Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Արկածախնդրության» ծանրագույն հետևանքները. այսպիսի՞ «ապագա» ենք պատկերացնում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Բազմաթիվ փորձագետներ Փաշինյանի իշխանության կողմից Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելու «քաղաքականությունը» որակում են արկածախնդրական: Ընդ որում՝ որակում են փաստերով: Փաշինյանն ինքն էլ հրաշալի հասկանում է, որ «նստել երկու աթոռի վրա» չի ստացվի: Բայց համառորեն շարունակում է իր արկածախնդրական «գիծը», որն ում ասես ձեռնտու է, միայն թե ոչ Հայաստանին ու հայ ժողովրդին: Մայիսի 4-5-ը Երևանում նախատեսված է Եվրոպական քաղաքական համայնքի համաժողով և Հայաստան-ԵՄ գագաթաժողով:


Այդ օրը Երևանի կենտրոնը փակ է լինելու, նույնիսկ լրացուցիչ «հանգստյան օր» է սահմանվել: Բայց դա անկարևոր մանրուք է՝ համեմատած այդ իրադարձության հեռագնա հետևանքների հետ: Նախընտրական դիվիդենտները, որոնք ակնկալում է ստանալ Փաշինյանը, այդ հետևանքների շարքում խամրում են, եթե նկատի ունենանք այն, որ դա առավել քան կոնկրետ ազդակ կլինի առ այն, որ Հայաստանը սրընթաց շարժվում է Ռուսաստանի ու ԵԱՏՄ-ի հետ կապերը խզելու ուղղությամբ:


Դրանից Հայաստանը բացարձակապես ոչինչ չի շահելու: Ժամանակակից ԵՄ-ին ընդհանրապես հետաքրքիր չէ, թե ինչ կլինի Հայաստանի, երկրի տնտեսության ու ժողովրդի հետ: Նրանց համար առանցքայինն ու գլխավորը այն է, որ Ռուսաստանի համար վատ լինի: Այսինքն, եթե դա «խաղ» է, ապա ակնհայտորեն մեր խաղը չէ: Իսկ ովքե՞ր են մայիսի 4-5-ը Երևան գալու: Եվրոպական այն երկրների ներկայացուցիչները, որոնք ռուս-ուկրաինական պատերազմի վրա բենզին լցնողներն են: Իրենց ֆինանսավորմամբ, բայց Ուկրաինայի հաշվին:


Եվրոպական երկրների այդ խումբը «Ցանկացողների դաշինք» անվանումն է ստացել և ներառում է Ֆրանսիան, Գերմանիան, Լեհաստանը, Բալթյան երկրները, Սկանդինավիայի պետությունները, որոնք գործնականում հովանավորում են պատերազմը Ռուսաստանի դեմ։ Ու ահա, այդ երկրների ղեկավար-ներկայացուցիչները գալիս են Հայաստան, Փաշինյանի հետ քննարկելու համար... ի՞նչ:


Առավել ևս, որ առկա աշխարհաքաղաքական իրավիճակում՝ հայ-ռուսական փչացած հարաբերություններ, ռուս-ուկրաինական հակամարտություն, ԱՄՆ-Իրան պատերազմ, նշված «եվրամիջոցառումը» խնդրահարույց «մեսիջ» է մեր հարևաններին՝ Իրանին, Վրաստանին ու ավանդական գործընկերներին, առաջին հերթին՝ Ռուսաստանին: Հասկանալի է՝ Փաշինյանը ուզում է քարոզարշավի «հոգեցունց» մեկնարկ ունենալ: Բայց թե դա ի՞նչ արտաքին-քաղաքական խնդիրներ կհարուցի, նրան ու ՔՊ-ին չի հետաքրքրում: Պարզ է, չէ՞, որ Ռուսաստանը, մանավանդ առկա իրավիճակում, համապատասխան արձագանք է դրսևորելու:


Ըստ որում, շատ հնարավոր է, որ ռուսական արձագանքը նախ առևտրատնտեսական լինի: Ի՞նչ են անելու ռուսական շուկայի միջոցով աշխատող տնտեսվարողներն ու նրանց հազարավոր աշխատակիցները:


Փաշինյանին ու ՔՊին դա ևս չի հետաքրքրում: Նրանք Հայաստանի անվտանգության երաշխավոր են տեսնում Ադրբեջանին ու Թուրքիային: Իսկ դա նշանակում է, որ իշխանության մնալու դեպքում կխզեն առևտրատնտեսական ու քաղաքական հարաբերությունները Ռուսաստանի, նաև Իրանի հետ: Դժվար չէ ինքնուրույն ծանրութեթև անել, թե դա ինչ ծանրագույն, աղետալի հետևանքներ կունենա: Մասնավորաբար, կստանանք «եվրոգնով» գազ, ինչի արդյունքում գրեթե ամեն ինչ կթանկանա մեր երկրում, լուրջ բարդություններ առաջ կգան հայկական արտադրանքի՝ ԵԱՏՄ և հատկապես ռուսական շուկայում իրացման հարցում՝ համապատասխան հետևանքներով (տնտեսվարողների գործունեության կրճատում կամ փակում, աշխատատեղերի կրճատում, աղքատության խորացում և այլն):


Սարսափելի ծանր վիճակում կհայտնվի գյուղատնտեսությունը: Հնարավոր է նաև վիզային ռեժիմի սահմանում, ինչը կնշանակի էական բարդություններ հատկապես արտագնա աշխատանքի մեկնողների համար, և սա այն դեպքում, երբ երկրում համապատասխան ծավալի աշխատատեղեր պարզապես չկան: Էապես կնվազեն Հայաստան մտնող տրանսֆերտները:


Հավանական է նաև օդային փոխադրումների արգելքը, ինչն արդեն ԵՄ պահանջ կլինի: Սրանք միայն հավանական հետևանքների մի չնչին մասն են, ու դժվար է հավատալ, որ հայ մարդն իր ու իր երեխայի համար հենց այսպիսի «ապագա» է պատկերացնում...


Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լրահոս

Քննիչների խումբը խուզարկությունից հետո Սաղաթելյանի տնից հեռացավ
«Ձենդ իջցրու՛», «Լսի՛, այ տղա, արա', դուս կհելնես, քեզի կասեմ». ծեծկռտուք՝ ավագանու նիստին
Մեր տունը խուզարկել են ԴԱՀԿ–ի պահանջները չկատարելու համար. առգրավել են զարդեր ու փող. Սաղաթելյան
Թրամփը ասել է, որ Իրանի նավահանգիստների շրջափակումն ավելի արդյունավետ էր, քան ռմբակոծությունը
Վան Ի. BRICS-ը կարող է նոր անվտանգության համաձայնագրեր կնքել
ՈՒՂԻՂ․ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն
Եկեղեցին մեծ գումարներ է վճարել բյուջե․ «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանը մտադիր է Գագիկ Ծառուկյանին սնանկացնել․ «Հրապարակ»
Մակրոնից՝ 1.2 մլն դրամանոց շքանշան, ֆոն դեր Լայենից՝ կաշվե պայուսակ. ինչ նվերներ է ստացել Փաշինյանը. Ժողովուրդ
Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ»
«Հրապարակ»․ Ավինյանի բախտը բերեց
«Հրապարակ»․ ՔՊ-ն փոխում է պատգամավորների երդման տեքստը՝ Փաշինյանի ճաշակով
«Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ»
Հունիսի 19-22-ը հայտնաբերվել են 15 հետախուզվող, 1 անհետ կորած. ՆԳՆ
Ֆրանսիայում գրանցվել են մահվան դեպքեր ռեկորդային շոգի պատճառով
Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահի հետ
Փողոց դուրս չենք գալու, մինչև հաշվարկ չունենանք․պետք է հաշվի առնել` վտանգավոր իրավիճակ է (տեսանյութ)
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Ընդդիմությունը վերջին նիստերին չի եկել, մենք մերոնցով նստել, նախագծեր ենք քննարկել, բան չի փոխվելու (տեսանյութ)
Դավիթ Խուդաթյանը և Մարթա Կոսը անդրադարձել են տրասնպորտային և էներգետիկ ոլորտներում իրականացվող ծրագրերին

Լրացուցիչ նորություններ

...

Եկեղեցին մեծ գումարներ է վճարել բյուջե․ «Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանը մտադիր է Գագիկ Ծառուկյանին սնանկացնել․ «Հրապարակ»

Մակրոնից՝ 1.2 մլն դրամանոց շքանշան, ֆոն դեր Լայենից՝ կաշվե պայուսակ. ինչ նվերներ է ստացել Փաշինյանը. Ժողովուրդ

Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ»

«Հրապարակ»․ Ավինյանի բախտը բերեց

«Հրապարակ»․ ՔՊ-ն փոխում է պատգամավորների երդման տեքստը՝ Փաշինյանի ճաշակով

«Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ»

«Հրապարակ»․ Երեք թեկնածու է առաջադրվել ԱԺ նախագահի պաշտոնի համար

«Հրապարակ»․ Ընդդիմությունը մանդատների հարցով որոշում ունի

Ի՞նչ օրենք, ի՞նչ կարգավորումներ, ո՞ւմ են դրանք պետք. «Փաստ»

Կեղծ երկընտրանք. երբ դեպի Եվրոպա ճանապարհն անցնում է... Թուրքիայով. «Փաստ»

Ժողովրդի վրա «կայֆավատ լինելու» և ամեն ինչ ժողովրդի «գրպանը գցելու»... նուրբ արվեստը. «Փաստ»

Զիջումների միակողմանի օրակարգը և պաշտոնական Երևանի լռության քաղաքականությունը. «Փաստ»

Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները. «Փաստ»

Ինչ է Փաշինյանը խոստանում Ալիևին Սահմանադրությունը չփոխելու դիմաց

«Հրապարակ». Փաշինյանին հեռացնելու համար հետընտրական կոալիցիա է ձեւավորվում

Ռուսաստանից Կոստանյանին են պահանջում․ «Հրապարակ»

ՊՆ-ում չեղարկել են, ՆԳՆ-ում՝ ոչ․ «Հրապարակ»

«Հրապարակ»․ Ովքեր են հավակնում ՀՀ նախագահի պաշտոնին

«Ժողովուրդ». ԱԱԾ-ն տվյալ չունի, ԿԲ-ն բացատրում է․ ի՞նչ էր «Ադրբեջանից Հայաստան փոխանցված 211 միլիոն դոլարը»