Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ»

Փաստը գրում է.

Հայաստանի քաղաքական կյանքի վերջին տարիների ամենակարևոր և ամենաշատ քննարկվող հասկացություններից մեկը դարձել է, այսպես կոչված, «խաղաղության օրակարգը», որը գործող իշխանությունները ներկայացնում են ոչ միայն որպես արտաքին քաղաքական ռազմավարություն, այլև որպես պետական գոյության, անվտանգության և զարգացման առանցքային նախապայման։Իշխանությունների մեկնաբանությամբ, տարածաշրջանում նոր պատերազմի վտանգը շարունակում է պահպանվել, իսկ Հայաստանի համար ամենամեծ մարտահրավերը հերթական լայնածավալ ռազմական բախումից խուսափելն է։

Այդ պատճառով էլ «խաղաղության օրակարգը» ներկայացվում է որպես կենսական անհրաժեշտություն, որպես այն սահմանագիծը, որի մի կողմում խաղաղությունն ու կայունությունն են, իսկ մյուս կողմում՝ պատերազմն՝ իր մարդկային, տարածքային, տնտեսական և հոգեբանական ծանր հետևանքներով։Հասկանալի է, որ պատերազմներից, զոհերից, կորուստներից և մշտական լարվածությունից հոգնած հասարակության մի զգալի հատվածի համար նման ուղերձները ընկալելի են եղել, իսկ անվտանգության շուրջ ձևավորված հանրային վախերն ու մտահոգությունները քաղաքական պայքարում դարձել են կարևոր գործոն։
Իրականում հենց այդ վախերի և խաղաղության անհրաժեշտության գաղափարի վրա է կառուցվել վերջին շրջանի քաղաքական դիսկուրսի զգալի մասը։ Սակայն ցանկացած խաղաղության օրակարգի գնահատման ժամանակ առանցքային հարցը ոչ թե այն է, թե որքան է կողմերից մեկը ցանկանում խաղաղություն, այլ այն, թե արդյոք խաղաղության հասնելու ցանկություն ունի նաև հակառակ կողմը։ Հեծանիվ չհայտնագործենք. խաղաղությունը չի կարող լինել միակողմանի գործընթաց։ Եթե կողմերից մեկը խաղաղությունը դիտարկում է որպես փոխզիջումների, կայունության և փոխադարձ հարգանքի համակարգ, իսկ մյուսը՝ որպես սեփական ռազմավարական նպատակներին հասնելու միջոց, ապա խաղաղության մասին խոսակցությունները կարող են վերածվել ուժերի անհավասար հարաբերությունների օրինականացման գործընթացի։Հենց այստեղ է առաջանում Հայաստանի համար ամենակարևոր հարցերից մեկը՝ արդյո՞ք Ադրբեջանն իսկապես շարժվում է խաղաղության օրակարգով, թե՞ խաղաղության մասին խոսում է միայն որպես քաղաքական և դիվանագիտական գործիք՝ զուգահեռաբար առաջ տանելով բոլորովին այլ նպատակներ։Վերջին տարիների զարգացումները ցույց են տալիս, որ պաշտոնական Բաքվի քաղաքական հռետորաբանության և իրական գործողությունների միջև առկա է բավականին հետաքրքիր հակասություն։

Մի կողմից՝ ադրբեջանական ղեկավարությունը միջազգային հարթակներում պարբերաբար հայտարարում է խաղաղության պայմանագրի անհրաժեշտության մասին, խոսում է տարածաշրջանում նոր համագործակցության հնարավորություններից, տնտեսական կապերի բացման և հաղորդակցությունների զարգացման հեռանկարներից, սակայն մյուս կողմից՝ միաժամանակ շարունակվում են հայտարարություններն ու քաղաքական նախաձեռնությունները, որոնք դժվար է համատեղել դասական խաղաղության տրամաբանության հետ։ Խաղաղության գաղափարը սովորաբար ենթադրում է, որ կողմերը հրաժարվում են միմյանց նկատմամբ տարածքային հավակնություններից և փորձում են ձևավորել համակեցության նոր կանոններ։ Սակայն ադրբեջանական պետական քաղաքականության մեջ վերջին տարիներին ավելի ու ավելի մեծ տեղ է զբաղեցնում, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» շինծու, արհեստական գաղափարը, որն արդեն վաղուց դուրս է եկել հասարակական կամ ակադեմիական քննարկումների շրջանակից և վերածվել պետական օրակարգի բաղադրիչի։Հենց այստեղ է Հայաստանի համար ամենամեծ ռազմավարական վտանգներից մեկը։ Եթե հայկական քաղաքական դաշտում վերջին տարիներին աստիճանաբար նվազել են Արցախի հարցի վերաբերյալ նախկին ձևակերպումները, եթե Հայաստանի ղեկավարությունը փաստացի հայտարարում է, որ առաջնահերթությունը ներկայիս Հայաստանի Հանրապետության սահմաններում խաղաղության ապահովումն է, եթե նույնիսկ արցախահայության վերադարձի հարցը պաշտոնական մակարդակում հաճախ ներկայացվում է որպես ոչ իրատեսական նպատակ, ապա ադրբեջանական քաղաքական դաշտում տեղի է ունենում հակառակ գործընթացը։ Բաքվում ոչ թե նվազում են տարածքային և պատմական հավակնությունների մասին խոսակցությունները, այլ ընդհակառակը՝ դրանք ավելի են ինստիտուցիոնալացվում, ավելի մեծ պետական աջակցություն են ստանում և վերածվում երկարաժամկետ ռազմավարական ծրագրերի։Հատկանշական է, որ «Արևմտյան Ադրբեջան» եզրույթը Բաքվում ներկայացվում է ոչ թե որպես «պատմագիտական» կամ «մշակութաբանական» նախագիծ, այլ որպես քաղաքական հայեցակարգ։ Այդ հայեցակարգի շրջանակներում Հայաստանի Հանրապետության տարածքը ներկայացվում է որպես ադրբեջանցիների պատմական բնակության տարածք, իսկ Հայաստանի ներկայիս գոյությունը հաճախ նկարագրվում է այնպիսի ձևակերպումներով, որոնք փաստացի հարցականի տակ են դնում հայկական պետականության պատմական լեգիտիմությունը։ Երբ նման թեզերը հնչում են առանձին քաղաքական գործիչների կամ փորձագետների կողմից, կարելի է դրանք դիտարկել որպես քաղաքական քարոզչության դրսևորումներ։ Սակայն երբ դրանք ներկայացվում են պետական մակարդակով կազմակերպվող համաժողովներում, պաշտոնական փաստաթղթերում, պետականորեն ֆինանսավորվող կառույցների գործունեության մեջ, իրավիճակը ստանում է բոլորովին այլ նշանակություն։ Սա նշանակում է, որ Ադրբեջանում ձևավորվում է գաղափարական հիմք ապագա քաղաքական պահանջների համար։ Ցանկացած տարածքային հավակնություն նախ ձևակերպվում է որպես «պատմական» կամ հումանիտար հարց, ապա ներկայացվում է որպես իրավունքների վերականգնման խնդիր, իսկ հետագայում կարող է վերածվել քաղաքական կամ դիվանագիտական պահանջի։Այդ պատճառով էլ Հայաստանի համար վտանգավոր է ոչ միայն կոնկրետ պահանջների առկայությունը, այլև այն գաղափարական միջավայրը, որը ստեղծվում է այդ պահանջների շուրջ։ Երբ մի կողմն անընդհատ նվազեցնում է իր քաղաքական նպատակները, իսկ մյուս կողմն ընդլայնում է իր օրակարգը, առաջանում է վտանգավոր իրավիճակ, որտեղ բանակցությունների վերջնակետը մշտապես տեղափոխվում է։ Այսինքն, ցանկացած զիջում չի դառնում վերջնական համաձայնության հիմք, այլ վերածվում է հաջորդ պահանջի մեկնարկային կետի։


Լրահոս

Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT
4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել
Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան
Սևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացու. բոլորը սատկել են
Կարևոր
«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել
Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղ
Նոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
ԱՄՆ-ը լրացուցիչ ռազմական տեխնիկա է տեղափոխում Մերձավոր Արևելք
Bild. Ռուսաստանը կարող է Օլյոշկիում հրադադարի ընթացքում նախապատրաստել հարձակում Խերսոնի ուղղությամբ
Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները
Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն
Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել
2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում
Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները
Փաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ)
Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)
Կարևոր
Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում

Լրացուցիչ նորություններ

...

766 մլն դրամ՝ «Էրեբունի-Երեւան 2808»-ի համար․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ

«Հրապարակ»․ Ուժեղն էլ դո՞ւք եք

«Հրապարակ»․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ

«Հրապարակ»․ Որքան գումար է ծախսվել «Էրեբունի-Երեւան 2808» տոնին

27 տարվա լռությունից հետո Ջհանգիրյանը խոսեց, Փաշինյանը հանձնարարեց ստուգել․ «Ժողովուրդ»

Փաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ Արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում

«Հրապարակ»․ Հող են պատրաստում Հայաստանում որոշ կուսակցությունների գործունեությունը կասեցնելու համար

«Փաստ». Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին

«Հրապարակ»․ Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է

«Ժողովուրդ». 2 ամիս Ծավում արգելեցին ջուր խմել, հիմա ասում են՝ սնդիկը նորմայի մեջ է․ ո՞վ է պատասխան տալու սրա համար

«Փաստ» . «Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին

«Հրապարակ»․ ՌԴ-ում Կոպիրկինին փոխարինողի անունն է քննարկվում

«Ժողովուրդ». Մարտի 1-ի գործով Փաշինյանի շահերը պաշտպանած, ապա դատավորի պաշտոնից հեռացված Գիվի Հովհաննիսյանը դիմել է ՄԻԵԴ

«Փաստ». «Ներողության» քաղաքականությունը. արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին

«Հրապարակ»․ Արմեն Գրիգորյանի կնոջ շինարարական ընկերությունը մի քանի խոշոր տենդեր է շահել

«Ժողովուրդ». Փաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ կիրակի օրը ՔՊ վարչության արտահերթ նիստ է

«Փաստ». ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով

«Փաստ». Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները

Առաքման ռոբոտներին մեղադրում են մարդկանց գաղտնի տվյալները հավաքելու մեջ

Միջադեպ է տեղի ունեցել «Ճրագ Հոլլ» ռեստորանային համալիրում. կան վիրավորներ