը պաշտպանած, ապա դատավորի պաշտոնից հեռացված Գիվի Հովհաննիսյանը դիմել է ՄԻԵԴ

«Փաստ». «Ներողության» քաղաքականությունը. արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին

«Հրապարակ»․ Արմեն Գրիգորյանի կնոջ շինարարական ընկերությունը մի քանի խոշոր տենդեր է շահել

«Ժողովուրդ». Փաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ կիրակի օրը ՔՊ վարչության արտահերթ նիստ է

«Փաստ». ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով

«Փաստ». Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները

Առաքման ռոբոտներին մեղադրում են մարդկանց գաղտնի տվյալները հավաքելու մեջ

Միջադեպ է տեղի ունեցել «Ճրագ Հոլլ» ռեստորանային համալիրում. կան վիրավորներ