Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Քպականներն ընդդեմ իրենց ղեկավարի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Վերջին շրջանում գնալով ավելի ու ավելի հաճախ է այնպիսի տպավորություն ստացվում, որ քպականներն անընդհատ, ինչպես ասում են, «կրակում են իրենց ոտքին»:


Մինչ Նիկոլ Փաշինյանը հնարավոր ու անհնար, թույլատրելի ու անթույլատրելի, օրինական ու անօրինական բոլոր միջոցները կիրառում է հատակին հայտնված վարկանիշը մի քիչ գոնե փրկելու համար, մի շարք քպականներ պարբերաբար պարզապես ջուրն են գցում այդ ջանքերը: Օրինակ՝ մեկը սոցցանցերում փողոցային մակարդակով ամենավերջին խոսքերով հայհոյում է քաղաքացիներին, մյուսը խոսում է «կրծքերի զբաղվածության» մասին, երրորդը վիրավորում է բանակում բոլոր ծառայողներին և այլն, և այլն: Ընդ որում, մի տեսակ քպական սովորություն են դարձրել՝ անել ինչ-որ խայտառակություն, հետո մի կեսբերան ներողություն խնդրել, կարծես դրանով իրենց արածը դարձավ ընդունելի:


Հասկանալի է, իհարկե, որ այդ ամենը բնորոշ է քպականներին, նրանք երբեք էլ քաղաքակիրթ խոսքով աչքի չեն ընկել: Նիկոլ Փաշինյանն ինքն էլ այս առումով ևս անընդհատ հատում է բոլոր «կարմիր գծերը», ի մասնավորի՝ օրերս ընդդիմությանը ձայն տալու պատրաստ բոլոր քաղաքացիներին, այսինքն՝ հայ մարդկանց գերակշիռ մեծամասնությանն անվանել էր «շուն ու շանգյալ»:


Սակայն վերջին շրջանում առանձին քպականների պահվածքը, որոնք մրցակցության մեջ են, թե ով ավելի մեծ հավատարմություն կցուցաբերի Նիկոլ Փաշինյանին, ով ավելի թունդ կվիրավորի ընդդիմադիրներին, դուրս է գալիս նույնիսկ ՔՊ-ին բնորոշ խոսույթի շրջանակներից: Մեր ունեցած տեղեկություններով, նույնիսկ Նիկոլ Փաշինյանն է զարմացել նման դրսևորումներից և հանձնարարել է ոչ միայն սահմանափակել հրապարակային խոսքի շրջանակը, այլ նաև խստորեն վերահսկել քպականների պահվածքը սոցցանցերում:


Ըստ երևույթին, ինքն էլ է հասկանում, որ բազմաթիվ քպականներ իրենց պահվածքով փաստացի իր դեմ են աշխատում: Երևի ակամա:


Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լրահոս

Ռուբիո․ ԱՄՆ-ը ուսումնասիրում է Սև ծովով հացահատիկի փոխադրումները վերսկսելու Թուրքիայի և Հնդկաստանի առաջարկները
Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց
Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան
Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին
Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը
Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով համաձայնությունը կարող է ձեռք բերվել մինչև G20-ի գագաթնաժողովը
Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը
Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով
Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ
4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին
Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին
Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը
Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին
Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը

Լրացուցիչ նորություններ

...

ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը

«Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞

Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»

Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»

Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»

«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ

«Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել

ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»

766 մլն դրամ՝ «Էրեբունի-Երեւան 2808»-ի համար․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ

«Հրապարակ»․ Ուժեղն էլ դո՞ւք եք

«Հրապարակ»․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ

«Հրապարակ»․ Որքան գումար է ծախսվել «Էրեբունի-Երեւան 2808» տոնին

27 տարվա լռությունից հետո Ջհանգիրյանը խոսեց, Փաշինյանը հանձնարարեց ստուգել․ «Ժողովուրդ»

Փաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ Արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում

«Հրապարակ»․ Հող են պատրաստում Հայաստանում որոշ կուսակցությունների գործունեությունը կասեցնելու համար

«Փաստ». Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին

«Հրապարակ»․ Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է

«Ժողովուրդ». 2 ամիս Ծավում արգելեցին ջուր խմել, հիմա ասում են՝ սնդիկը նորմայի մեջ է․ ո՞վ է պատասխան տալու սրա համար

«Փաստ» . «Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին

«Հրապարակ»․ ՌԴ-ում Կոպիրկինին փոխարինողի անունն է քննարկվում