Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին մեղադրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ցուցարարների մահվան համար:
Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդը պնդել է, որ Միացյալ Նահանգների նպատակն է «կլանել Իրանը»:
«Մենք Միացյալ Նահանգների նախագահին ենք մեղավոր համարում թե՛ զոհերի, թե՛ վնասի, թե՛ իրանցի ժողովրդի դեմ տարածած զրպարտության համար», - ասել է Ալի Խամենեին իր ելույթի ժամանակ:
Իրանի ժողովուրդը «կոտրել է ապստամբության մեջքը», - հայտարարել է Գերագույն առաջնորդը: Նա հավելել է, որ Իսլամական Հանրապետության իշխանությունները «հանգիստ չեն թողնի այս ապստամբությունը կազմակերպած ներքին և միջազգային հանցագործներին»:








