Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Հրապարակ»․ Ինչու են ԱՄՆ-ն ու Ադրբեջանն առանց Հայաստանի քննարկում TRIPP-ի հարցը



«Հրապարակ»-ը գրում է.

ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը նախօրեին այցելել էր Բաքու եւ «Ադրբեջանի ԱԳ նախարարությունում քննարկել TRIPP-ի իրականացումը եւ երթուղու երկայնքով ենթակառուցվածքների շինարարությունը վերահսկելու համար կառավարող ընկերության ստեղծումը»։Այս լուրը վերջին օրերին դարձել է ներիշխանական քննարկումների գլխավոր թեման: Իշխող թիմում մտահոգ մարդիկ փորձում են հասկանալ, թե ինչ են քննարկել ամերիկացի եւ ադրբեջանցի պաշտոնյաները, եւ որ երկիրն է ստեղծելու հիշատակված «կառավարվող ընկերությունը»։ Պաշտոնական Երեւանը չի արձագանքել Բաքվի ԱԳՆ-ի տարածած լուրին, չի պարզաբանել, թե խոսքն ինչ ընկերության մասին է, եւ ինչ կարող էին քննարկել երկկողմ՝ առանց Հայաստանի, երբ ԹՐԻՓՓ համաձայնագրի կողմ է նաեւ Հայաստանը, ճանապարհն անցնում է Հայաստանով, ուստի Հայաստանն առնվազն պիտի մասնակցի ցանկացած քննարկման։ Քաղաքական կուլիսներում վարկածներ են առաջ քաշվում, որ հնարավոր է ԱՄՆ-ն որոշել է համաձայնագրով իրեն հասնող մասնաբաժինը վաճառել երրորդ կողմի, օրինակ՝ Ադրբեջանին, եւ գուցե դա է երկկողմ բանակցությունների պատճառը։ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական Սարգիս Խանդանյանը երեկ մեզ վստահեցրեց, որ նման բան չի կարող լինել, ԱՄՆ-ն նույն համաձայնագրով, առանց Հայաստանի համաձայնության, չի կարող իր բաժնեմասը վաճառել։

Իրականում պարզից էլ պարզ է, որ այդ համաձայնությունը ստանալը րոպեների հարց է` Ալիեւը հերթական ճնշմամբ կարող է Փաշինյանից ցանկացած բան կորզել։Այդ դեպքում ի՞նչ կարող էին քննարկել կողմերը եւ ինչո՞ւ առանց Հայաստանի։ Խանդանյանը դա տարօրինակ չի համարում․ «ԹՐԻՓՓ-ի մասին բոլորն են խոսում՝ Չինաստանից դեպի Պորտուգալիա։ Այս ուղով Ադրբեջանի Հանրապետությունը կապվելու է Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության հետ, ուստի պարզ է, չէ՞, թե ինչու է շահագրգռված Ադրբեջանը»։ Խանդանյանը հորդորում է չտրվել դավադրապաշտական տեսություններին։Հիշեցնենք, որ Ալիեւն ու Փաշինյանը վերջերս հայտարարեցին՝ քանի որ TRIPP երթուղու երկայնքով երկաթուղիների եւ այլ ենթակառուցվածքների անցկացումը կարող է երկար տեւել, որոշվեց առաջնահերթություն տալ էլեկտրահաղորդման գծերի անցկացմանը։ Ալիեւն ասաց, որ իրենց մասնագետներն արդեն այցելել են Թրամփի երթուղի եւ նշել են էլեկտրասյուների տեղադրման վայրերը։ ՀՀ-ն հաստատեց դա։Իսկ Դեյվիդ Ալենի այցի մասին կցկտուր լուրի երկրորդ վարկածն էլ այն է, որ ԱՄՆ ժամանակավոր դեսպանը գուցե Բաքու է գնացել, որ քննարկեն ադրբեջանցի մասնագետների եւ աշխատողների անվտանգությունն ապահովելու հարցերը, այն է՝ «երթուղու երկայնքով ենթակառուցվածքների շինարարությունը վերահսկելու համար կառավարող ընկերության» ստեղծումը։

Բաքուն նախկինում հայտարարել էր, որ իրենք ճանապարհին չպետք է տեսնեն հայկական դեմք, Իրանը բազմիցս նախազգուշացրել է՝ եթե Հայաստանում ամերիկյան ուժերը հայտնվեն Իրանի հետ սահմանին, կդառնան Իրանի համար օրինական թիրախ։ Եվ Իրանը գրեթե վերջնագիր է ներկայացրել Հայաստանին. TRIPP-ի ուղին պետք է պաշտպանեն կա՛մ հայկական ուժերը, կա՛մ տարածաշրջանում արդեն իսկ ներկա երրորդ երկրների ուժերը, ենթադրվում է` Ռուսաստանը: Վերջին շրջանում Պուտինն էլ է հենց այս «բազարն» անում Փաշինյանի հետ, որ ներկայացվածություն ունենան ԹՐԻՓՓ-ում։

Սակայն մեր աղբյուրներն ասում են, որ ռուսական ներկայացվածության տարբերակը քիչ հավանական է, եթե չասենք` անհավանական է, ուստի պետք է սպասել ադրբեջանական կողմի պարզաբանումներին, որ հասկանանք, թե իրականում ինչ են քննարկել կողմերը, եւ ովքեր են պաշտպանելու Հայաստանում գտնվող ադրբեջանցի մասնագետներին։


Լրահոս

Թրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասին
Ջրհեղեղ Ջորջիայում. փրկարարները ավելի քան 30 մարդու են տարհանել
Թուրքիայում անհայտ անձը գնդակահարել է յոթ մարդու
Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ
Պուտինը գնահատում է Թրամփի խաղաղարար ջանքերը Ուկրաինայում․ Դմիտրիև
Իրանը TRIPP նախագիծը շարունակում է համարել իր «կարմիր գիծը»
Ոչ թե թմրանյութ, այլ ալկոհոլ․ ՆԳՆ պարզաբանումը՝ կոնֆետ հյուրասիրելու վերաբերյալ
Ֆրանսիայում, բացառությամբ Փարիզի, բողոքի ակցիայի մասնակիցների թիվը հասել է 270,000-ի
Գագիկ Բեգլարյանի կալանքը 2 ամսով երկարացվել է
ՀՀ-ի տարածքով իրենց հարցերն են լուծում, իսկ Հայաստանը մնում է մի կողմում․ Աբրահամյան
Փողոց դուրս գալու հարց չի քննարկվել․ Սուրենյանցը բացահայտել է ընդդիմության փակ հավաքի մանրամասները
Մելանյա Թրամփը Սպիտակ տանը հանդիպում է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ
Իրանը հրապարակել է Ադրբեջանի ՀՕՊ քարտեզը․ ընդդիմության դեմ՝ իրավապահներով, Սահմանադրության՝ իր գծով
Հայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա Կոս
Ոչ ոք Հայաստանին ՀԱՊԿ-ում բռնի կերպով չի պահի. Զախարովա
Վիլեն Գաբրիելյանը մանրամասներ է հայտնել Շաքիի դեպքի հետ կապված փակ հանդիպումից
Տորնադո, պայթյուններ, ավիավթար ու բախումներ․ աշխարհի ամենաթեժ կադրերը
Շաքիի դեպքերի քննարկման համար ԱԺ-ում փակ հանդիպում է մեկնարկել․ Դեմոկրատները կսահմանափակեն Թրամփին
Շարունակելու ենք ԵԱՏՄ-ում մնալ այնքան ժամանակ, քանի դեռ այդպես համարում ենք ճիշտ. Գևորգ Պապոյան
️Դատարանը վերացրեց ժամային սահմանափակումները Սրբազան պայքարի գործով անցնող Լիդյա Մանթաշյանի նկատմամբ

Լրացուցիչ նորություններ

...

Թրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասին

Ջրհեղեղ Ջորջիայում. փրկարարները ավելի քան 30 մարդու են տարհանել

Գագիկ Բեգլարյանի կալանքը 2 ամսով երկարացվել է

ՀՀ-ի տարածքով իրենց հարցերն են լուծում, իսկ Հայաստանը մնում է մի կողմում․ Աբրահամյան

Փողոց դուրս գալու հարց չի քննարկվել․ Սուրենյանցը բացահայտել է ընդդիմության փակ հավաքի մանրամասները

Իրանը հրապարակել է Ադրբեջանի ՀՕՊ քարտեզը․ ընդդիմության դեմ՝ իրավապահներով, Սահմանադրության՝ իր գծով

Տորնադո, պայթյուններ, ավիավթար ու բախումներ․ աշխարհի ամենաթեժ կադրերը

Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ»

Իշխանությունն անհանգիստ է ԹՐԻՓՓ-ի համար. «Հրապարակ»

Կմասնակցի Երեւանի ընտրություններին․ «Հրապարակ»

«Ժողովուրդ». Շաքիի դեպքերն ու ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները՝ փակ քննարկումների օրակարգում

«Հրապարակ»․ ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում

Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ»

Պապիկյանն ու Ասրյանը փախուստի «մաստեր կլաս» անցկացրին․ ինչպես բանակի պատասխանատուները «ճողոպրեցին». «Ժողովուրդ»

Ստուգել են անգամ տան «լուկն ու պադվալը»․ մանրամասներ՝ Սամվել Կարապետյանի տան խուզարկությունից․ «Ժողովուրդ»

Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ»

NDTV. ԱՄՆ ընտրությունների արդյունքները կարող են ազդել Հնդկաստանի արտահանման վրա

Ինչի՞ դիմակավորված անձինք մի անգամ էլ Խաչատուր Սուքիասյանին պատկանող գործարաներ չեն մտնում․ փաստաբան

Թրամփը կարող է վրեժխնդիր լինել ԵՄ-ից ու ՆԱՏՕ-ից. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը ՀՀ ԱԺ-ում

Թրամփը ջախջախիչ պարտությո՞ւն է կրել․ ՆԱՏՕ-ն նոր ճակատ է բացում Ռուսաստանի սահմանին