Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Հրապարակ». Կոչ արեցին Սփյուռքում բնակվող հայերին՝ հունիսի 7-ին գալ Հայաստան եւ քվեարկել

Փարիզում ապրիլի 11-ին տեղի ունեցավ Սփյուռքի զորաշարժի համաժողովը, որը տեւեց երկու օր: Համաժողովին մասնակցելու էր ժամանել 150 հայ` աշխարհի 25 երկրից, այդ թվում՝ Արգենտինայից, Կանադայից, Միացյալ Նահանգներից, Իրանից, Լիբանանից եւ Հայաստանից: Համաժողովի բացման խոսքն ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ Հովսեփ Տեր-Գեւորգյանը:


Նա իր ելույթում արձանագրեց իրավիճակը, որը ստիպել է նման աննախադեպ միջոցառում կազմակերպել: Դա այն օրհասական վիճակն է, որի մեջ հայտնվել է մեր պետությունը, այն մարտահրավերները, որոնք վտանգում են հայի ինքնությունն ու Հայաստան պետությունը: Նա խոսեց իշխանությունների կողմից ցեղասպանության ժխտման, ստորացուցիչ խաղաղության, Եկեղեցու դեմ պայքարի մասին:


Ապա հնչեցին երկու կաթողիկոսների` Գարեգին Բ ամենայն հայոց եւ Արամ Ա Կիլիկիո կաթողիկոսի ողջույնի ուղերձները: Ողջույնի խոսք ասացին նաեւ Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանը եւ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Համաժողովի ընթացքը շարունակվեց կլոր սեղանների ձեւաչափով, որոնց ընթացքում նաեւ քննարկումներ, հարցուպատասխան եղան: Համաժողովին Հայաստանից մասնակցում էր 14 անձ՝ խմբագիրներ, ՀՀ նախկին 3 վարչապետները` Հրանտ Բագրատյանը, Խոսրով Հարությունյանը եւ Վազգեն Մանուկյանը, Արցախից ներկայացուցիչներ կային, հատկապես շատ էին ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչները: Համաժողովն ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվում էր ֆրանսահայ ԱՅԲ ռադիոկայանով։ Համաժողովի ավարտին ամփոփիչ հայտարարություն ընդունվեց, որը տարածվել է հայկական եւ սփյուռքյան լրատվամիջոցներով։ Միջոցառմանը ներկա է եղել նաեւ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը: «Հրապարակը» նրան մի քանի հարց ուղղեց:


- Ի՞նչ տպավորություններ ունեք համաժողովից: Ըստ Ձեզ` այն ի՞նչ ազդեցություն կունենա: - Միջոցառման խորագիրը սփյուռքի մոբիլիզացիան էր` համահայկական հարցերի շուրջ: Միջոցառմանը մասնակցեցին թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ հայեր` ԱՄՆ-ից, Կանադայից, եվրոպական տարբեր երկրներից, Լատինական Ամերիկայից եւ այլն: Քննարկվեցին ամենատարբեր հարցերը` գոյաբանական հարցերից սկսած, դրանք այն խնդիրներն են, որոնք այժմ ծառացած են Հայաստանի առաջ, ընտրությունների հետ կապված հարցեր, Արցախի թեմայի շարունակականության մասին խոսվեց, ինչպես նաեւ սփյուռքին վերաբերող հարցեր քննարկվեցին` ինքնության պահպանության եւ նմանաբնույթ այլ հարցեր: Ընդհանուր դրական եմ գնահատում այս միջոցառումը, այն սփյուռքը համախմբելու հիմնական քայլերից մեկն էր:


Հույս ունենք, որ այս մեկ հանդիպմամբ չենք սահմանափակվի, եւ առաջիկայում ավելի կոնկրետ դրսեւորումներ կլինեն թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում: - Այսինքն` կարող ենք արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանին վերջնականապես չի հաջողվել սփյուռքը պառակտել: - Դրա մասին եւս խոսվեց, խոսվեց այն մասին, որ տարբեր քայլերով փորձ է արվել պառակտել սփյուռքը, ցավոք, որոշ համայնքներում ստացվել է, սակայն, ընդհանուր առմամբ, ՀՀ իշխանություններին չի հաջողվել պառակտել սփյուռքի հիմնական կառույցները, նրանք շարունակում են անել իրենց գործը՝ հենց նույն արցախյան օրակարգի շուրջ:


- Ընտրություններին հաշված օրեր են մնացել: Ի՞նչ խոսվեց այդ մասին, ի վերջո` Արցախի հարցի հետ կապված հնարավոր զարգացումներն անմիջապես կապված են այն հարցի հետ, թե ով է լինելու ՀՀ վարչապետը` հունիսի 7-ից հետո: - Խոսվեց նաեւ այդ մասին: Տարբեր բանախոսներ կարեւորեցին այն հանգամանքը, որ Հայաստանին անհրաժեշտ է մի իշխանություն, որը կկարեւորի ազգային հարցերը եւ պետական շահը: Սփյուռքը գտնում է, որ չպետք է անտարբեր մնա այդ հարցերին: Եղան նաեւ անձինք, ովքեր ուղիղ կոչ արեցին սփյուռքում բնակվող հայերին՝ հունիսի 7-ին անպայման գալ Հայաստան եւ մասնակցել քվեարկությանը: Այդ հարցն օրակարգային էր: 

Լրահոս

Քննիչների խումբը խուզարկությունից հետո Սաղաթելյանի տնից հեռացավ
«Ձենդ իջցրու՛», «Լսի՛, այ տղա, արա', դուս կհելնես, քեզի կասեմ». ծեծկռտուք՝ ավագանու նիստին
Մեր տունը խուզարկել են ԴԱՀԿ–ի պահանջները չկատարելու համար. առգրավել են զարդեր ու փող. Սաղաթելյան
Թրամփը ասել է, որ Իրանի նավահանգիստների շրջափակումն ավելի արդյունավետ էր, քան ռմբակոծությունը
Վան Ի. BRICS-ը կարող է նոր անվտանգության համաձայնագրեր կնքել
ՈՒՂԻՂ․ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն
Եկեղեցին մեծ գումարներ է վճարել բյուջե․ «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանը մտադիր է Գագիկ Ծառուկյանին սնանկացնել․ «Հրապարակ»
Մակրոնից՝ 1.2 մլն դրամանոց շքանշան, ֆոն դեր Լայենից՝ կաշվե պայուսակ. ինչ նվերներ է ստացել Փաշինյանը. Ժողովուրդ
Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ»
«Հրապարակ»․ Ավինյանի բախտը բերեց
«Հրապարակ»․ ՔՊ-ն փոխում է պատգամավորների երդման տեքստը՝ Փաշինյանի ճաշակով
«Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ»
Հունիսի 19-22-ը հայտնաբերվել են 15 հետախուզվող, 1 անհետ կորած. ՆԳՆ
Ֆրանսիայում գրանցվել են մահվան դեպքեր ռեկորդային շոգի պատճառով
Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահի հետ
Փողոց դուրս չենք գալու, մինչև հաշվարկ չունենանք․պետք է հաշվի առնել` վտանգավոր իրավիճակ է (տեսանյութ)
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Ընդդիմությունը վերջին նիստերին չի եկել, մենք մերոնցով նստել, նախագծեր ենք քննարկել, բան չի փոխվելու (տեսանյութ)
Դավիթ Խուդաթյանը և Մարթա Կոսը անդրադարձել են տրասնպորտային և էներգետիկ ոլորտներում իրականացվող ծրագրերին

Լրացուցիչ նորություններ

...

Եկեղեցին մեծ գումարներ է վճարել բյուջե․ «Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանը մտադիր է Գագիկ Ծառուկյանին սնանկացնել․ «Հրապարակ»

Մակրոնից՝ 1.2 մլն դրամանոց շքանշան, ֆոն դեր Լայենից՝ կաշվե պայուսակ. ինչ նվերներ է ստացել Փաշինյանը. Ժողովուրդ

Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ»

«Հրապարակ»․ Ավինյանի բախտը բերեց

«Հրապարակ»․ ՔՊ-ն փոխում է պատգամավորների երդման տեքստը՝ Փաշինյանի ճաշակով

«Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ»

«Հրապարակ»․ Երեք թեկնածու է առաջադրվել ԱԺ նախագահի պաշտոնի համար

«Հրապարակ»․ Ընդդիմությունը մանդատների հարցով որոշում ունի

Ի՞նչ օրենք, ի՞նչ կարգավորումներ, ո՞ւմ են դրանք պետք. «Փաստ»

Կեղծ երկընտրանք. երբ դեպի Եվրոպա ճանապարհն անցնում է... Թուրքիայով. «Փաստ»

Ժողովրդի վրա «կայֆավատ լինելու» և ամեն ինչ ժողովրդի «գրպանը գցելու»... նուրբ արվեստը. «Փաստ»

Զիջումների միակողմանի օրակարգը և պաշտոնական Երևանի լռության քաղաքականությունը. «Փաստ»

Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները. «Փաստ»

Ինչ է Փաշինյանը խոստանում Ալիևին Սահմանադրությունը չփոխելու դիմաց

«Հրապարակ». Փաշինյանին հեռացնելու համար հետընտրական կոալիցիա է ձեւավորվում

Ռուսաստանից Կոստանյանին են պահանջում․ «Հրապարակ»

ՊՆ-ում չեղարկել են, ՆԳՆ-ում՝ ոչ․ «Հրապարակ»

«Հրապարակ»․ Ովքեր են հավակնում ՀՀ նախագահի պաշտոնին

«Ժողովուրդ». ԱԱԾ-ն տվյալ չունի, ԿԲ-ն բացատրում է․ ի՞նչ էր «Ադրբեջանից Հայաստան փոխանցված 211 միլիոն դոլարը»