Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Չհայտարարված այց՝ Կապանի կրթահամալիր․ ՄԻՊ ներկայացուցիչները մի շարք խնդիրներ են արձանագրել


Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները հոկտեմբերի 15-ին մշտադիտարկման չհայտարարված այց են իրականացրել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ (այսուհետ՝ նաև Կրթահամալիր):

Չհայտարարված այցի ընթացքում Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները հետևել են դասապրոցեսին, ունեցել են առանձնազրույցներ դպրոցի աշխատակազմի հետ, ուսումնասիրել են դպրոցի տարածքը, շենքային պայմանները, սանիտարական և կոմունալ հարմարությունները, երեխաների խնամքի, բուժօգնության տրամադրման, սննդի կազմակերպման, աշխատակիցների, երեխաների իրավունքների և հիմնարար ազատությունների վիճակը և փաստաթղթերը, դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին ու կիրառելի չափորոշիչներին:

Պաշտպանի ներկայացուցիչներն արձանագրել են մի շարք խնդիրներ, որոնց մի մասը համակարգային են և պահանջում են անհետաձգելի լուծումներ։ Մասնավորապես, արձանագրվել է՝Կրթահամալիրի ֆիզիկական միջավայրը չի համապատասխանում համընդհանուր դիզայնի սկզբունքներին։

Այցի պահին Կրթահամալիրում սովորող երեխաների համար անհրաժեշտ խելամիտ հարմարեցումներ ապահովված չէին։ Տնօրինությունը նշել է, որ ներկայումս դրան ուղղված քայլեր իրականացվում են:Կրթահամալիրն ունի բազմամասնագիտական թիմով, այդ թվում՝ էրգոթերապիստներով, ժեստերի լեզվի թարգմանիչներով և այլ մասնագետներով համալրվելու անհրաժեշտություն։ Այս տեսանկյունից խնդրահարույց է ինչպես հաստիքների, այնպես էլ մարզում նեղ մասնագետների բացակայությունը։Երեխաների կարիքների գնահատման առկա գործընթացը գործնականում չի երաշխավորում դրանց իրական և անհատականացված լինելը:

Արձանագրվել է Կրթահամալիրի աշխատակիցների ոչ մասնագիտական ծանրաբեռնվածություն, ինչը պայմանավորված է ռեսուրսների սակավությամբ:

Արձանագրվել է Կրթահամալիրի աշխատակիցների մասնագիտական լիազորությունների և փաստացի գործունեության անհամապատասխանություն:Կրթահամալիրում ներդրված չէ բռնությունների, այդ թվում՝ բուլինգի դեպքերի բացահայտմանը, կանխարգելմանն ու արձագանքմանն ուղղված հստակ գործիքակազմ:
Արձանագրվել է, որ հեռավոր բնակավայրերից երեխաները հաճախ գիշերում են Կրթահամլիրում տրանսպորտի բացակայության պատճառով։Առկա է Կրթահամալիրի աշխատակիցների շարունակական վերապատրաստումների իրականացման անհրաժեշտություն՝ ըստ մասնագիտական աշխատանքային բովանդակության և այլն:

Այցի ավարտին արձանագրված խնդիրները քննարկվել են Կրթահամալիրի տնօրենի և աշխատակազմի հետ: Տնօրենը Պաշտպանի ներկայացուցիչներին ներկայացրել է խնդիրների լուծման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումները, այդ թվում՝ Կրթահամալիրի կանոնադրության փոփոխության ուղղությամբ իրականացվող աշխատանքները։

Մշտադիտարկման չհայտարարված այցի արդյունքները, ներառյալ` Պաշտպանի կողմից բազմիցս բարձրաձայնվող համակարգային խնդիրները, կամփոփվեն, և դրանք արտացոլող փաստաթուղթը առաջարկությունների հետ համատեղ կներկայացվի ոլորտի իրավասու մարմիններին:

Մարդու իրավուքնների պաշտպանը ևս մեկ անգամ հատուկ ընդգծում է, որ պետությունը «Երեխայի իրավունքների մասին» և «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիաներով, ի թիվս այլնի, ստանձնել է պարտավորություն ճանաչելու յուրաքանչյուր երեխայի կրթությունը առանց խտրականության և հավասար հնարավորության հիման վրա իրականացնելու իրավունքը՝ համընդհանուր ներառական կրթությունը հռչակելով որպես յուրաքանչյուր երեխայի կրթության իրավունքի ապահովման երաշխիք։
Պետությունը պարտավոր է ապահովել, որ ուսումնական ծրագրերը մշակվեն և իրականացվեն այնպես, որպեսզի համապատասխանեն և հարմարեցվեն յուրաքանչյուր սովորողի պահանջներին և ապահովեն համապատասխան կրթական արձագանք:

Լրահոս

Աննկարագրելի է՝ դու և ընկերդ դառնում եք Աշխարհի առաջնության չեմպիոն և մեդալակիր, երազանքը կատարվեց
Պապոյան․ Ռուսական ոսկին Հայաստանով անցել է ԱՄԷ, բայց մենք ոչինչ չենք շահել
Կարևոր
Մոսկվան և Երևանը պատրաստվում են փոխել դեսպաններին․ ովքեր կփոխարինեն Կոպիրկինին և Արսենյանին
Ի՞նչ մեդալներ բերեցին հայ սպորտսմենները, ինչպե՞ս են զգում իրենց մեդալակիրները
Օլեշկիում հրադադարի գոտին ընդլայնվել է. Կոչ ՌԴ-ում՝ արգելել Շիրակի մարզպետի մուտքը երկիր
Էս կառավարությունը սիրում ա ուրիշի սեփականությունը խլի, այս երևույթին պետք է վերջ տալ. Ղազարյան
Աննա Գրիգորյան․ Այս անչափ կարևոր հարցը գերքաղաքականացվեց և կառուցվեց մեկ անձի քարոզարշավի շուրջ
Բաթոյանն առաջարկում է ընտանեկան բռնության գործերով սահմանափակել տնային կալանքի կիրառումը
Միրզոյանը կրկին կոչ է արել դիրքորոշում հայտնել ԹՐԻՓՓ համաձայնագրի վերաբերյալ
ԵԱՏՄ զեկույցը լուրջ մտահոգություններ է առաջացրել. պետք է զուսպ քայլեր անենք, չքանդենք եղածը. Գագիկ Ծառուկյան
Լիլիթ Ստեփանյանի փոխարեն ԱԺ պատգամավոր կդառնա Էդգար Առաքելյանը
Արմեն Գրիգորյանը չի թաքցնում դժգոհությունը․ Անդրանիկ Քոչարյանը խարդավանքներ է հրահրում
Բրազիլիայի նախագահական ընտրություններում պարտված Ֆլավիո Բոլսոնարոն փախել է երկրից․ CNN Brasil
Թրամփ․ ԱՄՆ-ը կարող է նոր հարվածներ հասցնել Իրանին միջանկյալ ընտրություններից հետո
ՈՒՂԻՂ․ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի նիստ. թեժ ելույթներ
34 մլն դրամ կանխիկ, 7,9 մլն դրամ աշխատավարձ․ Մանվել Գրիգորյանի սանիկը ՔՊ-ի համայնքապետն է․ Ժողովուրդ
«Հրապարակ»․ Փաշինյանը խուճապի է մատնել թիմակիցներին
Անդրանիկ Քոչարյանը չի հաշտվում նոր կարգավիճակի հետ․ խարդավանքներ է հրահրում․ «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Արմեն Գրիգորյանը չի թաքցնում դժգոհությունը
ՔՊ-ն պատրաստվում է ՏԻՄ ընտրություններին․ ո՞ր համայնքներում է պայքար սպասվում․ «Ժողովուրդ»

Լրացուցիչ նորություններ

...

Կոնգոյում ավելի քան 10 000 մարդ է վարակվել էբոլայով, նրանց գրեթե կեսը մահացել է

Վաղը կդադարեցվի Լոռու մարզի՝ Այգեհատ և Օձուն գյուղերի ջրամատակարարումը

ՆԳՆ-ն հորդորում է ձմեռային անվադողեր ձեռք բերել

«Թրամփի որդու որսը Պուտինի մերձավորի հետ և ՀՀ քաղաքական աղմկահարույց լուրերը» (տեսանյութ)

Մաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ)

Սպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերին

ԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում են

Ընտանիքներ են մտնում, սպառնում, շանտաժի ենթարկում, կալանավորում․ սա դեռ ընտրությո՞ւն է». Տիգրան Աբրահամյան

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Ջուր չի լինելու. Հասցեներ

ԿԸՀ-ում ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն

Շնաձկներ, փոթորիկներ ու ուժեղ հոսանքներ․ մարզուհին 111 օրում լողացել է 1448 կմ

Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից

5 տուժած, 2 զոհ․ ՃՏՊ՝ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին

Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի օգնականը COP17-ի շրջանակում կժամանի Հայաստան

Վերին Լարսի ռուսական կողմում ավելի քան 800 բեռնատար է կուտակվել

Ավարտվել է 23․4 մլն դրամի փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը

Բագրատ Սրբազանը կիրակի կմեկնի Իջևան՝ մասնակցելու ՏԻՄ ընտրություններին

ԱԱԾ-ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել