Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Հրապարակ»․ Արայիկ Հարությունյանը չարաշահում է իր դիրքը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շտաբի պետ Արայիկ Հարությունյանը նախընտրական հանդիպումներ է ունենում եվրոպացիների հետ: Ապրիլի 28-ին նա հանդիպել է «Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամ» (IFES) կազմակերպության նախագահ Էնթոնի Բենբերիի հետ։


Նրանք խոսել են «արդար եւ թափանցիկ ընտրությունների ապահովման» մասին, որն իբր մեր կառավարության առաջնահերթություններից է: Նաեւ քննարկել են 18 թվականից ի վեր իրականացվող համատեղ ծրագրերը՝ «ուղղված ժողովրդավարական կառավարման ամրապնդմանը եւ վստահելի ընտրական գործընթացների զարգացմանը»։ Բայց հազիվ թե պարոն Բենբերին հավատա Փաշինյանին, որ նա «արդար եւ թափանցիկ ընտրություններ» է անելու, որովհետեւ կառավարության ղեկավարն արդեն քանի ամիս է՝ գրեթե ամենօրյա ռեժիմով ՔՊ-ի քարոզն է անում, դրա համար օգտագործելով ՀՀ բյուջեն, կառավարության միջոցները: Ըստ էության, արդեն իսկ ընտրություններն արդար ու թափանցիկ կոչվել չեն կարող։


Այն, որ վարչապետի աշխատակազմի ղեկավար- կուսակցության շտաբի պետը հանդիպում է եվրոպացիների հետ, որոնք մյուս քաղաքական ուժերի հետ չեն հանդիպում, արդեն իսկ նշանակում է, որ վստահություն ընտրական գործընթացին չի կարող լինել, եւ որ Արայիկ Հարությունյանը չարաշահում է վարչապետի աշխատակազմի ղեկավարի իր դիրքը:


Եթե Արայիկ Հարությունյանը որպես ՔՊ շտաբի պետ է հանդիպում, ապա ինչո՞ւ մյուս քաղաքական ուժերի շտաբների պետերի հետ եվրոպացիները եւ մասնավորապես՝ Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամ (IFES)-ը նրանց հետ չի հանդիպում։ Սա իրավաչափ է՞, չի՞ խախտում մյուսների իրավունքները: Հայ ազգային կոնգրես կուսակցության վարչության անդամ Արմեն Խաչատրյանը պատասխանում է. «Այն, որ Արայիկ Հարությունյանի հետ են հանդիպել, այստեղ խնդիր չեմ տեսնում, բայց մյուսների հետ չհանդիպելն արդեն խնդրահարույց է»: ԴՕԿ կուսակցության շտաբի պետ, փաստաբան Լեւոն Բաղդասարյանը եւս խախտում է տեսնում, բայց «ոչ լուրջ խախտում»:


«Քանի որ ես իրավապաշտպան եմ, եթե ինձ մոտ սկսում են քննադատել մեկին, ինձ մոտ առաջանում է նրան պաշտպանելու հանգամանքը: Ես էլ՝ որպես շտաբի պետ, հաճախ հանդիպում եմ այլ կառույցների, միավորումների հետ: Առերեւույթ, գուցե, պետական պաշտոնյա է, օգտվում է իր արտոնյալ կարգավիճակից, եւ երեւի թե ճիշտ կլիներ, որ բոլոր հայտ ներկայացրած կուսակցությունների լիազոր մարմիններին հրավիրեին, միասին քննարկեին: Բայց եթե անձնական հանդիպում է եղել, ինչ-որ հարցեր են քննարկել, ես դրա տակ լուրջ խախտում չեմ տեսնում:


Լուրջ խախտում կլինի այն ժամանակ, երբ, ինչպես հիմա, որոշ քաղաքական ուժեր, մասնավորապես ՔՊ-ն, ինչ-որ հանդիպումներ է ունենում, որտեղ առերեւույթ իրականացնում է նախընտրական քարոզ»,- ասաց ԴՕԿ կուսակցության շտաբի պետը:

Լրահոս

ԹՐԻՓՓ-ը՝ Իրանի «կարմիր գծի» տակ. Բաքվի պահանջներն ու Հայաստանի Սահմանադրության ճակատագիրը
Քաղաքացիությունից դատարանի միջոցով զրկելու առաջարկը հենց ՆԳՆ-ն է ներկայացրել․ նախարար
Աշխարհը նոր բախումների շեմին․ լարվածությունը սրվում է. Փաշինյանը՝ Ռումինիա, Մհեր Գրիգորյանը՝ Մոսկվա
Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը․ Արտառոց կետ՝ նոր Սահմանադրության նախագծում
Բնակիչների հետ ջերմ ու անմիջական հանդիպումները կատարած աշխատանքի լավագույն գնահատականն են և վստահ առաջ շարժվելու գրավականը. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)
Կալիֆոռնիայում ուղղաթիռը բախվել է բլրին․ երկու մարդ զոհվել է
Կատարի վարչապետը զգուշացրել է, որ Մերձավոր Արևելքը չի կարող թույլ տալ ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության հերթական սրում
Բրազիլիայի նախկին նախագահի մոտ երկկողմանի թոքաբորբ է ախտորոշվել
Խաղաղության խոստումների և սպառազինության մրցավազքի արանքում. ի՞նչ է ցույց տալիս Բաքվի ռազմաբյուջետային և դիվանագիտական օրակարգը
Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը
Նոր Սահմանադրության շուրջ իշխանությունները հայտնվել են անսպասելի իրավիճակում․ ընդդիմության գրոհը խառնել է նրանց ծրագրերը
6,5 տրիլիոն դրամ պարտք և 1,4 միլիարդ դոլար պակասուրդ. 2027-ի բյուջեի վտանգավոր ռիսկերը
Արտառոց կետ՝ նոր սահմանադրության նախագծում
Դատական համակարգում «խուճապ է»․ «վնգստացող դատավորներին» հաշված օրեր են մնացել
Փաշինյանը միանգամից յոթ դիվանագետի է հետ կանչում․ ովքեր են նրանք և ինչով են հայտնի
Արսեն Գևորգյանի մահից հետո վախեցել, խափանման միջոցները փոխել են
Կանադայում 1,8 միլիոնից ավելի մարդ ամեն օր կանեփ է օգտագործում
Դանիան առաջարկում է դպրոցներում արգելել հեռախոսները՝ նաև դասամիջոցներին
Ութ տարվա ճանապարհից հետո BepiColombo-ն հասել է Մերկուրի
Մակրոնը 350 միլիոն եվրո է հատկացնում քաղաքացիական ավիացիայի հետազոտություններին

Լրացուցիչ նորություններ

...

Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը․ Արտառոց կետ՝ նոր Սահմանադրության նախագծում

Խաղաղության խոստումների և սպառազինության մրցավազքի արանքում. ի՞նչ է ցույց տալիս Բաքվի ռազմաբյուջետային և դիվանագիտական օրակարգը

Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը

Նոր Սահմանադրության շուրջ իշխանությունները հայտնվել են անսպասելի իրավիճակում․ ընդդիմության գրոհը խառնել է նրանց ծրագրերը

6,5 տրիլիոն դրամ պարտք և 1,4 միլիարդ դոլար պակասուրդ. 2027-ի բյուջեի վտանգավոր ռիսկերը

Արտառոց կետ՝ նոր սահմանադրության նախագծում

Դատական համակարգում «խուճապ է»․ «վնգստացող դատավորներին» հաշված օրեր են մնացել

Փաշինյանը միանգամից յոթ դիվանագետի է հետ կանչում․ ովքեր են նրանք և ինչով են հայտնի

Արսեն Գևորգյանի մահից հետո վախեցել, խափանման միջոցները փոխել են

Միջուկային սպառնալիքներ, Թրամփին մարտահրավեր և նոր տագնապ Եվրոպայում ու Ասիայում

Փաշինյանի վերջնագիրը, նոր դեսպան Մոսկվայում․ Զախարովայի ուղերձը Երևանին

ՔՊ-ում զոնդաժ է արվում՝ ինչպես ծախել նոր սահմանադրությունը. Քաոտիկ վիճակ՝ քաղաքացիները խուճապի մեջ

300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ընտանեկան բիզնեսի

ՔՊ-ականները վերջին ու հուսահատ ճիգերն են գործադրում

Փաշինյանը պատրաստվում է սահմանադրական փոփոխությունների համար հանրային «մեծ գրոհի»

Ծառուկյանը ԱԱԾ պադվալում հումորներ է անում

Եվրոպական բանակցություններից դեպի Մոսկվա․ ինչո՞ւ Փաշինյանը Պուտինի հետ հանդիպումից առաջ փոխեց դեսպանին

ՔՊ-ում զոնդաժ է արվում․ ինչպես ծախել սահմանադրության նախագիծը

Նախագահի հրամանագրով ԴԵՍՊԱՆՆԵՐ ԵՆ ՆՇԱՆԱԿՎԵԼ. Եվրոպան եռում է․ սահմաններ, զորակոչ ու բողոքներ

Փաշինյանի վերջնագիրը, «Ադրբեջան»՝ արցախցիների անձնագրերում․ Բաքվի նոր պահանջը