Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Պապիկյանն ու Ասրյանը փախուստի «մաստեր կլաս» անցկացրին․ ինչպես բանակի պատասխանատուները «ճողոպրեցին». «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ խորհրդարանում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ու Գլխավոր շտաբի պետ Էդուարդ Ասրյանը լրագրողներին պատասխանելու փոխարեն փախուստի իսկական մաստեր կլաս անցկացրին։«Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, որ երկուսն էլ եկել էին Ազգային ժողով՝ ներկայացնելու 2027 թվականի պետական բյուջեի նախագիծը, սակայն ամեն ինչ արեցին, որպեսզի լրագրողների հարցերին չպատասխանեն։Պաշտպանության նախարարն ու Գլխավոր շտաբի պետը, կարծես, մոռացել էին, որ խորհրդարանը հանրային հաշվետվողականության հարթակ է, ոչ թե մի վայր, որտեղ պաշտոնյաները կարող են հայտնվել, բյուջե ներկայացնել ու տարբեր դռներով ճողոպրել՝ առանց հանրությանը հուզող հարցերին պատասխանելու։

Սուրեն Պապիկյանի՝ լրագրողներից խուսափելու գործելաոճն արդեն վաղուց նորություն չէ։ Տարիներ շարունակ նա նախընտրել է փակ հանդիպումներ կազմակերպել լրագրողների հետ՝ երբեմն փոքրիկ-մոքրիկ տեղեկություններ հաղորդելով, իսկ վերջին տարիներին, կարծես, ընդհանրապես որոշել է լրագրողների հարցերից հեռու մնալ։ Նա խուսափում է ոչ միայն կառավարության նիստերից հետո լրագրողների հետ շփվելուց, այլև առավելագույնս փորձում է շրջանցել խորհրդարան այցելությունների ժամանակ նրանց հարցերին պատասխանելու պարտավորությունը։Երեկ էլ բացառություն չեղավ։

Ազգային ժողովում շուրջ երեք ժամ տևած քննարկումներից հետո Պապիկյանի անվտանգությունն ապահովող անձինք տարբեր դռների մոտ էին կանգնել՝ նախարարին հնարավորինս աննկատ մեքենա հասցնելու և լրագրողների հետ հանդիպումից փրկելու համար։ Եվ նրանց այդ ծրագիրը հաջողվեց։ Լրագրողները տարբեր անկյուններում սպասում էին Պապիկյանին, սակայն այդպես էլ չկարողացան նրան հարցեր ուղղել։Իսկ մենք հետաքրքրված ենք, թե ինչ է կատարվում բանակում։

Ինչո՞ւ են զինված ուժերում մահվան և ինքնասպանությունների դեպքերը շատանում։ Ի՞նչ է անում Պաշտպանության նախարարությունը՝ զինծառայողների կյանքը պաշտպանելու համար։ Եվ, ի վերջո, ո՞վ է պատասխան տալու բանակում արձանագրվող ողբերգությունների համար։Այս հարցերի պատասխանները հանրությունը սպասում է տարիներ շարունակ, իսկ Պապիկյանը շարունակում է խուսափել դրանցից։

Նրա փախուստը, սակայն, երեկվա միակ դրվագը չէր։Հաջորդը Գլխավոր շտաբի պետ Էդուարդ Ասրյանն էր, որը նույնպես խորհրդարան էր եկել, սակայն լրագրողների հարցերին պատասխանելու փոխարեն հայտարարեց, թե զբաղված է և չի կարող պատասխանել։ Ավելին՝ Ասրյանը լրագրողներին հորդորեց իրենց հարցերով մասնակցել Ջերմուկում անցկացված փակ քննարկմանը։Փաստորեն, Գլխավոր շտաբի պետը կարծում է, որ բանակի խնդիրների մասին լրագրողները պետք է տեղեկություններ ստանան փակ քննարկումների ընթացքում, որոնց բովանդակությունը հանրության համար անհասանելի է։Ասրյանը, սակայն, մի բան հաշվի չի առել. փակ քննարկումների ժամանակ հանրությունը չի կարող տեղեկանալ բանակում տիրող իրավիճակի մասին։

Լրագրողներն իրենց հարցեր են ուղղում ոչ թե փակ քննարկման մանրամասները հրապարակելու, այլ կառույցում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ հանրությանը բացատրություն տալու համար։Երբ բանակում արձանագրվում են ողբերգական դեպքեր, երբ զինծառայողների կյանքի անվտանգության հարցը հանրային մտահոգության առարկա է, Պաշտպանության նախարարն ու Գլխավոր շտաբի պետը չեն կարող իրենց զբաղվածությամբ կամ փակ քննարկումների հղումներով ազատվել պատասխանելու պարտավորությունից»։


Լրահոս

Պապիկյանն ու Ասրյանը փախուստի «մաստեր կլաս» անցկացրին․ ինչպես բանակի պատասխանատուները «ճողոպրեցին». «Ժողովուրդ»
Ստուգել են անգամ տան «լուկն ու պադվալը»․ մանրամասներ՝ Սամվել Կարապետյանի տան խուզարկությունից․ «Ժողովուրդ»
Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ»
NDTV. ԱՄՆ ընտրությունների արդյունքները կարող են ազդել Հնդկաստանի արտահանման վրա
Զախարովա. Զելենսկին Ուկրաինան վերածել է հսկայական մսաղացի
Իլոն Մասկը կորցրել է ավելի քան 60 միլիարդ դոլար՝ հանրապետականների ընտրական պարտությունից հետո
Հայաստանյան 11 քաղաքական ուժեր հայտարարում են համազգային համախմբման ձևավորման մասին․ մանրամասներ
Անչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ՆԳՆ
Սպարապետ Վարդան Մամիկոնյանը խավարի մեջ է, իսկ այս գերյալը՝ լուսարձակների տակ. Այվազյան
Սամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվում է դասական ռեպրեuիա. Էդուարդ Շարմազանով
Հաքերները հարձակվել են Ֆրանսիայում արյան բանկերի սառնարանների վրա
Սամվել Կարապետյանից բացի ևս 8 հոգու նկատմամբ կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան
Բանակը հրամանատար չունի․ Հայկ Նահապետյան
Ինչի՞ դիմակավորված անձինք մի անգամ էլ Խաչատուր Սուքիասյանին պատկանող գործարաներ չեն մտնում․ փաստաբան
Երեկոյան տեղի կունենա հատուկ միջոցառում. Նարեկ Կարապետյան
Թրամփը կարող է վրեժխնդիր լինել ԵՄ-ից ու ՆԱՏՕ-ից. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը ՀՀ ԱԺ-ում
Թրամփը ջախջախիչ պարտությո՞ւն է կրել․ ՆԱՏՕ-ն նոր ճակատ է բացում Ռուսաստանի սահմանին
Ձերբակալվել է ՀԷՑ տնօրենների խորհրդի անդամ Վարդան Մակարյանը
ՀԱՊԿ-ը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. Թուրքիայում Հեյդար Ալիևի կիսանդրին հեռացնո՞ւմ են
Փաշինյանը փորձում է կոտրել դիմադրության բոլոր կենտրոնները. Սուրենյանց

Լրացուցիչ նորություններ

...

Ստուգել են անգամ տան «լուկն ու պադվալը»․ մանրամասներ՝ Սամվել Կարապետյանի տան խուզարկությունից․ «Ժողովուրդ»

Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ»

NDTV. ԱՄՆ ընտրությունների արդյունքները կարող են ազդել Հնդկաստանի արտահանման վրա

Ինչի՞ դիմակավորված անձինք մի անգամ էլ Խաչատուր Սուքիասյանին պատկանող գործարաներ չեն մտնում․ փաստաբան

Թրամփը կարող է վրեժխնդիր լինել ԵՄ-ից ու ՆԱՏՕ-ից. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը ՀՀ ԱԺ-ում

Թրամփը ջախջախիչ պարտությո՞ւն է կրել․ ՆԱՏՕ-ն նոր ճակատ է բացում Ռուսաստանի սահմանին

ՀԱՊԿ-ը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. Թուրքիայում Հեյդար Ալիևի կիսանդրին հեռացնո՞ւմ են

Հայաստանի ամենաթանկ ընտանիքը եւ իր էլիտար հաճույքները․ Սպիտակում կկրկնվի՞ Ստեփանավանի սցենարը

«Հրապարակ»․ Հայաստանի ամենաթանկ ընտանիքը եւ իր էլիտար հաճույքները

Սպիտակում կկրկնվի՞ Ստեփանավանի սցենարը. «Հրապարակ»

«Հրապարակ»․ Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում

Դատախազը ԱԺ-ում չէր, բայց նրա փոխարեն բոլորին հարցաքննում էին․ Անդրանիկ Քոչարյանը՝ թունդ ընդդիմադիր է․ «Ժողովուրդ»

Փակ հանդիպում Շաքիի դեպքով. ԱԺ են «կանչել» իրավապահներին. «Ժողովուրդ»

ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. Մասադիկով

Արտահերթ ընտրությունների համար 1 մլրդ դոլար է պետք․ Փաշինյանը չի կարող փողոցային պայքար գեներացնել

ՀՀ անվտագությունը զոհաբերում են հանուն տնտեսության․ Կարապետյան

Հուե. Վիետնամի կայսերական քաղաքը

Ո՛չ ուժ կա, ո՛չ ռեսուրս, բոլորը հոգնել են․ Լուկաշենկո. ՀՀ նախագահի աշխատակազմին՝ 1 մլրդ 794 մլն դրամ

Ուկրաինայում բրիտանացիներին թույլ կտա՞ն կրակել․ Լավրովի զգուշացում, թուրք-կորեական միջուկային կապ

Ավինյան-Ալեն Սիմոնյան թեժ պայքար է ՔՊ-ում․ Սասուն Միքայելյանին ու նրա փեսային «քցեցին»