Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ոստիկանական վայրենությունն ու իշխանության վախերը. ի՞նչ են արձանագրելու եվրոպացի պաշտոնյաները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Երեկ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ ցույց տվեց, թե որքան սարսափած է հունիսի 7-ի ընտրությունների սպասվող արդյունքներից: Նա հիանալի հասկանում է, որ երեք հիմնական ընդդիմադիր ուժերը՝ Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» դաշինքը, Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքը և Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ-ն, մեծ առավելությամբ հաղթում են:


Ուստի, ջղաձիգ գոռգոռոցներից զատ, նա նորից ակտիվացրել է իրավապահ ռեպրեսիվ համակարգն ընդդեմ հայ ժողովրդի: Այն, ինչ կատարվում է այս օրերին, դրա վկայություններից մեկն է: Մի կողմից՝ հրապարակվում են ակնհայտ մոնտաժված ձայնագրություններ, որոնց ձեռք բերման օրինականությունը խիստ կասկածելի է, շինծու քրեական վարույթներ են նախաձեռնվում, մյուս կողմից՝ տեռորի են ենթարկվում խաղաղ ակցիա իրականացնող հայ մարդիկ:

Մասնավորաբար, մինչ ամբողջ մայրաքաղաքը խցանումների մեջ է, իսկ պարեկներ չկան՝ դրանք կարգավորելու համար, մինչ վթարներն ու ՃԵ կանոնների խախտումներն անընդհատ ավելանում են՝ երկրի ճանապարհները դարձնելով փորձանքի ասպարեզ, մինչ աճում են հանցագործությունները, Նիկոլ Փաշինյանը հարյուրավոր ոստիկաններ էր լցրել Թբիլիսյան խճուղի՝ Հակակոռուպցիոն դատարանի շրջակայք (լրագրողները մոտ 40 միայն «գազել» էին հաշվել):


Հիշեցնենք, որ այստեղ ընթանում էր Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը, և նրա հազարավոր աջակիցներ դատարանի բակում էին: Քանի որ նրանց քանակը չափազանց շատ էր, բավական թվով մարդիկ նաև Թբիլիսյան խճուղում էին։ Եվ այն, ինչ արեցին ոստիկանները, որոնց մեջ երևի թե քիչ չեն նրանք, որոնք մանկությունից լուրջ «տրավմաներ» ունեն ու հիմա ինքնահաստատման «հնարավորություն» են ստացել ոստիկանական համազգեստի տեսքով, անգամ մարդկային տարրական տրամաբանությունից է դուրս, էլ չենք խոսում օրինականության մասին:


Նրանք քաշքշում էին խաղաղ ակցիայի մասնակիցներին, վայրենաբար հարվածում, որի պատճառով նույնիսկ վնասվածքներ ստացողներ եղան, բռնի ուժով բերման էին ենթարկում: Եվ սա այն դեպքում, երբ որևէ մեկը չէր ընդդիմանում կամ հակադարձ որևէ գործողություն չէր իրականացնում: Ահա, սա է Նիկոլ Փաշինյանի «ժողովրդավարությունը»:


Որքան էլ ակնհայտ է այս ամենի պատճառը, այն է՝ Նիկոլ Փաշինյանի՝ իշխանությունը կորցնելու վախերը, այդուամենայնիվ, նշյալ գործելաոճին որևէ արդարացում լինել չի կարող: Հետաքրքիր է՝ երկու շաբաթից Երևանում հավաքվող եվրոպացի չինովնիկներն ինչպե՞ս են արձագանքելու այսպիսի «ժողովրդավարությանը», այն հանգամանքին, որ Հայաստանում իրավապահ համակարգը վերածվել է քաղաքական գործիքի՝ ընդդեմ ընդդիմադիրների, որ, ըստ բազմաթիվ փորձագետների, այդ թվում՝ միջազգային, բռնաճնշումներն օրեցօր թափ են հավաքում, որ պետական ռեսուրսներն օգտագործվում են ընտրություններին ազդեցություն ունենալու համար:


Նորից ծափահարելո՞ւ են՝ անտեսելով այս ամենն ու առաջնային համարելով միայն իրենց աշխարհաքաղաքական շահը...


Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լրահոս

Նիկոլ Փաշինյանը մտադիր է Գագիկ Ծառուկյանին սնանկացնել․ «Հրապարակ»
Մակրոնից՝ 1.2 մլն դրամանոց շքանշան, ֆոն դեր Լայենից՝ կաշվե պայուսակ. ինչ նվերներ է ստացել Փաշինյանը. Ժողովուրդ
Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ»
«Հրապարակ»․ Ավինյանի բախտը բերեց
«Հրապարակ»․ ՔՊ-ն փոխում է պատգամավորների երդման տեքստը՝ Փաշինյանի ճաշակով
«Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ»
Հունիսի 19-22-ը հայտնաբերվել են 15 հետախուզվող, 1 անհետ կորած. ՆԳՆ
Ֆրանսիայում գրանցվել են մահվան դեպքեր ռեկորդային շոգի պատճառով
Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահի հետ
Փողոց դուրս չենք գալու, մինչև հաշվարկ չունենանք․ վտանգավոր վիճակ է, հնարավոր են բախումներ (տեսանյութ)
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Ընդդիմությունը վերջին նիստերին չի եկել, մենք մերոնցով նստել, նախագծեր ենք քննարկել, բան չի փոխվելու (տեսանյութ)
Դավիթ Խուդաթյանը և Մարթա Կոսը անդրադարձել են տրասնպորտային և էներգետիկ ոլորտներում իրականացվող ծրագրերին
Կարևոր
Հայաստանին կարող են զրկել ՀԱՊԿ աշխատանքային մարմիններում ձայնի իրավունքից՝ մուծումներ չկատարելու պատճառով. Զախարովա
Հայաստանի կանանց թենիսի հավաքականը պատմական հաջողություն է գրանցել (տեսանյութ)
X սոցիալական ցանցի օգտատերերը հայտնել են լայնածավալ խափանումների մասին
ԻՀՊԿ-ն զգուշացրել է Իսրայելին՝ Լիբանանի կապակցությամբ
Հայտնաբերվել է 410 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Իսրայելը ցանկանում է Լիբանանի թեման առանձնացնել ԱՄՆ-ի և Իրանի բանակցություններից. CNN
Հորմուզի նեղուցում նավերը շարունակում են մնալ արգելափակված․ բացառիկ թողարկում (տեսանյութ)

Լրացուցիչ նորություններ

...

Նիկոլ Փաշինյանը մտադիր է Գագիկ Ծառուկյանին սնանկացնել․ «Հրապարակ»

Մակրոնից՝ 1.2 մլն դրամանոց շքանշան, ֆոն դեր Լայենից՝ կաշվե պայուսակ. ինչ նվերներ է ստացել Փաշինյանը. Ժողովուրդ

Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ»

«Հրապարակ»․ Ավինյանի բախտը բերեց

«Հրապարակ»․ ՔՊ-ն փոխում է պատգամավորների երդման տեքստը՝ Փաշինյանի ճաշակով

«Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ»

«Հրապարակ»․ Երեք թեկնածու է առաջադրվել ԱԺ նախագահի պաշտոնի համար

«Հրապարակ»․ Ընդդիմությունը մանդատների հարցով որոշում ունի

Ի՞նչ օրենք, ի՞նչ կարգավորումներ, ո՞ւմ են դրանք պետք. «Փաստ»

Կեղծ երկընտրանք. երբ դեպի Եվրոպա ճանապարհն անցնում է... Թուրքիայով. «Փաստ»

Ժողովրդի վրա «կայֆավատ լինելու» և ամեն ինչ ժողովրդի «գրպանը գցելու»... նուրբ արվեստը. «Փաստ»

Զիջումների միակողմանի օրակարգը և պաշտոնական Երևանի լռության քաղաքականությունը. «Փաստ»

Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները. «Փաստ»

Ինչ է Փաշինյանը խոստանում Ալիևին Սահմանադրությունը չփոխելու դիմաց

«Հրապարակ». Փաշինյանին հեռացնելու համար հետընտրական կոալիցիա է ձեւավորվում

Ռուսաստանից Կոստանյանին են պահանջում․ «Հրապարակ»

ՊՆ-ում չեղարկել են, ՆԳՆ-ում՝ ոչ․ «Հրապարակ»

«Հրապարակ»․ Ովքեր են հավակնում ՀՀ նախագահի պաշտոնին

«Ժողովուրդ». ԱԱԾ-ն տվյալ չունի, ԿԲ-ն բացատրում է․ ի՞նչ էր «Ադրբեջանից Հայաստան փոխանցված 211 միլիոն դոլարը»

«Հրապարակ»․ Թաթոյանը խոշոր վարկ է վերցրել