Յակուտիայում հաստատվել է իսկական ձմեռային եղանակ, գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։
Գիշերային ժամերին ջերմաստիճանը տատանվում է −32°C-ից −37°C-ի սահմաններում, իսկ հյուսիսարևելյան շրջանների իջվածքներում այն նվազում է մինչև −42°C...−47°C։ Ցերեկը նույնպես շատ ցուրտ է՝ ջերմաստիճանը տատանվում է −28°C-ից −33°C-ի միջև, իսկ որոշ վայրերում հասնում է մինչև −40°C-ի։Սա պայմանավորված է անտիցիկլոնով, որը պարզ երկինք է բերել և հանգեցրել օդի զգալի սառեցման։








