Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Նոյեմբերի 3-ին «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը բողոքի ակցիա անցկացրեց Հանրային հեռարձակողի խորհրդի շենքի դիմաց:
Ակցիայի ընթացքում նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանն ու մասնակիցները խորհրդի աշխատակազմին հանձնեցին ավելի քան 300 հանրային, քաղաքական ու մշակութային գործիչների, գիտնականների և մտավորականների ստորագրությամբ վավերացված հանրագիր: Փաստաթղթով պահանջվում է Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Վասակ Դարբինյանի և Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանի հրաժարականը, ինչպես նաև եթերային քաղաքականության անհապաղ վերանայում: 

Բողոքի ակցիայի և հանրագրի ներկայացման անմիջական առիթը սեպտեմբերի 27ին՝ 44-օրյա պատերազմի մեկնարկի օրը, Հանրային հեռուստաընկերության եթերով հեռարձակված ժամանցային համերգն էր: Չնայած հեռուստաընկերությունը հաջորդ օրը պաշտոնական ներողություն էր խնդրել տեղի ունեցածի համար և ընդունել պատասխանատվությունը, «ՀայաՔվեի» ներկայացուցիչները հայտարարեցին, որ միայն ներողություն խնդրելը բավարար չէ: Ավետիք Չալաբյանի խոսքով՝ Եռաբլուրից հիշատակի միջոցառումները պատշաճ չլուսաբանելը և երեկոյան եթերում երգիչ Թաթա Սիմոնյանի համերգը ցուցադրելը վիրավորել է զոհվածների հարազատների ու հասարակության զգացմունքները, ինչը ղեկավարության կողմից իրականացվող քաղաքականության օրինաչափ հետևանքն է: Հանրագրում ներկայացված են Հանրային հեռուստաընկերության գործունեության վերաբերյալ մի շարք հստակ մեղադրանքներ:

Ըստ հեղինակների՝ հարկատուների միջոցներով ֆինանսավորվող լրատվամիջոցը նախընտրական և ընտրական շրջաններում չի ապահովում քաղաքական չեզոքություն ու բազմակարծություն՝ իրականացնելով իշխանամետ քարոզչություն: Գրության մեջ նշվում է, որ քաղաքական հաղորդումների, մասնավորապես Պետրոս Ղազարյանի վարած հարցազրույցների ընթացքում ընդդիմադիր տեսակետները ենթարկվում են թիրախավորման ու մանիպուլ յացիաների: Ազգային ժողովի աշխատանքները նույնպես ներկայացվում են իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դիրքորոշումների շրջանակում՝ լուսանցք մղելով խորհրդարանական ընդդիմության գործունեությունը: Բացի այդ, ըստ փաստաթղթի, եթեր են հրավիրվում անձինք, որոնք պառակտող կոչեր են հնչեցնում Հայ Առաքելական Եկեղեցու և ազգային-հոգևոր արժեքների դեմ։Փաստաթուղթն ստորագրել են ավելի քան 300 հանրային գործիչներ:

Նրանց թվում են «ՀայաՔվեի» խորհրդի անդամներ Մենուա Սողոմոնյանը, Ցոլակ Ակոպյանը, Հրայր Կամենդատյանը, Սայիդա Պողոսյանը, Շուշան Երիցյանը, քարոզչության հետազոտող Կարեն Վրթանեսյանը, ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան, «Հայկական նախագիծ» ՀԿ նախագահ Էդգար Էլբակյանը և միջազգայնագետ Արմեն Մանվել յանը: Հանրագրին միացել են նաև իրավագետ Գևորգ Դանիել յանը, ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը, ԵՊՀ պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը, Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսյանը, Արցախի ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլ յանը, ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը, երգիչներ Շուշան Պետրոսյանն ու Արսեն Գրիգորյանը (Մրո), ռեժիսոր Դավիթ Սահակյանցը, «Արար» հիմնադրամի տնօրեն Արմեն Խաչիկյանը, Alpha News-ի գլխավոր խմբագիր Տիգրան Քոչարյանը, ABC Media-ի տնօրեն Աբրահամ Գասպարյանը, քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը, ինչպես նաև հարյուրավոր այլ մտավորականներ, հանրային գործիչներ ու 44-օրյա պատերազմի մասնակիցներ:

Ակցիայի ընթացքում Ավետիք Չալաբյանը հայտարարեց, որ եթե Հանրային հեռարձակողի խորհուրդը պատշաճ արձագանք չտա և չբավարարի հանրագրի պահանջները, իրենք դիմելու են իրավական մեխանիզմների՝ Հանրային հեռուստաընկերության եթերային քաղաքականության փոփոխությանը հասնելու համար:


Լրահոս

Զզուշացե՛ք․ ակտիվացել են ԱԱԾ-ի անունից Telegram-ով իրականացվող խարդախության փորձերը
Ողբերգություն Գերմանիայում՝ հայ ընտանիքում. Կրեմլը դեմ է Ուկրաինայում օտարերկրյա զորքերին
Կասեցվել է «Նաիրի լենդ» ընկերության պաղպաղակի արտադրամասի արտադրական գործունեությունը և վաֆլե կոների, քաղցրաբլիթի արտադրությունը
ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել Իրանը
Սառնաթ․ Բուդդայի ուսմունքի տարածման մեկնակետը
Եվս մեկ մեղադրանք՝ Դավիթ Տոնոյանին. Աշխարհը եռում է․ նոր ճգնաժամեր ու սկանդալներ
Եռաբլուրը կա, որ քո նմանները Հայաստանը Ադրբեջանի գավառ չդարձնեն․ Շարմազանով
Կամ Փաշինյանը՝ մեզ, կամ մենք՝ իրեն․ պատրաստ ենք․ Մամիջանյան
Սահմանադրությունը ՀՀ ներքին օրակարգն է, այլ երկրների դիտարկումները չեմ մեկնաբանի․ փոխնախարար
ԵԽ անդամ որևէ երկրում ՄԻՊ-ը հետախույզ, իսկ դատախազը՝ ՄԻՊ դարձե՞լ է․ Ղազարյան
Գալստյան․ ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության լրջագույն խնդիրներ կան
Զելենսկու վոլեյբոլից մինչև պայթյուններ․ տեսանյութեր, որոնք գրավել են համացանցը
Վիզաների ազատականացման պայմաններից է նաև Խտրականության օրենքի ընդունումը․ փոխնախարար
Հայաստանի շուրջ մեծ խաղը․ ի՞նչ են պատրաստում Էրդողանը, Ալիևն ու Մոսկվան
Քոչարյան․ Նոր Սահմանադրությամբ Հայաստանում ավտորիտար համակարգ է հաստատվելու
Մոսկվան՝ իշխանության օրակարգում. Պուտինի սպառնալիքը, Թրամփի ծրագրերն ու ԵՄ վեճը
Յուրաքանչյուր բնակչի ձայն համայնքի զարգացման կարևոր երաշխիքն է. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)
Քոչարյանի գործերը կորցրել են․ գտնողներին խնդրում են վերադարձնել Վերաքննիչ
Սահմանադրության տեքստը՝ անակնկալ նաև ՔՊ-ականների համար. որտե՞ղ է սպասվում ՏԻՄ թեժ ընտրապայքարը
Հյուսիսային Կորեան անցանկալի անձ է ճանաչել Շվեյցարիայի ներկայացուցչին

Լրացուցիչ նորություններ

...

Ողբերգություն Գերմանիայում՝ հայ ընտանիքում. Կրեմլը դեմ է Ուկրաինայում օտարերկրյա զորքերին

Սահմանադրության տեքստը՝ անակնկալ նաև ՔՊ-ականների համար. որտե՞ղ է սպասվում ՏԻՄ թեժ ընտրապայքարը

Ով է ուղեկցելու Փաշինյանին

Ստեփանավանի ՔՊ-ական թեկնածուն նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն Պապիկյանից

Մոսկվա այցից առաջ տրամադրություններ է ստուգում

Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառում

Զինվորի մահվան օրը ռեստորանում խնջույք են արել

Կուսակիցները եւս անակնկալի են եկել

Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու՝ երկխոսելու ծնողների հետ

Սրբուհի Գալյանը չլիներ, հիմա նախարարը Արփի Դավոյանը կլիներ, կներկայացներ Սահամանդրության նախագիծը

Վերսալի պալատ․ թագավորական իշխանության բեմահարթակը

Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը․ Արտառոց կետ՝ նոր Սահմանադրության նախագծում

Խաղաղության խոստումների և սպառազինության մրցավազքի արանքում. ի՞նչ է ցույց տալիս Բաքվի ռազմաբյուջետային և դիվանագիտական օրակարգը

Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը

Նոր Սահմանադրության շուրջ իշխանությունները հայտնվել են անսպասելի իրավիճակում․ ընդդիմության գրոհը խառնել է նրանց ծրագրերը

6,5 տրիլիոն դրամ պարտք և 1,4 միլիարդ դոլար պակասուրդ. 2027-ի բյուջեի վտանգավոր ռիսկերը

Արտառոց կետ՝ նոր սահմանադրության նախագծում

Դատական համակարգում «խուճապ է»․ «վնգստացող դատավորներին» հաշված օրեր են մնացել

Փաշինյանը միանգամից յոթ դիվանագետի է հետ կանչում․ ովքեր են նրանք և ինչով են հայտնի

Արսեն Գևորգյանի մահից հետո վախեցել, խափանման միջոցները փոխել են