Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Հանցավորության թիվը նվազել է, բայց վտանգավոր հանցատեսակներինը՝ աճել. «Ժողովուրդ»


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Այսօր մեկնարկելիք Ազգային ժողովի հերթական նիստերի օրակարգում ընդգրկվել է ՀՀ դատախազության գործունեության և Քննչական կոմիտեի տարեկան հաղորդումը։Քննարկման է դրվելու ՀՀ դատախազության գործունեության մասին հաղորդումը․ ընդհանուր հանցավորությունը նվազել է, սակայն մի շարք ծանր և հանրային մտահոգություն առաջացնող հանցատեսակներ զգալի աճ են արձանագրել։Ըստ հաղորդման՝ 2025 թվականին Հայաստանում գրանցվել է 40 հազար 722 հանցագործություն, ինչը նախորդ տարվա համեմատ 3,2 տոկոսով պակաս է։

Նվազում է արձանագրվել նաև խուլիգանության դեպքերում․ եթե նախորդ տարի գրանցվել էր 877 դեպք, ապա այս տարի այդ թիվը կազմել է 777։Սակայն ընդհանուր նվազման ֆոնին հատկապես մտահոգիչ է թմրամիջոցների ապօրինի շրջանառության կտրուկ աճը։ Դեպքերի թիվը հասել է 4595-ի՝ մեկ տարվա ընթացքում ավելանալով 685-ով կամ 19,7 տոկոսով։ Առավել ընդգծված է իրավիճակը Երևանում, որտեղ արձանագրվել է 2467 դեպք՝ 38,1 տոկոս աճով։Աճել են նաև թմրամիջոցների իրացման նպատակով կատարվող հանցագործությունները։ Այդպիսի դեպքերի թիվը հասել է 2426-ի, որոնցից 1536-ը գրանցվել է մայրաքաղաքում։ Միայն Երևանում այս ցուցանիշն աճել է 30,5 տոկոսով։

Դատախազության հաղորդմամբ՝ աճել են նաև առգրավված թմրամիջոցների ծավալները։ Բնական ծագման նյութերի առգրավումները ավելացել են շուրջ 43 տոկոսով, իսկ սինթետիկ թմրամիջոցների ծավալներն աճել են ավելի քան հնգապատիկ։ Այս տվյալները վկայում են ոչ միայն շրջանառության ընդլայնման, այլև շուկայի կառուցվածքային փոփոխությունների մասին։Մտահոգիչ աճ է արձանագրվել նաև անձի կյանքի դեմ ուղղված հանցագործությունների ոլորտում։ Սպանության փորձերի թիվը հասել է 78-ի՝ նախորդ տարվա համեմատ ավելանալով 21,9 տոկոսով։ Ավելի կտրուկ աճ կա սպանության նախապատրաստության դեպքերում․ եթե նախորդ հաշվետու ժամանակահատվածում գրանցվել էր ընդամենը 2 դեպք, ապա այժմ այդ թիվը դարձել է 12։

Միևնույն ժամանակ հաղորդման մեջ նշվում է, որ իրավապահ մարմիններին հաջողվել է դեռ նախապատրաստման փուլում կանխել 10 նման հանցագործություն, ինչը վկայում է կանխարգելիչ աշխատանքի որոշակի արդյունավետության մասին։Աճել են նաև հրազենի կիրառմամբ կատարված հանցագործությունները։ Եթե նախորդ տարի գրանցվել էր 116 դեպք, ապա այս տարի այդ թիվը հասել է 140-ի։Այսպիսով, դատախազության ներկայացրած պատկերը միանշանակ գնահատականի տեղիք չի տալիս։
Մի կողմից՝ ընդհանուր հանցավորության մակարդակը որոշակիորեն նվազել է, մյուս կողմից՝ աճել են հատկապես այնպիսի հանցատեսակները, որոնք անմիջականորեն առնչվում են հանրային անվտանգությանն ու քաղաքացիների կյանքի պաշտպանությանը։
Թմրամիջոցների շրջանառության ընդլայնումն ու ծանր հանցագործությունների աճը փաստում են, որ հանցավորության կառուցվածքում տեղի են ունենում լուրջ փոփոխություններ, որոնք առաջիկայում կարող են դառնալ խորհրդարանական քննարկումների առանցքային թեմաներից մեկը»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Փաշինյանը մեղադրեց Հայկ Սարգսյանին, իսկ պաշտպանեց ՔՊ-ական Գարիկ Սարգսյանին
Օլիգարխ էր ուզում դառնալ. Փաշինյանը պարզաբանեց՝ ինչու են լարվել հարաբերությունները Հայկ Սարգսյանի հետ
«Տոյոտան» բացեք գոնե ձեր սպասարկող մեքենաները չմնան առանց կալոտկա փոխել. լրագրողը` Փաշինյանին
Նրանք, ովքեր ասում են՝ թույլ չեն տալու Քյարքին վերադարձվի Ադրբեջանին, հրահրում են պատերազմ. Փաշինյան
Գագիկ Խաչատրյանը, երբ սիմուլյանտության համար պետք չլինի, ոչ միայն կքայլի, այլև՝ կվազի. Փաշինյան
Հայկ Սարգսյանով պետք է զբաղվեն իրավապահները. Ալեն Սիմոնյան
Հնդկաստանում BRICS գագաթնաժողովից առաջ փակցվել են Պուտինի դիմանկարով պաստառներ
Հովհաննես Հովհաննիսյանը վերընտրվեց ԵՊՀ ռեկտոր
ՔՊ-ն և Առուշ Առուշանյանը դաշինք են ձևավորելու. Նիկոլ Փաշինյան
Կառավարությունը աջակցության նոր ծրագիր կմշակի գյուղմթերքի մթերման համար․Նիկոլ Փաշինյան
Ոսուցիչներ կան՝ տգիտություն են սովորեցնում դպրոցում. Նիկոլ Փաշինյան
Վենսը անձամբ է հրամանատարների հետ քննարկել Իրանի հետ հակամարտությունը
Կառավարությունը 1 մլրդ կտրամադրի դպրոցներ տանող ճանապարհների նորոգմանը
Նյու Դելին ուժեղացրել է անվտանգության միջոցառումները BRICS գագաթնաժողովից առաջ
ՈՒՂԻՂ․ Կառավարության նիստ
Թրամփը խոստովանել է, որ Իրանի դեմ ռազմական գործողությունը ձգձգվել է
Սաուդյան Արաբիայի թագաժառանգը երկու անգամ զանգահարել է Թրամփին՝ խնդրելով հարվածել Եմենի հութիների դիրքերին
«Հրապարակ»․ Ինչո՞ւ են Նորապատի դպրոցում ոտքի վրա դաս անում
«Հրապարակ»․ Սպիտակի համայնքապետի էքսկլյուզիվ որոշումները
«Հրապարակ»․ Ծաղիկ արտահանող ընկերությունը նամակ է գրել վարչապետին

Լրացուցիչ նորություններ

...

«Հրապարակ»․ Ինչո՞ւ են Նորապատի դպրոցում ոտքի վրա դաս անում

«Հրապարակ»․ Սպիտակի համայնքապետի էքսկլյուզիվ որոշումները

«Հրապարակ»․ Ծաղիկ արտահանող ընկերությունը նամակ է գրել վարչապետին

«Հրապարակ»․ Հերթը հասավ «Մուլտի տրանսպորտին»

Արմեն Գրիգորյանի նոր աշխատավայրն ինչ ընկերություն է և ինչով է զբաղվում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը սիրաշահում է պետծառայողներին

«Հրապարակ»․ Հայկ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի «ցուցումո՞վ» է թիմի կեղտոտ սպիտակեղենն արեւին փռում

Ի՞նչ ունեցվածք ունի դատավոր Աշոտ Հովհաննիսյանը․ «Ժողովուրդ»

ԱՄՆ-ն ու Ադրբեջանը TRIPP-ը քննարկո՞ւմ են առանց Հայաստանի

«Հրապարակ»․ Ինչու են ԱՄՆ-ն ու Ադրբեջանն առանց Հայաստանի քննարկում TRIPP-ի հարցը

Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ»

«Հրապարակ»․ Տիգրան Ավինյանը ընդլայնում է իր լիազորությունների շրջանակը

Գործուղումների պայքար է սկսվել առողջապահության համակարգում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Եվ մեղադրում են, եւ աջակցում

Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ»

«Հրապարակ»․ ՔՊ-ն Աբովյանում թեկնածու ունի

«Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ»

Նախկին բարձրաստիճան պաշտոնյաների մոտ գտնվող զենքերը հնարավորինս հավաքելու որոշում է կայացվել․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ «Չեստ» տալու ձևը Պապիկյանը փոխել է

«Հրապարակ». Իշխանության թիրախում կրկին Վանաձորն է,  ընտրությունները հետաձգում են