Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կարգալույծ հռչակված ու այլևս աշխարհիկ անձ Ստեփան Ասատրյանը, ինչպես հայտնի է, գործադիր իշխանության ուղիղ հովանավորությամբ բռնազավթել է Հովհաննավանքը: Հայ առաքելական եկեղեցուց բռնազավթված այս եկեղեցու անվանումը վերջին օրերին վերստին շրջանառվում է լրահոսում՝ կապված խայտառակ տեսանյութի հետ, որտեղ արձանագրված է, թե սրբավայրն ինչպես է պղծվում՝ վերածված լինելով ռաբիս տաշի-տուշիատեղի:Ու թեպետ աղմուկից հետո ՔՊ-ի վերոնշյալ հովանավորյալ Ստեփան Ասատրյանը հայտարարում է, թե «սարքած վիդեոներ են», տեղացիները վկայում են, որ ոչ մի բան էլ սարքված չէ, ավելին՝ նման «տաշի-տուշիներ» էլի են անցկացվել բռնազավթված եկեղեցու մերձակայքում:Ի լրումն, Մայր Աթոռը երեկ հանդես եկավ հայտարարությամբ՝ խստորեն դատապարտելով Հովհաննավանքում վերջին շրջանում տեղ գտնող մտահոգիչ երևույթը՝ «վանքապատկան տարածքում անհարիր միջոցառումների, այս պարագայում՝ խնջույքի անցկացումը, ինչը խաթարում է վանքի հոգևոր և աղոթական մթնոլորտը, անհանգստություն պատճառում շրջակայքի բնակչությանը»:

Ինքնին հասկանալի է, որ բազմաթիվ մարդիկ, հավատացյալներ ու ոչ միայն հավատացյալներ զայրացած ու վրդովված են:Բայց մյուս կողմից՝ չի կարելի ասել, թե խիստ զարմանալի է տեղի ունեցողը: Ի վերջո, ակնհայտ է, որ Հայ առաքելական եկեղեցու դեմ Փաշինյանի ու նրա քաղմերձավորների արշավի համատեքստում ինչ անթույլատրելի, անընդունելի, արգահատելի ամեն ինչ կարող է լինել: Նման իրավիճակն ու դրսևորումներն արտացոլում են փաշինյանական իշխանության և այդ իշխանության կողմից խրախուսվող տիրադավների ձեռագիրն ու «հավատո հանգանակը»:

Նրանք, հասկանալի է, եկեղեցին բոլոր առումներով վարկաբեկելու մղումների մեջ են: Ու, գիտեք, եթե մարդիկ խիղճ ու հավատ չունեն, եթե Աստվածաշնչից որևէ տեքստ անգիր արտասանելը շփոթում են հավատ և աստվածավախություն ունենալու հետ, եթե խորապես թողություն հայցելու և ապաշխարելու խորհուրդները շփոթում են «փարթիի», «դուքանի» հետ, նրանք եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն:Մեկ բան է մխիթարում. մեր, հատկապես միջնադարյան վանքերը շատ դաժան փորձությունների միջով են անցել՝ մինչև մեր օրերին հասնելը: Շատերը մնացել են կանգուն: Մնացել են սրբավայր: Նույնիսկ՝ խոնարհվածները:Այս փորձությունն էլ, որ փորձանք է դարձել երկրի ու ժողովրդի գլխին, մի օր, անկասկած, կսպառվի, կանցնի:


Լրահոս

Կոնգոյում էբոլան տարածվել է նոր նահանգում, Քենիայում նոր դեպք է հաստատվել
Իլոն Մասկը խոստացել է ԱՄՆ-ի յուրաքանչյուր երեխայի SpaceX-ի մեկական բաժնետոմս նվիրել
ՆԱՏՕ-ն սկսել է իր հակաօդային պաշտպանության համակարգի լայնածավալ վերափոխումը. ԶԼՄ-ներ
Էմին Օհանյանը «Atyrau Open 2026» միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է
Ուկրաինայում կարգավորումն անհնար է առանց Կիևի ներկայացուցիչների մասնակցության. Պեսկով
«Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան
99-ամյա կինը ռեկորդ է սահմանել՝ թռչելով ինքնաթիռի թևին, Փարիզում՝ շքեղ խանութների թալան
Նեթանյահուն հավանական է համարել Թուրքիայի հետ պատերազմը. Փաշինյանը 25 հազար եվրո է ստացել
36 տարիների պատմությունը մեզ պարտավորեցնում է պահպանել մեր ազգային ինքնությունը. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն
Թրամփի ճնշումը Կիևի վրա, Իրանի կոշտ զգուշացումը ԱՄՆ-ին և Մոսկվա-Փհենյանի «անպարտելի» դաշինքը
ԱՄՆ-ն Կենտրոնական Ասիա է գալիս երկարաժամկետ համագործակցության համար. Ռուբիո
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի աշխատանքների ընթացքը
Պաշտոնից ազատում ՝ Փաշինյանի որոշմամբ. Զելենսկին կորցրել է Ուկրաինայի մեծ մասը․ Թրամփ
Կարևոր
HAYRIK HARVEST․ նոր միջազգային գաստրոնոմիական նախագիծ, որը միավորում է տարբեր խոհարարական մշակույթներ Երևանում
Ադրբեջանից՝ 23 միլիոն դոլարի արտահանում, Սիմոնյանի պարտված հայցն ու Ամուլսարի միլիոնները
Ֆրանսիայի մի շարք քաղաքներում մասնակի պարետային ժամ է սահմանվել
Միլանում տեղի ունեցած անկարգություններից հետո 32 մարդ է ձերբակալվել
Կատարը կուժեղացնի իր օբյեկտների պաշտպանությունը Իրանի հարվածներից հետո
Վրաստանը պնդում է, որ ԵՄ-ն կործանում է Եվրոպայի քաղաքակրթությունը
Արցախի ԱԺ-ի կոչը՝ COP17-ի մասնակիցներին. Անկարան հերքում է Բաքվում հեղաշրջման մասին լուրը

Լրացուցիչ նորություններ

...

99-ամյա կինը ռեկորդ է սահմանել՝ թռչելով ինքնաթիռի թևին, Փարիզում՝ շքեղ խանութների թալան

Նեթանյահուն հավանական է համարել Թուրքիայի հետ պատերազմը. Փաշինյանը 25 հազար եվրո է ստացել

Թրամփի ճնշումը Կիևի վրա, Իրանի կոշտ զգուշացումը ԱՄՆ-ին և Մոսկվա-Փհենյանի «անպարտելի» դաշինքը

Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի աշխատանքների ընթացքը

ԱՄՆ-ի 1792թ. թողարկված մետաղադրամը վաճառվել է 2,93 միլիոն դոլարով

Ռուսական ուժերն այս գիշեր ամենաուժեղ հարվածներից մեկն են հասցրել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքին. Զելենսկի

Հռոմի պապը վիրահատությունից հետո առաջին անգամ կհայտնվի հանրության առջև

Թուրքիան մտադիր է 2027 թվականին կրկնապատկել Սև ծովում գազի արդյունահանումը

COP17-ը ընձեռում է հրաշալի հնարավորություն Հայաստանի և աշխարհի տարբեր երկրների երիտասարդներին՝ փոխանակվելու փորձով․ Ռոբերտ Աբիսողոմոնյան

Մեքսիկայում երեք տղամարդու մոտ 159 տարվա ազատազրկման են դատապարտել սերֆերների սպանության համար

Հյուսիսային Կորեան գերճշգրիտ կառավարվող տորպեդ է փորձարկել

Փաշինյանի «դաբրոյին» է սպասում. Խաբելու նոր սցենարներ են մտածում

Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ»

Երկուսն էլ մերն են․ «Հրապարակ»

«Հրապարակ»․ Խաբելու նոր սցենարներ են մտածում

Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»

Նախկին իշխանությունների օրոք բիզնեսով զբաղված գործարարների գույքն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ «Ժողովուրդ»

«Հրապարակ». Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ

Իրանը շրջանցում է ԱՄՆ-ի շրջափակումը, Չինաստանը զգուշացնում է Ճապոնիային, ՆԱՏՕ-ն՝ Ռուսաստանին

Խաղաղության պատրանք, TRIPP-ի «իրական գինը», և ՀՀ-ի նոր աշխարհաքաղաքական մարտահրավերները