Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Մեր բոլոր նահատակների զոհողությունների հատուցումը Հայաստանի Հանրապետության հարատեւությունն է. Փաշինյանի ուղերձը


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ.

Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,

Այսօր մենք ոգեկոչում ենք 1915 թվականի Հայոց ցեղասպանության՝ Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը եւ հարգանքի տուրք ենք մատուցում մեր այն հայրենակիցներին, ովքեր հայ լինելու համար ջարդի, տեղահանության ու սովի ենթարկվեցին Օսմանյան Կայսրությունում։ Մեծ Եղեռնը մեզ հետ տեղի ունեցած մեծագույն ողբերգությունն է, որը մեր ժողովուրդը վերապրում է արդեն 111 տարի։ Ամեն տարի ապրիլի 24–ին մեր տասնյակ հազարավոր քաղաքացիների թափորը բարձանում է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ խոնարհվելու մեր նահատակված հայրենակիցների առջև։

Ու ապրիլի 24–ի մեր համազգային երթը նաեւ մտածելու, խորհելու, պատմությունը գնահատելու, եւ Մեծ Եղեռնի կրկնությունը թույլ չտալու հաստատակամության դրսեւորում է։ Այս մտածումների եւ հաստատակամության վրա է հիմնված մեր՝ Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ կառավարող մեծամասնության վերջին տարիների քաղաքականությունը։ Ձեր՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պատգամով մենք վճռականություն ենք դրսեւորել առավել խորությամբ հասկանալու մեր ժողովրդի անցյալում ապրած ու պարբերաբար կրկնվող պատմությունը՝ ապագայում այդ պատմության կրկնությունը թույլ չտալու, մեր այսօրը եւ գալիքը լավը դարձնելու համար։ Այսօր մենք հասել ենք այդ նպատակին, այդ թվում նրա շնորհիվ, որ հասկացել ենք, որ չի կարելի թույլ տալ, որ Մեծ Եղեռնը միջազգային խաղացողների՝ մեկը մյուսի դեմ պայքարի գործիք դառնա։

Մեր Գիտությունների ազգային ակադեմիայի հրատարակած Հայոց պատմության հատորյակում է հիմնավոր կերպով արձանագրված, որ Մեծ Եղեռնը այլոց թվում հայ ժողովրդին միջազգային խարդավանքների մեջ ներքաշելու գործելակերպի հետեւանք է, գործելակերպ, որը մեկնարկեց 19–րդ դարի կեսերից եւ իր ողբերգական կուլմինացիային հասավ 1915 թվականին։ Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, Մեր ժողովրդի մեծագույն փափագն իրականացված է․ մենք ունենք պետություն եւ մենք ունենք խաղաղություն։

Պետությունը եւ խաղաղությունն են այն երաշխիքը, որ Հայոց ցեղասպանություն կրկին տեղի չունենա։ Այս պատմական նպատակն իրագործելու համար մեզ անհրաժեշտ է դադարեցնել հայրենիքի փնտրտուքը մեր պետության, Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածքից դուրս։ Այս տարածքը փոքր չէ հայ ժողովրդի բարգավաճման, զարգացման ու բարեկեցության համար։ Այսօր մեր տասնյակ բնակավայրեր դատարկ են, տասնյակ բնակավայրեր եւ, ընդհանրապես, մեր պետությունը՝ թերբնակեցված։

Սրա պատճառը խաղաղության բացակայությունն է եղել եւ գիտակցության բացակայությունը, որ հայրենիքը պետությունն է, ինքնությունը պետությունն է, անվտանգությունը պետությունն է՝ իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով, եւ այս գիտակցության վրա հիմնվելով՝ հայ ժողովուրդը պետք է դուրս գա գաղթի եւ պանդխտության տրամաբանությունից։ Հայաստանի Հանրապետությունն իր այսօրվա տարածքով կարող է 5 միլիոն, 10 միլիոն հայերի բնակության վայր լինել։ Սինգապուրի տարածքը Սեւանա լճի 2/3–ից էլ պակաս է, բայց այնտեղ 5,5 միլիոն մարդ է ապրում, որովհետեւ պետությունը հիմնված է կրթության, ինքնահայեցման, խաղաղության ու մարդակենտրոն ձգտումների վրա։ Այսօր մենք Հայաստանի Հանրապետությունն առաջնորդում ենք հենց այս տրամաբանությամբ, Իրական Հայաստանի գաղափարախոսությամբ, հասկանալով, որ խաղաղությունն ու անվտանգությունն առաջին հերթին հարեւանների հետ կարգավորված հարաբերություններն են՝ հիմնված միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, սահմանների անխախտելիությունը եւ քաղաքական անկախությունը ճանաչելու վրա։

Այն ուժերը, որոնք հանդես են գալիս «կորսված հայրենիքը վերադարձնելու, պատմական սահմանների եւ արդարության վերականգնման» կոչերով ու տրամաբանությամբ, Հայաստանի Հանրապետությունը դնում են 1878 թվականի Սան Ստեֆանոյի կոնֆերանսի ռելսերի վրա, որի անխուսափելի վերջին կանգառը պետականության ու հայրենիքի կորուստն է, որովհետեւ աշխարհում յուրաքանչյուրն ունի ի՛ր պատմությունը, յուրաքանչյուրն ունի ի՛ր արդարությունը, յուրաքանչյուրն ունի ի՛ր կորուսյալ հայրենիքը։ Մենք, ի վերջո, դուրս ենք եկել այս թակարդից, եւ Հայաստանը կրկին այդ ուղղությամբ տանելու փորձերը մեր պետությանն ու ժողովրդին ուղղված հրավեր են դեպի կառափնարան։ Զոհերի եւ զոհողությունների գնով մենք գտել, վերգտել ենք մեր հայրենիքը, եւ այդ հայրենիքը Հայաստանի Հանրապետությունն է։

Մեր բոլոր նահատակների զոհողությունների հատուցումը Հայաստանի Հանրապետության հարատեւությունն է։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ազատությունը, անվտանգությունը, բարեկեցությունն է մեր բոլոր նահատակների իղձերի եւ ընդհատված երազանքների իրագործումը։ Մենք գնում ենք այս ճանապարհով։ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը գնում է այս ճանապարհով։

Փա՛ռք նահատակներին եւ կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը։

Լրահոս

Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահի հետ
Փողոց դուրս չենք գալու, մինչև հաշվարկ չունենանք․ վտանգավոր վիճակ է, հնարավոր են բախումներ (տեսանյութ)
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Ընդդիմությունը վերջին նիստերին չի եկել, մենք մերոնցով նստել, նախագծեր ենք քննարկել, բան չի փոխվելու (տեսանյութ)
Դավիթ Խուդաթյանը և Մարթա Կոսը անդրադարձել են տրասնպորտային և էներգետիկ ոլորտներում իրականացվող ծրագրերին
Կարևոր
Հայաստանին կարող են զրկել ՀԱՊԿ աշխատանքային մարմիններում ձայնի իրավունքից՝ մուծումներ չկատարելու պատճառով. Զախարովա
Հայաստանի կանանց թենիսի հավաքականը պատմական հաջողություն է գրանցել (տեսանյութ)
X սոցիալական ցանցի օգտատերերը հայտնել են լայնածավալ խափանումների մասին
ԻՀՊԿ-ն զգուշացրել է Իսրայելին՝ Լիբանանի կապակցությամբ
Հայտնաբերվել է 410 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Իսրայելը ցանկանում է Լիբանանի թեման առանձնացնել ԱՄՆ-ի և Իրանի բանակցություններից. CNN
Հորմուզի նեղուցում նավերը շարունակում են մնալ արգելափակված․ բացառիկ թողարկում (տեսանյութ)
Մենք շատ բախտավոր ենք, որ ունենք հենց այսպիսի հայրիկ․ Լուսինե Թովմասյանը՝ ամուսնու մասին (Լուսանկարներ)
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Շանգրի Լա» խաղատան լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել
Կարևոր
ՀՀ-ն ձգձգում և սառեցնում է Մոսկվայի մասնակցությամբ նախաձեռնությունները. Զախարովա
Փողոց դուրս չենք գալու, մինչև հաշվարկ չունենանք․ վտանգավոր վիճակ է, հնարավոր են բախումներ
Հնդկաստանում ուսումնական կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 14 մարդ է զոհվել
Վենսը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը բաց է
ISNA. Իրանի փոխարտգործնախարարը կգլխավորի ԱՄՆ-ի հետ բանակցությունների փորձագիտական ​​​​խումբը
Ընդդիմությունը վերջին նիստերին չի եկել, մենք մերոնցով նստել, նախագծեր ենք քննարկել, բան չի փոխվելու

Լրացուցիչ նորություններ

...

«Հրապարակ»․ Երեք թեկնածու է առաջադրվել ԱԺ նախագահի պաշտոնի համար

«Հրապարակ»․ Ընդդիմությունը մանդատների հարցով որոշում ունի

Ի՞նչ օրենք, ի՞նչ կարգավորումներ, ո՞ւմ են դրանք պետք. «Փաստ»

Կեղծ երկընտրանք. երբ դեպի Եվրոպա ճանապարհն անցնում է... Թուրքիայով. «Փաստ»

Ժողովրդի վրա «կայֆավատ լինելու» և ամեն ինչ ժողովրդի «գրպանը գցելու»... նուրբ արվեստը. «Փաստ»

Զիջումների միակողմանի օրակարգը և պաշտոնական Երևանի լռության քաղաքականությունը. «Փաստ»

Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները. «Փաստ»

Ինչ է Փաշինյանը խոստանում Ալիևին Սահմանադրությունը չփոխելու դիմաց

«Հրապարակ». Փաշինյանին հեռացնելու համար հետընտրական կոալիցիա է ձեւավորվում

Ռուսաստանից Կոստանյանին են պահանջում․ «Հրապարակ»

ՊՆ-ում չեղարկել են, ՆԳՆ-ում՝ ոչ․ «Հրապարակ»

«Հրապարակ»․ Ովքեր են հավակնում ՀՀ նախագահի պաշտոնին

«Ժողովուրդ». ԱԱԾ-ն տվյալ չունի, ԿԲ-ն բացատրում է․ ի՞նչ էր «Ադրբեջանից Հայաստան փոխանցված 211 միլիոն դոլարը»

«Հրապարակ»․ Թաթոյանը խոշոր վարկ է վերցրել

«Իրավունք». «Հայաստանում այն ելակն է, ինչ արտադրվում է Ֆրանսիայում»

«Ժողովուրդ». Ընտրությունների արդյունքները դեռ չեն ամփոփվել, բայց Վարդևանյանի մանդատի հարցն արդեն քննարկվում է

«Հրապարակ»․ Ինչ է Փաշինյանը խոստանում Ալիևին Սահմանադրությունը չփոխելու դիմաց

«Իրավունք». Նիկոլի հետընտրական տվայտանքները

«Ժողովուրդ». Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել

Ելակն արտահանում են թուրքականի անվան տակ. Ալիեւը օգնության ձեռք կմեկնի Փաշինյանին