Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Հրապարակ»․ ՔՊ-ում ծանր են տարել Պուտինի կշտամբանքը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Նիկոլ Փաշինյանին հրապարակային կշտամբելը ՔՊ-ում ծանր են տարել, ինքը՝ Փաշինյանն էլ, Մոսկվայից ապրիլմեկյան հանդիպումից վերադառնալուց հետո ավելի է կոշտացրել քաղաքական հակառակորդների եւ հատկապես Սամվել Կարապետյանի նկատմամբ հռետորաբանությունը, մինչեւ անգամ խոսեց Կարապետյանի՝ «բոմժ» դառնալու մասին։


Հիշեցնենք, որ Պուտինը Փաշինյանին զգուշացրել-կշտամբել էր, թե Հայաստանում ռուսական անձնագրով անձը քաղաքականությամբ զբաղվելու փորձի համար գտնվում է անազատության մեջ։ «Դա ձեր որոշումն է, մենք չենք խառնվում:


Բայց կուզեինք, որ նրանք կարողանային մասնակցել այդ ներքաղաքական աշխատանքին»,- հավելելով, որ Մոսկվան մշտապես առաջնորդվելու է հայ ժողովրդի շահերով: Չնայած Փաշինյանը տեղում Պուտինին պատասխանեց, որ մեր օրենսդրությամբ ՀՀ ընտրություններին կարող են մասնակցել միայն այն մարդիկ, ովքեր բացառապես հայկական անձնագիր ունեն, իսկ ռուսական անձնագիր ունեցողները չեն կարող ո՛չ պատգամավորի, ո՛չ էլ վարչապետի թեկնածու լինել, այդուհանդերձ, նրա թիմակիցները շարունակում են կռվել Կարապետյանի թիմակիցների հայտարարությունների հետ, եւ երեկ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանին խորհրդարանում պատին էին դեմ տվել, թե ինչու քայլեր չի ձեռնարկում ժողովրդին «մոլորեցնող» ուժերի հարցում։


Հովակիմյանը պետաիրավական հանձնաժողով էր գնացել՝ ԿԸՀ-ի 2024-2025 թթ. գործունեության մասին հաղորդումը ներկայացնելու։ ՔՊ-ական Լիլիթ Մինասյանը, դիցուք, թաքնվելով ընդդիմադիր ուժերի թիկունքում, ԿԸՀ նախագահից հետաքրքրվեց ՝ ինչ ընթացակարգեր են գործում կուսակցությունների գրանցումը մերժելու համար։


Վահագն Հովակիմյանը, ի դեպ, ակնհայտորեն, չէր ցանկանում տրվել երբեմնի թիմակիցների սադրանքներին, որոշ տեղեկություններով՝ օրեր առաջ նրան այցելած Հայաստանում ՌԴ դեսպան Կոպիրկինը հավելյալ զգուշացում է արել Վահագն Հովակիմյանին, որ չեն ներելու քաղաքական խաղերը, թեպետ Հովակիմյանը երեկ դեսպանի այցի մասին ասաց, որ դա սովորական այց էր, եկել էր ընդամենը ծանոթանալու նախապատրաստական աշխատանքներին։


Ինչեւէ, Լիլիթ Մինասյանի հարցին ի պատասխան, Հովակիմյանն ասաց․ «Մեր Ընտրական օրենսգիրքն այնքան ազատական է, որ քաղաքական ուժը, որպեսզի չգրանցվի, փաստաթղթերը պետք է միտումնավոր չգրանցի, հակառակ դեպքում, եթե փաստաթղթերը թերի է ներկայացնում, ԸՕ-ն պահանջում է, որ տվյալ քաղաքական ուժին տանք մինչեւ 48 ժամ ժամանակ՝ թերությունները շտկելու համար»։


Պետաիրավական հանձնաժողովի անդամ չհանդիսացող Բաբկեն Թունյանն էր անգամ եկել քննարկմանը եւ կրկին հետաքրքրվում էր Կարապետյանի թիմի գործունեությամբ։ Նախ փորձեց հասկանալ՝ 2021-ին արտերկրից որքան մարդ է եկել եւ մասնակցել ընտրություններին, սակայն Հովակիմյանը նրան էլ ցրեց, թե դա այլ մարմիններից է պետք ճշտել, ապա տրտնջաց, թե որոշ ընդդիմադիրներ մոլորեցնում են ժողովրդին, խաբում, թե այսինչ մարդն է լինելու վարչապետի թեկնածուն, այն դեպքում, երբ տվյալ մարդը չի համապատասխանում սահմանադրական պահանջներին։


Նա պահանջում էր ԿԸՀ-ի ղեկավարից քայլեր ձեռնարկել ժողովրդին մոլորեցնող ուժերի նկատմամբ։ Վահագն Հովակիմյանը, մինչդեռ, հիշեցրեց, որ Հայաստանում խոսքի ազատություն է, ով ինչ ուզում է, կարող է հայտարարել․ «Քաղաքական գործիչներն ազատ են, ինչ կուզեն, կհայտարարեն, մեր սահմանադրությունը հստակ է ամրագրում՝ ով կարող է լինել պատգամավոր, ով՝ կառավարության անդամ, մնացածը՝ մարդիկ ազատ են, ոնց ցանկանում են, այդպես էլ հայտարարում են»։


ՔՊ խմբակին միացավ նաեւ երբեմնի ընդդիմադիր Գեղամ Նազարյանը, որին ակնհայտ նյարդայնացնում էին Վահագն Հովակիմյանի անատամ պատասխանները։ Դա նկատել էին նաեւ նիստի մնացած մասնակիցները․ նիստը վարող Արուսյակ Ջուլհակյանը տեղից ռեպլիկ արեց, նոր խոսքը փոխանցեց Նազարյանին․ «Ես զգում էի, որ պոռթկում եք տեղից, հիմա կարող եք Ձեր պոռթկումն արտահայտել»,- ասաց նա։


Նազարյանը յոթ հարց ուներ, յոթն էլ՝ ընդդիմության դեմ։ 44-օրյա պատերազմում զոհված Աբգար Նազարյանի հոր համար, դիցուք, տարակուսելի է՝ Հայաստանից դուրս ապրող քաղաքացին ինչու պետք է որոշի՝ ինքը ոնց ապրի։ Տեղեկություններ կան, որ մեր հայրենակիցները Ռուսաստանից մտադիր են գալ եւ Փաշինյանի դեմ քվեարկություն իրականացնել։


Ապա երկրորդեց Բաբկեն Թունյանին եւ ակնարկելով Սամվել Կարապետյանին ու նրա թիմին, հարցրեց՝ նորմա՞լ է, որ կարող են խաբել եւ ասել՝ ընտրություններից հետո, դիցուք, վարչապետը պետք է լինի կոկորդիլոս Գենան։ Շարունակեց ընդդիմության դեմ արշավը եւ հարցրեց՝ ի՞նչ իմաստ ունի ընտրարշավի ժամկետ սահմանելը, երբ բոլորն արդեն սկսել են դա վաղուց անել՝ «ուժեղ տղաները, ակտիվ տղաները»։


Եվ, հավանաբար, նկատի ունենալով «Ուժեղ Հայաստան»-ի ցուցակում հայտնված Էդգար Ղազարյանին, նեղսրտեց՝ ինչո՞ւ պիտի պատգամավորներին ծաղրող մարդը գրանցվի ցուցակում։ Նազարյանը թերեւս ամնեզիայով է տառապում եւ մոռացել էր, որ քաղաքական գործիչներին ամենաշատը ծաղրող մարդը Նիկոլ Փաշինյանն է։ Վահագն Հովակիմյանը Նազարյանի սպասումներն էլ չարդարացրեց․ «Եթե կոկորդիլոս Գենան լինի ՀՀ քաղաքացի, որի 25 տարին լրացել է, ապա կարող է»։


Այսպիսով, չնայած ՌԴ-ից ստացած կոշտ նախազգուշացումներին, իշխող խմբակը շարունակում է նույն ոճով գործել, մեր աղբյուրներն ասում են, որ Փաշինյանը ոչ մի կերպ չի հրաժարվում մոլդովական սցենարից, սակայն այլ մարտավարություն են որդեգրել եւ դա չեն անելու իրենց ձեռամբ, այլ իրականացնելու են իրենց գրպանային ՀԿ-ների միջոցով։


Վերջիններն արդեն հանձնարարություն են ստացել՝ ուշի-ուշով հետեւել ընդդիմադիրների ընտրարշավին եւ քարոզչության խախտման դեպքեր արձանագրել, բողոքներ հասցեագրել ԿԸՀ-ին ու հետամուտ լինել, որ այդ հիմքով կասեցնեն ուժերի գրանցումը։

Լրահոս

Լուսնի խավարում՝ օգոստոսի 28-ին. ում կբերի այն սեր, և ում կստիպի կարևոր ընտրություն կատարել
Արմավիրում բախվել են «Ford Transit» և «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենաները. կա զոհ և վիրավորներ
Ռուսական ԱԹՍ-ը երկու անգամ հարվածել է Լոզովայա–Խարկով գնացքին
Իրանի ԱԳ նախարար․ Վաշինգտոնը հուսահատության մեջ է և կրկին գործարկում է հին սցենարը
Ալիևը հայտարարություն է արել
Մեծամորի ԱԷԿ-ի փակումը կմեծացնի Հայաստանի էներգետիկ կախվածությունը․ Զախարովա
Բանակում առնվազն մեկ ամիս է՝ միմյանց հաջորդող ողբերգական միջադեպեր են գրանցվում․ Աբրահամյան
Ի՞նչ է կատարվում «Զվարթնոցում»․ 3 չվերթ չեղարկվել է, ևս 12-ը՝ հետաձգվում
Բռնցքամարտիկին գտել են մահացած. Մանրամասներ
Կարևոր
Մեր պարտքն է այս մարտահրավերները հաղթահարելը և օգոստոսի 23-ին տեր կանգնելը. Անդրանիկ Թևանյան
Բանակում մահացած զինծառայողը Երևանից էր, 22 տարեկան․ մանրամասներ. 24news
Շտապ
ՊՆ-ն հաստատեց. Ո՞վ է մահացած զինծառայողը
Պատերազմը կարող է ավարտվել մինչև 2027-ի ամառվա վերջ․ Զելենսկի
Կարևոր
Գագաիկ Ծառուկյանը ուղերձ է հղել բանտից
Ծառուկյանի հաջորդ մրցակիցը խոսել է իր առավելությունների և հայ մարտիկի վտանգավորության մասին
Շոգը սասանում է Ալպերը․ Մոնբլանի զանգվածում սպասվում է ռեկորդային՝ 450 քարաթափում
Հերթական ողբերգական դեպքը` բանակում. կրկին զոհ ունենք. Makaryannews
«Ստորագրություններով» խորհրդավոր նետեր. Թուրքիայի տարածքում գտել են 9000 տարվա հնության 11 եզակի նետասլաք
Հունաստանում հայտնաբերել են մետեորիտային երկաթից պատրաստված հին մատանիներ․ դրանք կրել է բրոնզի դարի էլիտան
Խոշոր ավտովթար Շիրակի մարզում․ կա զոհ և 4 վիրավոր

Լրացուցիչ նորություններ

...

Ճամբարակի ողբերգությունը․ վարորդը երեք երեխայի հայր է, կինը՝ հղի․ նոր մանրամասներ

«Հրապարակ»․ Անվճար միջոցառում՝ վճարովիի անվան տակ

«Հրապարակ»․ Ո՞րն էր դեսպանի հետկանչի պատճառը, ո՞վ կփոխարինի նրան

«Հրապարակ»․ Ովքեր փորեցին «Ուժեղ Հայաստանի» թեկնածուների ոտքի տակ

«Հրապարակ»․ Դատարանը մերժել է Վահե Հակոբյանի հայցը

ՔՊ-ն հետ է քաշվում․ իշխանությունը պատրաստվում է ապահովել «Ուժեղ Հայաստանի» երկու հանձնաժողովների նախագահների ընտրությունը․ «Ժողովուրդ»

Փաշինյանը որոշել է հետ կանչել ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանին

«Ժողովուրդ». Իրավապահները մտահոգված են նոր հաշվեհարդարներով․ Աջափնյակի կրակոցների գործով վտանգը դեռ չի չեզոքացվել

«Ժողովուրդ». ՌԴ-ում ՀՀ դեսպանին Փաշինյանը հետ է կանչել. ի՞նչ է սպասվում Գուրգեն Արսենյանին

«Հրապարակ»․ Սկանդալային դեպք` Արագածոտնի մարզի դատարանում

«Հրապարակ»․ Պապիկյանի դեմ բունտ է հասունանում

«Ժողովուրդ». ՔՊ-ում դեմ են Դավիթ Ղազինյանի ընտրությանը․ գլխավոր դատախազը կարող է ԱԺ գալ նրա «հետևից»

«Ժողովուրդ». Ո՞վ է ԱԺ արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Սեյրանյանը և ի՞նչ ունեցվածք ունի

«Ժողովուրդ». ԱԺ Էթիկայի հանձնաժողովի նախագահի թեկնածու Մարիա Կարապետյանի սկանդալները

«Ժողովուրդ». ՔՊ պատգամավոր Թագուհի Ղազարյանը սխալ թվեր է հրապարակել ամբիոնից

«Հրապարակ»․ ՔՊ-ն որոշել է ԱԺ պաշտոններում ընտրությունը սերիալի վերածել

Երկար ժամանակ լույս չի լինելու Երևանի ու մարզերի բազմաթիվ հասցեներում

Երիտասարդ զինվորների մահվան թվերը Քննչականը «գաղտնիք» է համարում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ ՊՆ-ն փոթորկվել է. Պապիկյանը քավության նոխազներ է զոհաբերում

«Հրապարակ». Ում հետ է նույն խցում նստած Արեգնազ Մանուկյանը